Հետապնդում են

08/08/2006

«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պնդում է, որ իր նկատմամբ Երեւանի Նուբարաշեն համայնքի ղեկավարի հետ ընդհարումից հետո որոշակի հետապնդումներ են իրականացվում: «Ազատություն» ռադիոկայանին Գ. Շամշյանը հայտնել է, թե իրեն հրավիրել է իր վրա հարձակման գործը քննող քննիչ Հայկ Մանգոյանը եւ առաջարկել հրաժարվել թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ ցուցմունքից, ըստ որի, վերջինս իր վրա ոչ միայն հարձակվել է, այլեւ կողոպտել՝ վերցնելով բջջային հեռախոսը եւ ձայնագրիչը: