հասարակություն

Փախստականները սպասում են

08.08.2006

Լիանա Աբելյանը 15 տարեկան էր, երբ Բաքվից ծնողների հետ տեղափոխվեց Հայաստան: Այստեղ ընտանիք կազմեց, եւ արդեն ունի չորս երեխա: Նրանք ապրում են Մասիս քաղաքի հանրակացարանում: Նրանց մեկ սենյականոց բնակարանը շատ անշուք եւ մութ է: Փոքր եւ մաշված սեղանի մոտ թախտ է դրված, դրանից մեկ քայլ դեպի աջ` վառարանն է: Ամբողջ սենյակը կարող ես անցնել երկու …

կարդալ ավելին

Սպառնում են «զալոժնիկ» վերցնել

08.08.2006

Կալանավորները մեզ տեղեկացնում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում իրենց դեմ կատարվող անօրինականությունների մասին տեղեկությունները կալանավայրից դուրս հանել, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի թելադրանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանը բոլոր հնարավոր միջոցներով արգելում է լրատվամիջոցների մուտքը կալանավայր: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ցմահ ազատազրկման դատապարտված 4 կալանավորներ փախուստի փորձ էին իրականացրել, որը …

կարդալ ավելին

Խուսափե՛ք արեւից

08.08.2006

Եղանակային նման պայմաններում հիվանդությունների սրացման պատճառով շտապօգնության ծառայության կանչերն ավելանում են: Բնակիչների կողմից էլ դրան զուգահեռ ավելանում են դժգոհությունները շտապօգնության ծառայության կողմից «գանձվող» գումարների հետ կապված: ՀՀ Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը, սակայն, հայտարարում է, որ շտապօգնության ծառայությունը պետպատվերով է աշխատում, եւ ՀՀ քաղաքացիները պարտավոր են իմանալ, որ պետությունն է վճարում այս ծառայության …

կարդալ ավելին

Ճանապարհը սկսվում է հասարակական դաշինքի կամրջից

08.08.2006

– Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալդ չէ,Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի։ Պ. ՍԵՎԱԿ Արդի աշխարհաքաղաքական զարգացումները, մեզ նետվող մարտահրավերները հրամայաբար պահանջում են տալ գաղափարախոսություն, որի հիման վրա համախմբել ազգը, այսինքն` ձեւավորել հասարակական դաշինք, ինչի համար նախ անհրաժեշտ է փոխել մասսաների հոգեբանությունը, նրանց դուրս հանել անորոշությունից, վերականգնել հավատը, դարձնել ժողովուրդ, փոխել մթնոլորտը, որից շնչահեղձ են …

կարդալ ավելին

Բրյուցելյոզով հիվանդ ոչխարները տեղափոխվել են Հայաստան

08.08.2006

Ոչխարների հիվանդության եւ Հայաստան տեղափոխելու մասին տեղյակ էր անձամբ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը: Ոչխարները հիվանդացել են Բերձորից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարեգահ գյուղում: Այս տարվա մայիսին, երբ վեց մարդ հիվանդացավ բրյուցելյոզով, քարեգահցիները ոչնչացրին բրյուցելյոզով հիվանդ 15 անասուն: Չնայած այս մասին տեղյակ էին եւ՛ շրջանի սանէպիդկայանը, եւ՛ ոստիկանությունը, եւ՛ դատախազությունը, եւ՛ անձամբ վարչակազմի ղեկավարը` Համլետ Խաչատրյանը, սակայն …

կարդալ ավելին

Երկու ամսո՞ւմ

02.08.2006

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ հայտարարել է, որ Կոզեռն թաղամասի բնակիչների սեփականության ճանաչման հարցը կլուծվի առաջիկա երկու ամսում: Հիշեցնենք, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը երեք օր առաջ պաշտոնական նամակով դիմել է Ե. Զախարյանին` առաջարկելով օտարման գործընթացից առաջ լուծել բնակիչների սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված խնդիրները: Իսկ սեփականության իրավունքի ճանաչումից հետո, եթե գտնվեն բնակիչներ, ովքեր կհրաժարվեն իրենց բնակարաններից, …

կարդալ ավելին

Անգլիացիների մոտ ամեն ինչ ուրիշ է

02.08.2006

Բոլորն էլ սիրում են ճանապարհորդել։ Եվ բոլոր երկրներն էլ ցանկանում են այնպես անել, որ գրավեն զբոսաշրջիկներին՝ ընդգծված ներկայացնելով այն ամենը, ինչը տարբերվում է մյուս երկրներից, մյուս մշակույթներից։ Այս առումով անգլիացիները երեւի թե հավասարը չունեն։ Նրանք թեեւ Եվրամիության անդամ են, սակայն օրիգինալ են ամեն ինչում։ Անգլիացիների մոտ ամեն ինչ ուրիշ է, հենց թեկուզ դրամը (երբ ողջ …

կարդալ ավելին

Գտել են «Ազգային բյուջեի» հիմնադրին

02.08.2006

«Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամի 230 աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից նրանք կազմակերպության ղեկավարությունից պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերն ու ներդրած 50.000-ական դրամները: Աշխատակիցները երեկ առավոտյան ներկայացել են «Ազգային բյուջեի» հիմնադիրի հոր՝ Արտաշատ քաղաքում գրանցված Մյասնիկ Հակոբյանի երեւանյան բնակարան եւ ստիպողաբար նրան ուղեկցել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող …

կարդալ ավելին

Մանկատան սաներին հեռացնո՞ւմ են աշխատանքից

02.08.2006

2003 թվականից Հայաստանում իրականացվում է «Պետական աջակցություն ծնողական խնամքից զուրկ հաստատություններն ավարտած երեխաներին» ծրագիրը, որը Եվրահանձնաժողովի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված 10 մլն դոլար արժողությամբ ծրագրի մի մասն է կազմում: 2006-ի հունվարից ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության եւ Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ համատեղ իրականացվում է վերոհիշյալ ծրագրի հաջորդական փուլը: Այս տարի պետական աջակցման ծրագրում …

կարդալ ավելին

Ինքնակամ կառույցները կդրվեն վաճառքի

02.08.2006

Այն բոլոր ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների վրա, համարվում են պետական սեփականություն: Այս մասին հուլիսի 31-ին քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Թվով 112000 հաշվառված ինքնակամ շինությունները գույքագրելուց հետո շինարարական նորմատիվային համապատասխանելիություն ունենալու դեպքում կճանաչվեն որպես պետական սեփականություն, կգրանցվեն կադաստրային մարմիններում, որից հետո քաղաքապետարանը կստանա համապատասխան վկայականներ: …

կարդալ ավելին

Փախուստի փորձ

02.08.2006

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հուլիսի լույս 23-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Ցմահ ազատազրկման դատապարտված 4 կալանավորներ փախուստի փորձ են կատարել, ինչը, սակայն, կանխվել է: Քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկի խցում պահվող կալանավորները քանդել են օդափոխիչը եւ դրա ձողով թուլացնելով երկաթե ճաղերով փոքրիկ պատուհանի ամրակները` փորձել են փախչել: Վերջիններիս ծրագիրը թերեւս իրականություն դառնար, եթե արդեն քանդված երկաթե …

կարդալ ավելին

Բաղդասարովը հիվանդ է

01.08.2006

Մեր տեղեկություններով` գործարար Միխայիլ Բաղդասարովը հիվանդ է եւ բուժման նպատակով այժմ գտնվում է Գերմանիայում: «Արմավիա» ընկերության տնoրեն Նորայր Բելլույանը հաստատեց այս լուրը, սակայն չասաց, թե պարոն Բաղդասարովն առողջական կոնկրետ ինչ խնդիրներ ունի: «Ես չեմ կարող ասել, դա անձնական հարց է,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատասխանեց պարոն Բելլույանը, որը հավանաբար գտնվում էր Գերմանիայում: -Ոչ մի լուրջ …

կարդալ ավելին

Կլինեն նոր ձերբակալություններ

01.08.2006

Մեր նախորդ համարում անդրադարձել էինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած` աճուրդների եւ հողահատկացումների հետ կապված ՀՀ պետական կադաստրի ստորաբաժանումներում տեղ գտած չարաշահումներին: Նշել էինք նաեւ, որ Վերահսկողական ծառայությունն այդ փաստերին ընթացք տալու համար բոլոր նյութերն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Ճիշտ է` Գլխավոր դատախազությունն այս գործի քննությունը դեռ չի ավարտել, սակայն արդեն կա պաշտոնական հաղորդագրություն …

կարդալ ավելին

Էլի բանի տեղ չդրեցին

01.08.2006

ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա նիստում Աղվան Հովսեփյանը բավական ուշագրավ փաստ հայտնեց մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մասին: Ըստ նրա` մինչեւ հիմա ՀՀ Գլխավոր դատախազությանը չեն տրամադրել վերջնական եզրակացությունը, որ հրապարակվել է դեռ հուլիսի 26-ին: «Մենք այսօրվա վիճակով չունենք պաշտոնական որեւէ եզրակացություն, չունենք որեւէ նոր հանգամանք, այն գործի …

կարդալ ավելին

Փողերի «ճակատագիրը» դեռ անորոշ է

01.08.2006

Հիշեցնենք, որ 230-ից ավելի քաղաքացիներ աշխատել են հունիսից գործող այս չարաբաստիկ կազմակերպությունում` որպես աշխատանքի ընդունվելու պարտադիր պահանջ ներդնելով 50.000-ական դրամ ավանդ: Հուլիսի 26-ին, Կոմիտաս 51 հասցեում գտնվող տարածքի վարձավճարի մի մասը չտալու պատճառով, տարածքի սեփականատերը դուռը փակել է «Ազգային բյուջեի» աշխատակիցների առջեւ: Իսկ ղեկավարները դեռ նախօրեին աշխատողներին անորոշ ժամանակով տուն էին ուղարկել` ոչ մի կոորդինատ …

կարդալ ավելին

«Լեգիտիմություն ենք պահանջում»

01.08.2006

Համաձայնելով ՄԱԿ-ի նախնական եզրակացության հետ, որ ավիավթարի պատճառը եղել է մարդկային գործոնն՝ Ա. Մովսեսյանը, սակայն, նշել է, որ «դեռ պետք է պարզվի», թե կոնկրետ որ մակարդակում է եղել աղետին հանգեցրած բուն սխալը: «Ներկայացված պատկերը, գործողությունների հաջորդականությունը, իրադարձության զարգացումը, գծանկարները, ամեն ինչ համապատասխանում է չափանիշներին: Սակայն չի տրվել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է իրավիճակը բնականոնից …

կարդալ ավելին

Սպիդով հիվանդների թիվն աճում է

01.08.2006

Մարդու իմունային անբավարարության վիրուսով(ՄԻԱՎ) վարակակիրների եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁԻԱՀ) հիվանդների թիվն աճում է աղետալի արագությամբ: Եթե աշխարհում առաջին սպիդով (ՁԻԱՀ-ով) հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2002 թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր 42 մլն ՄԻԱՎ վարակակիր, որոնց գերակշիռ մասը` 29 մլն-ը բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի …

կարդալ ավելին

«Եվրոպան էտալոն չէ մեզ համար»,- ասում է սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանը

01.08.2006

«168 Ժամ»-ում (թիվ 76) տպագրված հայ միասեռականների ամուսնությանն անդրադարձող հրապարակումը սուր մեղադրանքների տարափի արժանացավ: Քավության նոխազ դարձան ինչպես հոդվածի հեղինակը, այնպես էլ լրատվամիջոցը: Փոխադարձ անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխված հրապարակային վիճաբանությունը շարունակելու եւ դրանում ներգրավվելու մտադրություն ի սկզբանե չի եղել: Սակայն օրեր առաջ Երեւանի նախկին Կիրովի այգում (որտեղ երեխաների համար խաղային միջոցներ են տեղակայված) ժամը 16:00-ի …

կարդալ ավելին

«Մետաղյա ճաղերից այս կողմ»

01.08.2006

Հայտնի խոսք կա՝ «Կալանավայրը պետություն է պետության մեջ, որտեղ գործում են ոչ թե օրենսդիրների, այլ օրենքով գողերի օրենքները»: Այսօր մեր իրականությունը, սոցիալական անպաշտպանվածությունը, գործազրկությունը, ցավոք, այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ նախկին կալանավորներից շատերն իրենց ավելի պաշտպանված են զգում կալանավայրերում, քան ազատության մեջ: Հայաստանում կալանավորները պետբյուջեի միջոցների հաշվին են սնվում եւ ապրում: Ինչպես հայտնի է՝ վերջին …

կարդալ ավելին

Թափանցիկ ապագա

28.07.2006

Վերջին շրջանում մարդիկ հաճախ են միմյանց հարցնում. «Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ»։ Դրական կամ բացասական պատասխաններից հետո սկսում են քննարկել՝ ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմը, կդիմանա՞նք դրան, թե՞ կկորցնենք մեր ձեռքբերումները։ Ամեն ինչ շատ բնական է, քանի դեռ չես խորացել բառերի իմաստների մեջ, քանի դեռ չես փշաքաղվել «պատերազմ», «դիմանալ», «կորցնել» բառերի ամբողջ տարողությունը զգալուց։ Նրանք, ովքեր ֆուտբոլի, …

կարդալ ավելին