հասարակություն

Սպանողները դրսի՞ց էին

18.08.2006

Ինչպես հայտնի է, նախօրեին, ժամը 13:30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ճանապարհին՝ Ոսկեվազ գյուղի մոտակայքում, անհայտ անձինք «ՎԱԶ 21-09» առանց պետհամարանիշի ավտոմեքենայից կրակ են բացել այդ պահին մայթեզրին կանգնած երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, գործարար Ալեքսանդր Գիվոեւի ուղղությամբ: Կրակոցներից սպանվել է ոչ միայն Ալեքսանդր Գիվոեւը, այլեւ մայթեզրին առեւտրով զբաղված մի կին՝ Գյուլնարա Կարապետյանը: Ա. Գիվոեւի սպանության փաստի առնչությամբ …

կարդալ ավելին

Մեղք չի՞ թռչունը

16.08.2006

ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցները երեկ կեսօրին տուն են ուղարկվել 40 աստիճանը գերազանցող շոգի պատճառով։ Ամենայն հավանականությամբ, աշխատակիցներին տուն ուղարկելուց հետո նախարար Վարդան Այվազյանն իր առանձնասենյակում նստել ու սկսել է մտածել մի որեւէ հով տեղ հանգստանալու մասին ու հիշել է Սեւանը։ Իսկ Սեւանի մասին հիշելիս, ինչպես գիտեք, մարդու գլխում միանգամից ծագում է որսորդությամբ զբաղվելու միտքը՝ ասենք` …

կարդալ ավելին

Պպզած մարդ

16.08.2006

Խոսքի դժվարություն ունեցող ինձ ծանոթ ու հատկապես անծանոթ մարդկանցից նախապես հազար ներողություն խնդրելով՝ ուզում եմ սկսել մի հին անեկդոտով։ Ուրեմն՝ կակազող մեկը փողոցում մի մարդու հարցնում է կակազողների դպրոցի տեղը։ «Ախպեր ջան, լավ էլ կակազում ես, դպրոցն ինչի՞դ ա պետք»,- պատասխանում է մարդը, ով հավանաբար թյուր պատկերացում ունի դպրոցի եւ առհասարակ կրթական համակարգի մասին։ Այս …

կարդալ ավելին

Չիորս գյուղ հարս չեն գալիս

16.08.2006

Միջոցառումը կազմակերպել էր «Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնը» (ԿՏԲԿ)` REC KAUCASUS-ը: Ութ գյուղերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց համայնքների ջրի, ճանապարհների, հոսանքի եւ բազմապիսի այլ խնդիրները, որոնց պատճառով բնակիչները լքում են իրենց ծննդավայրը: Միջոցառումը նպատակ ուներ դոնոր կազմակերպություններին ներկայացնել այս խնդիրները եւ լուծման ծրագրեր առաջարկել: Իսկ ընդհանուր ծրագիրն ուներ «Լեռնային շրջանների կայուն զարգացում» անվանումը: Դոնոր կազմակերպություններն արդեն ֆինանսավորել …

կարդալ ավելին

Աղքատների մուտքն արգելվում է

16.08.2006

1000 օտարերկրացիների մերժել են մուտքի վիզա տալ Մեծ Բրիտանիա այցելելու համար միայն այն պատճառով, որ վերջիններս տնտեսապես աղքատ երկրի քաղաքացիներ են։ Այս մասին գրում է բրիտանական «Times» թերթը՝ այս երեւույթը որակելով՝ «անօրինական»։ Թերթն այս մասին հրապարակել է անկախ մասնագետ Ֆիոնա Լինդսլիի հետ ունեցած հարցազրույցից հետո. Ֆիոնան երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել հյուպատոսարաններում եւ տեսել, թե …

կարդալ ավելին

Այստեղ, ուր մենք ենք ապրում, մարդիկ բարեկիրթ չեն

16.08.2006

Երբ պալատականները Եկատերինա թագուհուն վախվորած ասում են, թե ժողովուրդը դժգոհ է, ուտելու հաց չունի, թագուհին անկեղծորեն զարմանում է՝ «Թող գաթա ուտեն»: Երբ ՀՀ նախագահը Ծաղկաձորում ընդունում էր ճոպանուղու հերթական գիծը, հավաքված լրագրողներին վստահեցնում էր, որ Հայաստանը տուրիզմի գոտի դարձնելու հերթական խոչընդոտներից մեկը եւս արդեն հաղթահարված է: Քանի որ Սեւանում կամ Ծաղկաձորում նախագահն իր ընտանիքի հետ …

կարդալ ավելին

Անասնագոմում մարդիկ են ապրում

16.08.2006

Մրոտ ոտքերով, կեղտ ու փոշու մեջ կորած փոքրիկ Սարգիսի մերկ մարմինն արեւից խաշվում է: Անծանոթ մարդ տեսնելուն պես 3-ամյա այս երեխան թաքնվում է կիսաքանդ շինության ետեւում: Մեղմ ու թախծոտ հայացքով Սարգիսի պահվածքը փոքր-ինչ վայրի է: Նրան հաճախ ծնողները ծեծում են, բայց ոչ այն պատճառով, որ տղան չարաճճի է: Պարզապես ծնողներն իրենց սոցիալական վատ վիճակից ու …

կարդալ ավելին

Ինը տարի առանց հոսանքի

16.08.2006

Իսկ գյուղում Պարգեւ Վաշինգտոնի Համբարյանին պարզապես Պաշա են ասում: 10-րդ երեխան ունենալուց հետո է միայն այս ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւացել: Պետությունը բազմազավակ ընտանիքին միանվագ հատկացրել է 5 հազար դոլար: Երեք հազար դոլար էլ պահվում է բանկային հաշվեհամարում, եւ մինչեւ փոքր երեխայի չափահաս դառնալը կարող են ծախսվել միայն այդ գումարի տոկոսները: Պաշան 6 երեխաների հետ …

կարդալ ավելին

Իմունոլոգը խորհուրդ է տալիս միս ուտել

16.08.2006

«Ամառային շրջանը վտանգավոր է այն բանով, որ այդ սարսափելի շոգ պայմաններում չորս կողմը դռներն ու պատուհանները բացվում են, եւ երեխաները հայտնվում են միջանցիկ քամու անմիջական ազդեցության տակ: Հիվանդանում է հիմնականում ամենաթույլ օրգանը: Վիրուսը, ընկնելով օրգանիզմ, անպայման թափանցում է ինչ-որ բջիջի մեջ: Դրա համար վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ, երբ հարուցիչը գտնվում է բջիջի ներսում եւ …

կարդալ ավելին

Ովքեր են ավելի տարօրինակ. մե՞նք, թե՞ ամերիկացիները

16.08.2006

Պարզվում է` աշխատանքի ընդունվելն ավելի հեշտ է, քան աշխատանքից ազատվելը: Ամբողջ մեկ օր վատնում ես գույքային, նյութական եւ այլ տեսակի պատասխանատվություններից ազատ լինելու մասին ստորագրություն հավաքելով: Ասում են` հենց դա է բյուրոկրատական քաշքշուկը: Ասում են` ԱՄՆ-ում վիճակն ավելի վատ է: Կիմանամ, որովհետեւ մի քանի օրից մեկ տարով մեկնում եմ Նահանգներ սովորելու: Ուսումնասիրելու եմ ժուռնալիստիկան: Դրան …

կարդալ ավելին

Համատարած բռնկումներ չկան

16.08.2006

«Մեկուկես կիլոգրամ սունկն ինձ վրա «նստեց» 300 դոլար: Ինձ ու հարսիս շտապօգնության մեքենայով պատգարակի վրա Աբովյանից տեղափոխեցին Երեւան՝ Հանրապետական հիվանդանոց: Բժիշկն ասում էր, որ նման թունավորումներից հազարից մեկն է փրկվում»,- պատմում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակչուհի Մարջիկ Մկրտչյանը, որը` չդիմակայելով Արզնի առողջարանի մերձակա տարածքի սնկերի առատությանը, հավաքել էր, տուն շտապել եւ արագ-արագ պատրաստելով՝ իր …

կարդալ ավելին

Լրտեսում են Չարլզին

16.08.2006

Բրիտանիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է երեք հոգու, ովքեր փորձել են լրտեսել արքայազն Չարլզի հեռախոսազրույցները։ Սքոթլընդ Յարդի կողմից տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ չարագործներին չի հաջողվել լրտեսական հատուկ սարքավորումներ միացնել թագավորական ընտանիքի անդամների հեռախոսներին, սակայն հանցագործները կարողացել են ձայնագրել «այլ բարձրաստիճան մարդկանց զրույցները»։ Հանցագործությունը ջրի երես է դուրս եկել հենց այն ժամանակ, երբ փորձ է արվել լրտեսել …

կարդալ ավելին

Մարդուն պետք չէ սենդվիչի տեղ դնել

16.08.2006

Պարզվում է, որ երթեւեկության նշանները ոչ միայն չեն նպաստում ճանապարհներին կարգուկանոն հաստատելուն, այլեւ` հաճախ նյարդայնացնում են վարորդներին եւ նույնիսկ` վթարի պատճառ դառնում: «Նշանները վտանգավոր են»,- համոզված է հոլանդացի տրաֆիկ-ինժեներ Հանս Մոնդերմանը, քանի որ նշանների առատությունը տրաֆիկ-ինժեներների անզորության վկայությունն է: «Ուրեմն նրանք չեն կարողացել ճիշտ կառուցել փողոցը, խաչմերուկը, հրապարակը»,- ասում է մեր երկրում անհայտ մասնագիտության տեր …

կարդալ ավելին

Հետապնդում են

08.08.2006

«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պնդում է, որ իր նկատմամբ Երեւանի Նուբարաշեն համայնքի ղեկավարի հետ ընդհարումից հետո որոշակի հետապնդումներ են իրականացվում: «Ազատություն» ռադիոկայանին Գ. Շամշյանը հայտնել է, թե իրեն հրավիրել է իր վրա հարձակման գործը քննող քննիչ Հայկ Մանգոյանը եւ առաջարկել հրաժարվել թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ ցուցմունքից, ըստ որի, վերջինս իր …

կարդալ ավելին

Օրը նշանակել են

08.08.2006

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դատական նիստի առաջին օրը նշանակվել է օգոստոսի 18-ին։ Նիստը վարող դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ վերջինս եղել է «ՏԷՑ-ի կռուգի» եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Կուկուի գործերով դատավորը։

կարդալ ավելին

Ներգաղթը նաեւ կապիտալի ներդրում է

08.08.2006

«Մերձավոր Արեւելքի ներկա ճգնաժամը խորանալու միտումներ ունի: Այն շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան «Հըզբոլահի» դեմ Իսրայելի հայտարարած պատերազմն է»,- ասում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, որը դասավանդում է ՀՀ Կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: «Իրականում խնդիրն ամբողջ Մերձավոր Արեւելքը վերափոխելն է` ամերիկա-իսրայելյան եւ արեւմտյան սցենարով, որը նախատեսում է լիակատար վերահսկողություն այդ նավթով հարուստ …

կարդալ ավելին

Ի՞նչ է կատարվում բուժհիմնարկներում

08.08.2006

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր Նինել Իվանյանին ազատել են աշխատանքից: Պատճառաբանել են, թե վերջինս իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով է կատարել, հերթափոխը հակասանիտարական վիճակում է հանձնել եւ նախկինում բազմաթիվ նկատողություններ է ունեցել: Նինել Իվանյանն այժմ գործազուրկ է: Նրա համոզմամբ` իրեն աշխատանքից ազատել են իր ճշմարտախոսության եւ հիվանդների նկատմամբ պատշաճ վերաբերմունք պահանջելու համար: …

կարդալ ավելին

Հետապնդումները շարունակվում են

08.08.2006

«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պնդում է, որ իր նկատմամբ Երեւանի Նուբարաշեն համայնքի ղեկավարի հետ ընդհարումից հետո որոշակի հետապնդումներ են իրականացվում: «Ազատություն» ռ/կ-ին լրագրողը հայտնել է, թե իրեն հրավիրել է իր վրա հարձակման գործը քննող քննիչ Հայկ Մանգոյանը եւ առաջարկել հրաժարվել թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ ցուցմունքից, ըստ որի, վերջինս իր վրա …

կարդալ ավելին

Քոչինյանը չի հասկանում

08.08.2006

Oգոստոսի 1-ին, Ալավերդու տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում, հիվանդանոցի հետագա ճակատագրի մասին հեռուստադիտողի հարցին ի պատասխան, Հենրիկ Քոչինյանն ասաց, որ առաջիկայում հանրապետությունում սպասվելիք առողջապահական հիմնարկների օպտիմալիզացիայի արդյունքում Ալավերդու հիվանդանոցի, պոլիկլինիկայի եւ ծննդատան միացումով կստեղծվի առողջապահական կենտրոն: Չնայած Հ. Քոչինյանը 20 օր առաջ հիվանդանոցը սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար դատարան մտնելու հրահանգներ է տվել իր ենթականերին: Սակայն …

կարդալ ավելին

Մուրացանի կիսանդրին

08.08.2006

Թեեւ արդեն տասնչորս տարի է անցել, բայց շատ պարզ հիշում եմ մայիսյան այն օրը, երբ մտա «Երկիր» օրաթերթի խմբագրություն՝ Ղարաբաղից տեղեկություններ իմանալու։ Նախորդող օրերին Երեւանում բոլորը խոսում էին, թե ուր որ է մեր զինված ուժերը վերցնելու են Շուշին, ոմանք նույնիսկ կանխատեսում էին պատերազմի ավարտը՝ վկայակոչելով «Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին» հայտնի խոսքը։ Խմբագրության …

կարդալ ավելին