Այս ամառն այնքան շոգ է, որ եվրոպական շատ երկրներում մարդիկ շոգից անգամ մահանում են: Բայց մենք` հայերս, դեռ «էն գլխից» Վարդավառի նման գեղեցիկ տոն ունենք, եւ շոգ օրերին միմյանց ջրում ենք: Անցյալ կիրակի էլ հայերը բոլ-բոլ իրար ջրեցին: Վարդավառն իսկապես շատ գեղեցիկ տոն է, եւ այն բացառիկ դեպքերից է, երբ եվրոպացիները մեզանից բան ունեն սովորելու: …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի հունիսի 6-7-ի թիվ 61 համարի «Պահանջվում են միամիտ աղջիկներ» հրապարակման մեջ նկարագրել էինք, թե մի «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամ» ինչպես է աշխատանքի ընդունում իգական սեռի ներկայացուցիչներին` նրանցից պահանջելով ներդնել 50.000 դրամի ավանդ` այն ետ վերադարձնելու պայմանով: Հրապարակումից 10 օր անց «Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամը գրություն ուղարկեց խմբագրություն` իրենց …
կարդալ ավելինՀայերը ցանկացած պարագայում փորձում են հավելյալ փողեր աշխատել` երբեմն նույնիսկ չարաշահելով այլ կազմակերպությունների վստահությունն ու լավությունը: Օրերս Արմեն անունով մի երիտասարդ նման միջադեպի մասնակից էր դարձել Երեւանի «Ջրաշխարհում»: Հանգստյան այս վայրի մուտքի տոմսն արժե 4000 դրամ: Սակայն «Ջրաշխարհ» կարելի է մտնել նաեւ հրավիրատոմսերով, որը հաստատությունը երբեմն նվիրում է տարբեր կազմակերպությունների ու հիմնարկությունների: Մեր զրուցակիցը «Ջրաշխարհի» …
կարդալ ավելինԱյնտեղ նշված է, որ«1. Կարգավարի (դիսպետչերի) ցուցումով անձնակազմը դադարեցրել է իջեցումը եւ սկսել է աջ շրջապտույտը, բարձրության հավաքումով: Այդ շրջապտույտի իրականացման ընթացքում օդանավի հրամանատարը անջատել է ինքնաթիռի ինքնավար աշխատակարգը եւ բարձրության հավաքման թռիչքային կարճ հատվածից հետո, իր կողմից ինքնաթիռի դիրքի հորիզոնական եւ ուղղաձիգ թեքվածության վերահսկման կորստի պայմաններում, ինքնաթիռի կառավարման գործողություններով ինքնաթիռը դրել է իջեցման ընթացքի …
կարդալ ավելին2006թ. Գյուղատնտեսական տարին կարծես թե կիսվեց, բայց շուկա մտնելիս տպավորություն է ստեղծվում, թե գարունը նոր է բացվել, մրգերի ու բանջարեղենի առաջին քաղը նոր-նոր է քաղաք հասել, եւ ուր որ է, սկսվելու է մեծ բերքահավաքը, ու ամեն ինչ էժանանալու է: Սակայն շուտով արդեն վերջանում է ամառվա երկրորդ ամիսը, ու շուկաներում գյուղատնտեսական մթերքի հիմնական գինը 300-500 դրամ …
կարդալ ավելինԱնցորդներին ձեռք չի մեկնում, ողորմություն չի խնդրում, լուռ նստած, ինքն իրեն տանջում է խեղդող փոշու մեջ ու արեւի տակ: Հարցնում եմ` «Վա՞տ եք զգում, ինչո՞ւ եք նստել էս փոշու մեջ»: Ասում է` «Մանր կոպեկ ունե՞ս, աղջիկս, շատ չեմ ուզում, 10 դրամանոց եմ ուզում»: Մտածում եմ՝ այս ծեր կինը երեւի փող է հավաքում. «Հա՛, բայց չեմ …
կարդալ ավելինԵրեւանի դատախազությունն ավարտել է Երեւանի տարադրամի փոխանակման երկու կետերի 2006թ. հունվարին կատարված ավազակային հարձակումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում պարզվել ու հիմնավորվել է, որ Բաղրամյան 2 հասցեում գտնվող «Աերոէքս» ՍՊԸ-ի, ինչպես նաեւ Ազատության 1 հասցեում գտնվող «Յուգ-Ավիայի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի վրա հունվարի 21-ին եւ 27-ին հարձակումներ կատարողը եղել է Վրաստանի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ռազմական գործողություններից տուժած Լիբանանին Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խորհրդակցությունը վարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: ՄԱԿ-ին եւ աշխարհի պետություններին ուղղված Լիբանանի Հանրապետության աջակցության խնդրանքին ընդառաջ՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են Լիբանանի տրամադրած անհրաժեշտ օգնության ցուցակի համաձայն, հնարավոր առաջնահերթ աջակցության ցուցաբերման, ինչպես նաեւ այդ օգնության …
կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), Հայ օգնության միության (ՀՕՄ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից 2003-2004թթ. իրականացված «ՀՀ մանկական հաշմանդամության վաղ բացահայտման եւ կանխարգելման ուսումնասիրությունը» (շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս), ըստ մասնագետների, եվրոպական տարածաշրջանում միակ գիտական ուսումնասիրությունն է, եւ եվրոպական «ՄՕՆԵ» ամսագրի խմբագրությունն էլ հանձն է առել այն տպագրության արժանացնել: Հետազոտության արդյունքում հավաքագրված …
կարդալ ավելինՈրքան էլ զարմանալի է, հայերը դարերի ընթացքում կատարում են նույն սխալները, իրենք իրենց համար բարդություններ ստեղծելով միջազգային եւ միջպետական շփումներում, ինչը, ի վերջո, մեծամասամբ հանգեցրել է պարտությունների: Հայերը շատ վատ բանակցողներ են, քանզի երբեք չեն ունեցել հստակորեն ձեւակերպված խնդիրներ ու նպատակներ, դրանց հասնելու ռեսուրսներ, ժամանակ եւ ֆինանսներ… Ինչպես յուրաքանչյուր ազգ, որը նոր-նոր է ստացել պետականություն, …
կարդալ ավելին«Շատ դատապարտում եմ այդ երեւույթը: Չի կարելի լրագրողների, ԶԼՄ-ների եւ նրանց ունեցվածքի նկատմամբ նմանատիպ ոտնձգություններ կատարել: Դա մեր զարգացող դեմոկրատիայի ստվերային, բացասական կողմերից մեկն է, որի դեմ պետք է պայքարել»,- անդրադառնալով «Չորրորդ իշխանության» խմբագրության հրկիզման փաստին` հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը:
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում տպագրված «Կուրացող ծերունին, մեկ տարի է, 25.000 դրամ է փնտրում» հոդվածը լայն արձագանք է ստացել: 80-ամյա Հովհաննես պապիկին, ով Մալայանի անվան հիվանդանոցի գլխավոր բժշկի պահանջած 25.000 դրամի պատճառով 1 տարի է, ինչ չի կարողանում վիրահատվել, շատերը պատրաստակամություն են հայտնել օգնել գումարով: Հիշեցնենք, որ նա 25.000 դրամ օգնություն էր խնդրել նախագահ Ռ. …
կարդալ ավելինԵրեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում բժիշկների անփութության հետեւանքով մահացած Սյուզաննա Բադալյանի իրավահաջորդ, նրա ամուսին Արման Քրմոյանի հայցը: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր վերացնել Դատախազության քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Ինչպես եւ սպասվում էր՝ շուրջ 3-4 ամիս դատարանում գտնվող գործն անհիմն պատճառներով բազմիցս …
կարդալ ավելինՀուլիսի 11-13-ին սննդային թունավորման ախտորոշմամբ Դիլիջանի հիվանդանոց են տեղափոխվել թիվ 10, 11 եւ 12 մանկապարտեզների թվով 30 երեխաներ: Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մանկապարտեզներից վերցվել են օգտագործված սննդի եւ ջրի նմուշներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
