«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը` ներկայացնելով նաեւ մի խումբ ձեռնարկատերերի (ովքեր չէին ցանկացել ներկայանալ) դժգոհությունն այս նորաստեղծ կառույցի նկատմամբ: Ձեռնարկատերերը խմբագրություն ուղարկած նամակում մասնավորապես նշել էին, որ կառավարության որոշմամբ «ՀայԼեռՏեխ» հսկողության փոխարեն այժմ գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ընդամենն անվանափոխություն էր, եւ, որ իրականում «սայլը տեղից չի …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, թե հուղարկավորության արարողակարգի հետ կապված կազմակերպչական հարցերը որքան ծախսեր են պահանջում: Մեր օրերում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հուղարկավորության արարողակարգի կազմակերպման հետ կապված ծառայություններ են մատուցում: Բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր եւ կազմակերպություններ են զբաղվում սգո պարագաների վաճառքով: Այդ բիզնեսը միշտ էլ բավական շահութաբեր է համարվել: Պարզվում է, որ այդ ընկերություններից եւ անհատ ձեռնարկատերերից շատերն ապօրինի …
կարդալ ավելինՀայաստանի նախկին արդյունաբերական տնտեսությունը ներկայումս որակվում է ագրարային բնույթի, քանի որ տնտեսության մեջ զբաղվածների 40 տոկոսը հիմնականում գյուղատնտեսության մեջ են: Փոխարենը, արդյունաբերության մեջ զբաղվածները կազմում են ընդհանուրի 15-17 տոկոսը: Ըստ տնտեսագիտության դոկտոր, Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, միջազգային տարբեր ծրագրերի խորհրդական Անահիտ Մելքումյանի, ամեն տարի մեզ մոտ ստեղծվում են ավելի քան 10 հազար աշխատատեղեր, այսինքն, 10 …
կարդալ ավելինԻնչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում վերջին շրջանում պարբերաբար կրկնվող աղմկոտ սպանություններին: Երեկ այս հարցով դիմեցինք Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: «Անցած ութ ամիսների ընթացքում կատարված հանցագործությունները համեմատելու դեպքում կտեսնեք, որ Հայաստանն ԱՊՀ կազմում եղած երկրների մեջ ամենալավ ցուցանիշներն ունի: Հանցագործությունների թվի աճ չկա: Իհարկե, տհաճ է, որ աղմկոտ սպանություններ են տեղի ունենում: …
կարդալ ավելինՕրերս լրատվամիջոցներով հայտարարված ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի կողմից ՀՀ-ում ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն հիմնելու լուրը հասարակության տարբեր շերտերում հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Աճեց հետաքրքրությունն ինչպես օտարազգի բարերարի, այնպես էլ` այն կրոնական կազմակերպության նկատմամբ, որին նա հարում է: Ջ. Հանթսմանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռեւս 1988թ.-ից: Ըստ մամուլի հրապարակումների, երկրաշարժին հետեւած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքն աղետից …
կարդալ ավելինԱրդեն երկու շաբաթից ավելի է, ինչ գործարանի մերձակայքում գտնվող թաղամասի բնակիչները ստիպված են շնչել «Ասֆալտագործի» արտադրությունից առաջացած ծանր փոշին: «Օրվա տարբեր ժամերին քարից առաջացած փոշին մշուշի պես ծածկում է մեր տեսադաշտը: Չեք պատկերացնի՝ տանը նստած խեղդվում ենք, ստիպված այս ամռան շոգին դուռ ու լուսամուտը ծածկում ենք, բայց էլի ճար չկա, մեր շնչած օդը լրիվ փոշի …
կարդալ ավելինՕգոստոսի 31-ին Երեւանի բուսաբանական այգու տարածքում այրվել են 3,5 հեկտար մակերեսով, իսկ Սյունիքի մարզի Վանք գյուղին հարակից «Թմալի» կոչվող անտառում` 50 հեկտար մակերեսով ծառեր, թփուտներ, կոճղեր եւ խոտ: Նույն օրը Գեղարքունիքի մարզի Ծովակ եւ Նորակերտ գյուղերին հարակից անտառում այրվել են 3 հեկտար մակերեսով ծառեր եւ խոտ, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ամառանոցներին հարակից սարում` 10 հեկտար:
կարդալ ավելին70-ն անց միայնակ կենսաթոշակառուները, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում եւ մինչեւ 1993թ. հունիսի 10-ը Հայխնայբանկում ավանդադրված գումար ունեն, մեկ-երկու օրից կարող են ստանալ համապատասխան չափի փոխհատուցումը: 62 հազար քաղաքացիներ ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 12-ը հայտ են ներկայացրել սոցիալական ծառայությունների տարածքային կազմակերպություններին՝ ավանդի փոխհատուցման համար: Ցուցակագրված տվյալների մեջ բազմաթիվ անճշտություններ եւ խեղաթյուրումներ են եղել, որոնք …
կարդալ ավելինԱյսօր ժամը 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվելու է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրում են զինծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու եւ հափշտակելու մեջ: Դատական նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը, ով հայտնի է Կուկուի եւ ՏԷՑ-ի կռուգի դատավարություններով:
կարդալ ավելինՈչ ոք չի կարող ասել, թե որն է օրհներգը փոխելու պատճառն ու անհրաժեշտությունը։ Դոլարի կուրսի անկումից կամ, ինչպես իշխանություններն են սիրում ասել, դրամի արժեւորումից բացի մեր կյանքում էական ոչ մի փոփոխություն չի կատարվել, որի պատճառով ստիպված լինեինք փոխել Հանրապետության գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Հակառակը՝ դոլարի անկումից հետո կարիք կա վերականգնելու Նալբանդյանի բնագիրը։ Նկատի ունեմ հատկապես «թշվառ, …
կարդալ ավելինՆոր ուսումնական տարվա մենարկին նախապատրաստվող ՀՀ Ոստիկանության Պետավտոտեսչության վարչությունը սեպտեմբերի 1-10-ը հանրապետությունում կիրականացնի ճանապարհատրանսպորտային ուժեղացված հսկողություն: Պետավտոտեսչության վարչության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ «Ուշադրություն, երեխաներ են» խորագրով ամենամյա միջոցառմանն ընդգրկվելու են ինչպես Պետավտոտեսչության, այնպես էլ Ոստիկանության շարային ստորաբաժանումների գրեթե ողջ ուժերը` նպատակ ունենալով այդ 10 օրվա ընթացքում երթեւեկության բարձր տեմպերի պայմաններում ապահովել …
կարդալ ավելինՍակայն ի տարբերություն Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքներին, երբ Երեւանի գրեթե բոլոր դիտահորերը (լյուկերը) եռակցելով փակեցին, Շիրակի այցի համար իշխանությունները բարեկարգում են փողոցները: Վերանորոգում են հրապարակի քարե գորգը, կարկատում են այն փողոցների ասֆալտը, որտեղով անցնելու է Ֆրանսիայի նախագահը, բարեկարգում են մայթերը ու նույնիսկ այդ փողոցներում գտնվող շենքերի կամ օբյեկտների արտաքին տեսքը: Այս առումով, իհարկե, գերադասելի է, …
կարդալ ավելինՀայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի: Օրինակ, արտասահմանյան որեւէ նորմալ երկրում էլեկտրաէներգիայի կամ ջրամատակարարման ոչ պատշաճ սպասարկումը դիտվում է որպես քաղաքացու դեմ կատարվող ոտնձգություն: Նման դեպքերում տվյալ քաղաքացին դատական բոլոր ատյաններով պատճառված վնասի համար փոխհատուցում է պահանջում: Իսկ մեզանում քաղաքացին նույնիսկ չի էլ մտածում դիմել դատարան, քանի որ չի վստահում …
կարդալ ավելինԻրանական ծագումով ամերիկացի առաջին տիեզերական զբոսաշրջուհին մտադիր է իր հետ վերցնել ԱՄՆ-ի եւ Իրանի դրոշները: Անուշեհ Անսարին, ով մեծացել է Թեհրանում եւ միլիոնատեր դարձել ԱՄՆ-ում, մտադիր է խաղաղարար առաքելություն իրականացնել մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները խիստ սրվել են Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: Անսարին, ով 20 միլիոն դոլար է վճարել տիեզերական առաջին կին զբոսաշրջիկը …
կարդալ ավելինԱրդեն տեւական շրջան է, ինչ մայրաքաղաքի բուժհիմնարկների մարդատար վերելակները չեն շահագործվում, փոխարենն` աշխատում են բեռնատար խցիկներով վերելակները, որոնք նախատեսված են առավելագույնը 5 հոգու համար: «Արմենիա» բժշկական կենտրոնի տնտեսական գործերով պատասխանատու Հ. Կարապետյանի խոսքերով` հիվանդանոցներում վերելակները չեն շահագործվում մի շարք տեխնիկական պատճառներով: «Համ էլ հիվանդանոցում մի փոքր ուրիշ է, առանց ուղեկցորդի չի կարելի վերելակ նստել, բա …
կարդալ ավելինԱնցյալ տարվա հուլիսի 14-ին նավարկության դուրս եկած հայկական «Կիլիկիա» առագաստանավը սեպտեմբերի 1-ին կհասնի Բաթումի նավահանգիստ: Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Կովկասպրես»-ին հայտնել են, որ նավարկության ընթացքում «Կիլիկիա»-ն անցել է շուրջ 15 հազար ծովային մղոն՝ այցելելով 26 երկրների 63 նավահանգիստներ: Նավարկության այս փուլի հաջորդ եւ վերջին կանգառը վրացական Փոթի նավահանգիստն է:
կարդալ ավելինԱշխարհում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 12 մլն մարդ, որից մահանում է 6 մլն-ը: Հայաստանն այս առումով նույնպես աշխարհից հետ չի մնում, այստեղ քաղցկեղային հիվանդությունների տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս: Ավելին, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. հունվար-հուլիս ամիսներին 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, մահացության պատճառների կառուցվածքում 0,6 տոկոսային կետով աճել են նորագոյացություններից մահվան դեպքերը: Արյան շրջանառության …
կարդալ ավելինՎագոնի դռներից ներս մտնելուն պես դեմքին անմիջապես խղճուկ արտահայտություն տալով, քայլերը դիտմամբ դանդաղեցնելով շարժվում է առաջ: Մետրոյի ուղեւորներից որեւէ մեկի մտքով չի էլ անցնում, որ երիտասարդը ձեռքը մեկնելու եւ մուրացկանություն է անելու: Շարժվում է առաջ ու ձեռքը պարզած հասկացնում է, որ դրամ է խնդրում: Մետրոյի ուղեւորներն այս երեւույթին չեն արձագանքում, որովհետեւ գրեթե բոլոր կայարաններում ամեն …
կարդալ ավելինՀայաստանի հիմնը, որը, համաձայն նոր Սահմանադրության, պետք է մեկ տարվա ընթացքում փոխել եւ նորը գրել, իսկապես լուրջ խնդիր է դարձել: Երեկ վերջապես մեզ հաջողվեց «տարանցիկ» ճանապարհներով ձեռք բերել Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովում հավանության արժանացած հինգ տարբերակներից չորսը: Չորսից մեկը Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տեքստով եւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ գրված տարբերակն է, իսկ …
կարդալ ավելինՆախօրեին երեկոյան Մոսկվայում սպանվել է եւս մեկ ՀՀ քաղաքացի: 45-ամյա հայաստանցու դիակը հայտնաբերվել է երեկ երեկոյան՝ Կլյազմինսկայա փողոցում։ Փորձագետների հավաստմամբ՝ մարդասպանը 8 անգամ կրակել է տղամարդու վրա ԻԺ-79 տեսակի ատրճանակից։ Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում գնալով շատանում են հայերի նկատմամբ հարձակումներն ու սպանությունները: Ընդ որում, տարօրինակն այստեղ այն է, որ այդ …
կարդալ ավելին