Լրտեսում են Չարլզին

16/08/2006

Բրիտանիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է երեք հոգու, ովքեր փորձել են լրտեսել արքայազն Չարլզի հեռախոսազրույցները։ Սքոթլընդ Յարդի կողմից տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ չարագործներին չի հաջողվել լրտեսական հատուկ սարքավորումներ միացնել թագավորական ընտանիքի անդամների հեռախոսներին, սակայն հանցագործները կարողացել են ձայնագրել «այլ բարձրաստիճան մարդկանց զրույցները»։ Հանցագործությունը ջրի երես է դուրս եկել հենց այն ժամանակ, երբ փորձ է արվել լրտեսել արքայազն Չարլզի հեռախոսազրույցը, սակայն գծի մեջ որոշակի թերություններ զգալով՝ Չարլզը դիմել է Անվտանգության ծառայությանը։ Նախկինում արքայազն Չարլզի հեռախոսազրույցները լրտեսելու փորձ արվել է։ Չարլզից բացի լրտեսվել են նաեւ լեդի Դիանայի եւ Չառլզի երբեմնի սիրուհու եւ ներկայիս կնոջ՝ Կամիլա Պարկեր Բոուլզի մասնավոր հեռախոսազրույցները։