կարդալ ավելինԵրեկ վաղ առավոտյան Հալեպից Երեւան են ժամանել Լիբանանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Բեյրութից հեռացած 219 ՀՀ քաղաքացիներ եւ հայեր: Նրանք ժամանել են 2 ինքնաթիռներով: Բեյրութում ՀՀ դեսպանատան` Լիբանանից հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների եւ հայերի ցուցակները նախորդ օրվանից ի վեր չէին համալրվել: Դրանցում ներառված է շուրջ 60 ազգանուն: Նշենք, որ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկություններ …
կարդալ ավելինԲիլ եւ Մելինդա Գեյտսերի հիմնադրամը 287 մլն դոլար է հատկացրել ՁԻԱՀ-ի բուժման սիճուկի հայտնաբերման աշխատանքներն արագացնելու համար։ Գումարը կկիսվի 16 գիտական ընկերությունների միջեւ։ Դրամաշնորհ ստացած բոլոր կազմակերպությունները ստիպված են եղել համաձայնել, որ պետք է կիսեն իրենց ստացած տեղեկատվությունը բոլոր մնացած գիտական կազմակերպությունների հետ։ Ներկայումս աշխարհում արձանագրված են 40 մլն ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակակիրներ։ Այս վարակի …
կարդալ ավելին«Կասկադ Բանկ»-ը հայտարարել է «Լիբանանից Հայաստան ժամանած անձանց համար օգտակար ծառայություններ տրամադրելու» իր պատրաստակամության մասին: Տարածած հաղորդագրությամբ, բանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիբանանում արտակարգ իրավիճակի արդյունքում եւ երկրից դուրս տանող սահմանափակ ուղիների պատճառով Հայաստան կանխիկ գումարներ բերելն էլ ավելի է բարդացել», տեղեկացնում է, որ Լիբանանից Հայաստան ժամանողները, «ովքեր ցանկանում են ունենալ իրենց միջոցներից օգտվելու …
կարդալ ավելինԻնչպես արդեն հայտնի է, նախօրեին վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք փորձել են հրկիզել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը: Նրանք բենզին են շաղ տվել գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի աշխատասենյակի ապակիներին ու այրել: Թերթի խմբագրությունը չի հրկիզվել միայն այն պատճառով, որ լուսամուտը վանդակապատ է, իսկ ապակին` երկշերտ, ուստի այրվել է միայն լուսամուտը: Շողեր Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում …
կարդալ ավելինԱյդ առանձնահատկությունը կապված է կամ Երեւանի քաղաքապետարանի, կամ կառուցապատման ու ներդրումային ԾԻԳ-ի, կադաստրի, կամ էլ դատարանների հետ: Գաղտնիք չէ, որ այս կառույցների պաշտոնյաներն իրենց մտավոր ու ֆիզիկական ամբողջ կարողություններն օգտագործել են, որպեսզի խեղաթյուրեն իրականությունը եւ բնակիչներից խլեն նրանց ունեցվածքը: Այդպիսի պատմություններից մեկն էլ Աբովյան 4/18 հասցեի արդեն նախկին բնակիչ Գագիկ Սարգսյանի պատմությունն է: Այդ հատվածը …
կարդալ ավելինՍակայն հայաստանցիներն ունեն համեմատաբար էժան այլընտրանք` գնացքով մեկնել Բաթումի: Այնտեղ սովորական քաղաքացին հնարավորություն ունի ոչ «կատաղի» փողերով մի քանի օր կտրվել առօրյա հոգսերից: Իսկ Երեւան-Բաթումի գնացքի տոմսի արժեքն առանձնապես թանկ չէ: Հայկական գնացքով այն արժե 9000, իսկ վրացականով` մոտ 11.000 դրամ: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի կատարվում. գնացքի տոմս ձեռք բերելը, պարզվում …
կարդալ ավելին