Երկու տարբերակ

23/07/2006

«Կասկադ Բանկ»-ը հայտարարել է «Լիբանանից Հայաստան ժամանած անձանց համար օգտակար ծառայություններ տրամադրելու» իր պատրաստակամության մասին: Տարածած հաղորդագրությամբ, բանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիբանանում արտակարգ իրավիճակի արդյունքում եւ երկրից դուրս տանող սահմանափակ ուղիների պատճառով Հայաստան կանխիկ գումարներ բերելն էլ ավելի է բարդացել», տեղեկացնում է, որ Լիբանանից Հայաստան ժամանողները, «ովքեր ցանկանում են ունենալ իրենց միջոցներից օգտվելու հնարավորություն, կարող են նախքան մեկնելը, էլեկտրոնային եղանակով (www.cascadebanking.com) իրենց ֆինանսական միջոցները փոխանցել Հայաստան»: «Մենք առաջարկում ենք 2 տարբերակ այն անձանց համար, ովքեր ժամանում են Հայաստան»,- պարզաբանել է «Կասկադ Բանկ»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Լեւոնյանը: Ըստ այդմ, առաջին տարբերակով Հայաստանում «ձեզ համար բացում է հաշիվ եւ դուք գումարը փոխանցում եք այդ հաշվին», իսկ ըստ 2-րդ տարբերակի, «ձեր դրամը փոխանցվում է «Կասկադ Բանկ», եւ դուք կարող եք այն հանել ձեր ժամանումից հետո՝ ներկայացնելով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթը»: «Բացի այդ, մենք հնարավորություն ունենք ձեւակերպել փոքր վարկեր նոր հաճախորդների համար, եթե վերջիններս ունեն ծանոթներ Հայաստանում, ովքեր կարող են վարկի դիմաց փոխառուի օգտին տրամադրել երաշխիք կամ գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ: «Կասկադ Բանկ»-ը հավատացնում է, որ չեն կիրառվի սովորական միջին սակագները գերազանցող լրացուցիչ վարձավճարներ: