«Եվրոպան էտալոն չէ մեզ համար»,- ասում է սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանը

01/08/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 Ժամ»-ում (թիվ 76) տպագրված հայ միասեռականների ամուսնությանն անդրադարձող հրապարակումը սուր մեղադրանքների տարափի արժանացավ: Քավության նոխազ դարձան ինչպես հոդվածի հեղինակը, այնպես էլ լրատվամիջոցը: Փոխադարձ անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխված հրապարակային վիճաբանությունը շարունակելու եւ դրանում ներգրավվելու մտադրություն ի սկզբանե չի եղել: Սակայն օրեր առաջ Երեւանի նախկին Կիրովի այգում (որտեղ երեխաների համար խաղային միջոցներ են տեղակայված) ժամը 16:00-ի սահմաններում ներկա գտնվեցի երկու դեռահաս-արվամոլների գրկախառնումներով պատկերավոր տեսարանի: Ականատես անցորդ տղամարդկանցից մեկը շփոթահար քայլերն էր արագացրել, իսկ հաջորդ անցորդն ապշահար դիտում էր այդ տեսարանը: Հաջորդ օրը մոտենալով այգու աշխատակիցներից մեկին, հարցրեցի, թե նման «տեսարժան» երեւույթների հաճա՞խ է հանդիպում, նա առանց հարցադրման ավարտը լսելու (արդեն ամեն ինչ պարզ էր նրա համար)` ինձ խորհուրդ տվեց տղաներին փնտրել 200-300 մետր հեռավորության վրա, կարմիր տուֆով կառուցապատված հասարակական զուգարանի («գեյերի կենտրոնական շտաբը») մոտակայքում: «Ես այս նստարաններին անգամ երիտասարդ տղա-աղջիկ զույգերի չեմ թողնում նստել: Ես չեմ տեսել, չգիտեմ, երեխաների բերանով եմ լսել»,- չգիտես ինչու արդարանալով եւ խույս տալով` պատասխանեց այգու վաստակաշատ աշխատակիցը: Այս այգին դեռեւս 1990 թվականից է հայտնի իբրեւ հոմոսեքսուալիստների կենտրոնական հավաքատեղի: Այդ տարիներին նույնիսկ մի համասեռի սպանություն է տեղի ունեցել: Նախկինում իրավապահները ներքին կարգով այստեղից «որսում» էին սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին եւ նրանց հետ հաշվեհարդար տեսնում: Սակայն ուղղիչ աշխատանքների այս մեթոդն արդյունավետ չեղավ եւ չտվեց ցանկալի պտուղներ: 1996 եւ 1997 թթ. համասեռների պսակադրություն կանոնավորապես բողոքականների կողմից իրականացվել է Կալիֆոռնիայի Ստանֆորդի համալսարանի հուշային եկեղեցում, որտեղ միաժամանակ տեղի են ունեցել ծիսական սպանություններ եւ անարգանքներ: Սեռական կյանքի եւ վարքի ազատականացումը մեզանում նոր երեւույթների սաղմնավորման գործընթացի սկիզբ է դրել: Մասնավորապես Երեւանի փողոցներում կարելի է տեսնել սեքս մատուցող շրջմոլիկ ծառայության: Դեղին գույնի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով այս հրահանգչին կարելի է տարբերակել մեքենայի ետնամասում երկկողմանի փակցված ուսուցողական տարբերանշանով, որտեղ ռուսերենով գրված է. «Ինստրուկտոր պո սեքսու, պերվի ուրոկ բեսպլատնո»: Համասեռների եւ սեռական կյանքի մութ ու գաղտնի կողմերի մասին զրուցեցինք թիվ 11 պոլիկլինիկայի սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հետ:

– Ես դժվարանում եմ հավատալ այն հեքիաթներին, որ տեղի են ունենում Երեւանի փողոցներում: Երեւի ինչ-որ մեկի մտքով անցել է կրկնօրինակել շենշող Ասիային կամ էլ հայկականացնել ճապոնական էթնոսի առանձնահատկությունները:

– Համասեռամոլությունը որքա՞ն է տարածված Հայաստանում: Նրանց մասին շրջանառվում են տարբեր խոսակցություններ:

– Իմ գործունեության 12 տարիների ընթացքում ես եզակի դեպքեր եմ ունեցել. դիմելով բժշկի, նրանք ցանկացել են ճշտել, թե որքանով է բնականոն իրենց վարքագիծը, եւ ընտրել ճիշտ ուղի: Մարդուն դատում են ոչ թե նրանով, թե իր մասին ինչ են խոսում, այլ իր գործողություններով: Օրինակ, ասում են, որ Կարլ Մարքսը Լենինի կինն է եղել: Ասում են, բայց որքանո՞վ են հավաստի այդ խոսակցությունները: Դրանք պիտակներ են, որ մարդկանց վրա են կպցնում:

– Եթե համասեռամոլությունը հիվանդություն է, ապա որքանո՞վ է այն բուժելի:

– Հոմոսեքսուալին բուժելը ծանր եւ դժվար գործ է եւ բժշկից պահանջում է երկարատեւ աշխատանք եւ մեծ էներգիա: Սա բժշկության ամենացավոտ խնդիրներից է: Հոմոսեքսուալներն այն անձինք են, որոնք սեռական պաթոլոգիական հակում են տածում իրենց սեռակցի հանդեպ: Խեղվածության հիմքերը կարող են թաքնված լինել տվյալ անձի դեռեւս ծննդյան առաջին օրերից. այն ձեւավորվում է որոշակի միկրոսոցիալական (անմիջական միջավայր` ծնողներ, ընկերներ) միջավայրի ազդեցությամբ:

Հոմոսեքսուալիզմը` ըստ Զ. Ֆրեյդի` պարաֆիլիան, առաջանում է անատոմիական-կենսաբանական եւ հոգեկան-սոցիալական անբարենպաստ գործոնների առկայության դեպքում: Այն բոլոր սեռական հարաբերությունները, որ միտված չեն սերնդափոխությանը, կոչվում են սեռական այլասերվածություն: Շատ կարեւոր է, թե հոմոսեքսուալն ակտի՞վ է, թե՞ պասիվ, որը նույնպես ունի իր դրդապատճառները: Մինչեւ 5 տարեկանը տեղի է ունենում երեխայի սեռային ինքնագիտակցման, իսկ դրանից հետո` սեռապատկանելիության զարգացման փուլերը: Կան երեխաներ, որոնց մոտ սեռական հասունացումը տեղի է ունենում վաղաժամ, այսինքն` արական հորմոններն իրենց շուտ են զգացնել տալիս, եւ նրանք անմիջական սեռական շփման կարիք են զգում: Այդ հեշտասիրությունը երեխային դարձնում է ագրեսիվ, եւ նա իրենից թույլի (միեւնույն սեռից) հետ կարող է մտնել սեռական հարաբերության մեջ: Այս արարքը անձի կողմից սոցիալական հարթությունում պատասխանատվության չի ենթարկվում, եւ վաղ մանկության հեշտասիրության ապրումները մնում են ողջ կյանքի ընթացքում: Այս երեխաներն են դառնում իրական հոմոսեքսուալիստներ: Առաջին հերթին պետք է ճիշտ ախտորոշել նրանց` ուսումնասիրելով հոգեսեռական զարգացումների եւ լիբիդոյի բոլոր փուլերը: Եթե տղամարդը տղամարդու նկատմամբ տածում է անդրդվելի սեռական հակում, ապա նրան պետք է բուժել մի քանի էտապներով: Նախ` անտարբեր վերաբերմունք, հետո նողկանք առաջացնել իր տեսակի նկատմամբ, ապա նոր վերջնական փուլում նրանում ձեւավորել հակառակ սեռի ճիշտ էսթետիկական ընկալում: Իսկ դուք ուզում եք, որ կախարդական փայտիկի օգնությամբ հոմոսեքսուալիստները դառնան նորմալ մարդիկ:

– Մեր թերթում տպագրված համասեռների գաղտնի ամուսնությունը Մայր տաճարում հասարակության բուռն քննադատությանն էր արժանացել:

– Սուրբ գրքում գրված է, որ նման պղծումների դեպքում պետք է վրա հասնի աշխարհի վերջը` Արմագեդոնը: Սոդոմ-Գոմոր քաղաքները դրա համար կործանվեցին: Միասեռների ամուսնությունն աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ մեղքերից է, չի կարելի այդքան մոլորվել: Եթե մարդիկ տառապում են այդ հիվանդությամբ, ապա նրանց պետք է բուժել, այլ ոչ թե ամուսնացնել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, մեզ համար էտալոն չպետք է դառնա: Մարդկությանը շատ վաղուց են հայտնի Աստծո ճշմարտությանը տանող ուղիները, իսկ եվրոպական դոգմաները մեր արժեքները պղծում են: Ես դեմ եմ երկակի չափորոշիչների կիրառմանը եւ էմանսիպացիային. կանայք գողացել են ոչ միայն տղամարդկանց հագուկապը, այլեւ շարժուձեւերը: Հայկական ավանդույթների, իրավական, իրավաբանական եւ նույնիսկ ֆիզիոլոգիական առանձնահատկություններին խորթ են սեռական մեծ շեղումները:

– Սեռական դաստիարակությունն ի՞նչ կարեւորություն ունի նման խախտումները կանխելու պարագայում:

– Երբ որ Լենինին հարցրել են, թե երբ պետք է կատարել սոցիալիստական հեղափոխություն, նա պատասխանել է` «երբ որ աշխատավորները սեփական փորձով կհամոզվեն դրա անհրաժեշտության մեջ»: Ցանկացած անհատ իր սեփական կյանքի փորձով է համոզվում, թե որն է ճիշտ, որը սխալ: Իհարկե, հաշվի առնելով բարոյական հիմնարար կանոնները: Ոչ մի դասագիրք եւ ոչ մի ուսուցիչ պետք չէ ունենալ:

– Մեր հասարակությունում սեքսապաթոլոգներին դիմելու կուլտուրա արդյոք գոյություն ունի՞:

– Նույնիսկ բժիշկների 99%-ը չգիտեն, թե ովքեր են սեքսոլոգներն ու սեքսապաթոլոգները եւ ինչով են նրանք զբաղվում:

Լրագրողները հեռուստաեթերով հրավիրում են այնպիսի մասնագետների, որոնք սեքսի եւ սեքսոլոգիա գիտության մասին պատկերացում անգամ չունեն եւ հեռուստաէկրանից փորձում են մեկնաբանություններ անել` ելնելով իրենց անձնական սեռական փորձից, եւ այն փոխակերպել ողջ մարդկային փորձի: Մենք նույնիսկ վկաներն ենք այն փաստի, երբ ժողովրդի ընտրյալները խորհրդարանի ամբիոնից սկսում են խոսել սեքսի մասին` առանց հաշվետվության եւ պատասխանատվության զգացումի: Սեքսը զուգընկերների եւ ամուսինների սոցիալ-հոգեբանական եւ անատոմիական-ֆիզիոլոգիական նույնացումն է, որը բերում է երջանկության, բավարարվածության աստվածային զգացողության, ինչը հոգեկան եւ ֆիզիկական առողջության երաշխիք է: