«Մալակուտ» ապահովագրական բրոկերն ապահովել է 35 մլն դոլար ապահովագրական փոխհատուցման վճարումը Բելգիայում «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Ինչպես նշվում է «Մալակուտ» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, «Արմավիա» ընկերության ԿԱՍԿՕ ռիսկերն ապահովագրվել էին հայկական «Գրանդ» ապահովագրական ընկերության կողմից եւ վերաապահովագրվել էին «Մալակուտ» եւ Lloyd United Insurance Brokers ապահովագրական բրոկերների կողմից` միջազգային ապահովագրական շուկայում: Ա-320 ինքնաթիռն այրվել էր …
կարդալ ավելինԳյումրիի բնակիչ Վ. Աղաբալյանը, օգտագործելով 2003թ. դեկտեմբերին «Ուրբան» ինստիտուտից ձեռք բերած բնակարանի գնման վկայագիրը, հանցավոր համաձայնության գալով Շ. Ղազարյանի հետ, խաբեությամբ բնակարան գնելու ձեւական պայմանագիր են կնքել, որի հիման վրա Շ. Ղազարյանն «Անելիք» բանկի Գյումրիի մասնաճյուղից ստացել է աղետի գոտու վերականգնման նպատակով քաղաքացիների համար նախատեսված խոշոր չափերի հասնող գումար` 2 մլն 855 հազար դրամ, եւ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 19-ին, ժամը 07.15-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սամբա» տաքսի ծառայությանը պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի 45 ՕՏ 680 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը՝ Գյումրիի բնակիչ, 1968թ. ծնված Մկրտիչ Մարդոյանը եւ ուղեւոր, 1985թ. ծնված …
կարդալ ավելինԱյս օրերին Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ինֆեկցիոն-վիրուսային մենինգիտով հիվանդացության մեծ բռնկում կա: «Ռեգնում»-ի փոխանցմամբ, ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում երկրամասի կլինիկաներում մենինգիտի նախնական համախտանիշով հոսպիտալացված 1490 հիվանդներից 1022-ի մոտ հաստատվել է լուրջ ինֆեկցիոն վարակը: Երկրամասի առողջապահական մարմինները ձեռնարկել են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ` մասնավորապես մանուկ ազգաբնակչության շրջանում, որովհետեւ, ինչպես տեղեկացնում է «Ռեգնում»-ը, վարակը …
կարդալ ավելինԱհաբեկիչը փորձել էր օդանավն անցկացնել Թուրքիա: «Ես մենակ դուրս եկա զինված հանցագործի դեմ` փրկելով եւ ինքնաթիռը, եւ 100-ից ավելի ուղեւորների կյանքը: Հանկարծ նկատեցի, որ ուղեկցորդուհին եւ երկրորդ օդաչուն վիրավորված են: Հանցագործը (որը Բաքվում բնակվող հայ է եղել) զինված էր նռնակով եւ սպառնում էր Թուրքիա չքշելու դեպքում պայթեցնել ինքնաթիռը: Առաջին եւ երկրորդ շարքերում նստած զինվորական համազգեստով …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ, 2006թ. սկզբից աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 31 լրագրող: Այդ մասին հայտնել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Կոմիտեն արձանագրել է, որ այս ամիս անհայտ հանգամանքներում բանտում մահացել է «Ազատություն» ռ/կ Թուրքմենական ծառայության թղթակից Օգուլսապար Մուրադովան: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն է. վերջին 15 տարվա ընթացքում այնտեղ զոհվել է 78 լրագրող, նրանցից …
կարդալ ավելինՏաքսիստների հետ մեր զրույցի թեման այս անգամ Հայաստանի անկախության 15-ամյակն էր: Արդյոք նրանք մասնակցելո՞ւ են տոնակատարություններին, գիտակցո՞ւմ են արդյոք անկախության արժեքը եւ ինչպե՞ս են վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: Վարորդների մոտեցումները շատ հետաքրքիր են, եւ ամենակարեւորը՝ շատ անկեղծ: Մեր զրուցակից երիտասարդ վարորդները հիմնականում խուսափում էին հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ՝ «Մեր մոտ ամեն ինչ քրեական ա, եթե …
կարդալ ավելինԲժիշկ Ռազմիկ Քեշիշյանը ծնվել է Խարկովում: Ավարտել է Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտը: Նա Մոսկվայի անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկն է, բժշկական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող, Աղետների բժշկագիտության համառուսաստանյան կենտրոնի ամբիոնի դոցենտ, հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների: 1995թ. ռազմական հակամարտությունների ժամանակ տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու համար պարգեւատրվել է «Արիության» շքանշանով: – …
կարդալ ավելին1.Արդեն ավարտվել են բուհական ընդունելության քննությունները կամ էլ պայքարը հանուն արդարության, կամ, ավելի ճիշտ, ուսանողների ընտրությունը…: Որերորդ անգամն է՝ Հայաստանն ապրում է արդար ընտրությունների այս պայքարն ընդունելության քննությունների մեխանիզմի միջոցով: Եվ ամեն անգամ նույն ուժերն են հանդես գալիս` երիտասարդ սերունդը, ծնողները, քննություն ընդունողները, «պետքական մարդիկ ու հարկավոր կապերը»: Եվ, իհարկե, ֆինանսները: Այս պայմաններում երիտասարդներն առաջին …
կարդալ ավելինՀՀ Անկախության օրվա 15-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանում նախատեսվող միջոցառումների ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Սեւան-Երեւան ավտոճանապարհի Արզնի-Երեւան հատվածում, ինչպես նաեւ Երեւանի որոշ փողոցներում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է: Ըստ ՀՀ ոստիկանության Պետավտոտեսչության վարչության, այսօր` սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն փակվելու են Արզնի-Երեւան ճանապարհահատվածը, ժամը 17:00-ից 24:00-ն` Աբովյան եւ Նալբանդյան փողոցները` Հանրապետության հրապարակից մինչեւ Սայաթ-Նովա …
կարդալ ավելինՏարեցտարի, ամսեամիս եւ օրեցօր Երեւանի երթեւեկության վիճակը գնալով վատանում է: Եթե քաղաքային իշխանությունները ճանապարհատրանսպորտային վիճակի զարգացման ծրագիր չմշակեն, ապա մեկ-երկու տարի հետո քաղաքի երթեւեկության վիճակն էլ ավելի է վատանալու: Քաղաքի տրանսպորտային երթեւեկությունն օրվա որոշ ժամերի ավելի է վատանում, խցանումներ են լինում, քաոսային իրավիճակ է ստեղծվում: Երեւանի կենտրոնը կամաց-կամաց վերածվում է մեծ բիզնես կենտրոնի, ուր ավտոմեքենաների …
կարդալ ավելինԱրարատի մարզի «Արտաշատ» հյուրանոցի բնակիչները, որոնց տեղի իշխանությունները որոշել են վտարել տարածքից (մեր նախորդ համարում անդրադարձել էինք նրանց խնդրին) երեկ կառավարությունում ներկայացնելով իրենց դիմում-բողոքը` այցելել էին խմբագրություն: Բնակիչներն իշխանություններին կոչ են անում արձագանքել իրենց խնդրին, հակառակ դեպքում, պատրաստվում են սեպտեմբերի 29-ին Ժակ Շիրակի եւ Շառլ Ազնավուրի Հայաստան կատարած այցելության ժամանակ, մասնավորապես, Շառլ Ազնավուրին ներկայացնել իրենց …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի երեկվա հյուրը Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանն էր: Նրա հավաստմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի 2006թ. հիմնական ծրագրերով նախատեսված էր իրականացնել 5 մլրդ 700մլն դրամի տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ: Մինչդեռ կառավարության որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանին լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 400մլն դրամ: «Հիմնականում այդ գումարը նախատեսված է Իսակովի պողոտայի վերակառուցման համար՝ 2 մլրդ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես նվիրված ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարելիցին: Մուտքը Հանրապետության հրապարակ ազատ կլինի մինչեւ ժամը 10:00-ն Աբովյան եւ Նալբանդյան փողոցների կողմից: Զորահանդեսի ընթացքում Հաղթանակի այգուց կտրվի հրետանային հրավառության 15 համազարկ: Ժամը 22:30-ին Երեւանի հինգ կետերում եւ հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենա շքեղ հրավառություն:
կարդալ ավելինԿրասնոդարի շրջանի Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Սոչիի «Ռիո» խաղատանը ձերբակալել են Զապ մականունով «օրենքով գող» ազգությամբ հայ Անդրանիկ Սողոյանին, ինչպես նաեւ թբիլիսցի Թիմուր մականունով Թիմուր Միրզոեւին։ «ՊրայմՔրայմը» հայտնում է, որ մոտ ժամանակներս 38-ամյա Ա. Սողոյանը կուղարկվի Հայաստան։ Վերջինս երկար ժամանակ բնակվում է Սոչիում, նա պատկանում է «լեննականցի Նիկոլ» մականունով հայտնի օրենքով գողի հանցագործ …
կարդալ ավելինՇարքային սպառողին հասցեագրված իրականում ոչինչ չասող այդ գունազարդ պաստառների նախաձեռնողները ՀՀ Առողջապահության նախարարությունն է եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF): Ինչո՞ւ ոչինչ չասող, որովհետեւ բուժհիմնարկ այցելած քաղաքացուն հետաքրքրում է առաջին հերթին իր այցելության նպատակը, իսկ համապատասխան դասընթացներ հաճախած բժիշկներն ավելորդ անգամ իրենց նեղություն չեն տալիս` հիվանդներին պարզաբանելու դրանց նպատակը: Այսինքն, քարոզչության արդյունավետությունն այս տարբերակով զրոյացվում է: …
կարդալ ավելինԱրարատի մարզի Արտաշատ քաղաքի 12 ընտանիքներ հայտնվել են անելանելի վիճակում: «Եթե ոչ ոք չարձագանքի՝ ստիպված կլինենք գալ եւ կառավարության շենքի մոտ հավաքվել այնքան ժամանակ, մինչեւ մեզ ռեալ պատասխան տան»,- ասում են նրանք՝ ավելացնելով, որ շուտով ինչ-ինչ մարդկանց բիզնես-քմահաճույքի պատճառով հայտնվելու են փողոցում: Արտաշատ քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվում է հսկայական տարածությամբ, 7 հարկանի «Արտաշատ» …
կարդալ ավելինՆյութականացված այս դարաշրջանում, երբ ժամանակը փող է, երիտասարդ կինը հասկանում է, որ եթե թեկուզ մեկ տարի չաշխատի, ապա հետո կարող է կորցնել իր աշխատանքը եւ հարմար աշխատանք չգտնել: Այսօր կանայք գերադասում են աշխատել ոչ միայն այն պատճառով, որպեսզի ամուսնուն օգնեն եւ ընտանեկան հոգսերը թեթեւացնեն, այլեւ չեն ցանկանում միայն տնային հոգսերով զբաղվել: Իսկ եթե ընտանիքում տատիկներն …
կարդալ ավելին«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը՝ տարբեր համայնքների` Շենգավիթի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Արաբկիրի, Խարբերդի թվով 14 բնակիչներից ստանալով խմելու ջրի որակական հատկանիշների մասին բողոքներ, իրականացրել է ջրի մանրէաբանական հատկությունների լաբորատոր փորձաքննություն, որը կատարվել է Ան Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության լաբորատորիայում: Հետազոտության արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն «Սպառողների իրավունքների պաշտպանության» նախագահ Աբգար Եղոյանը մեզ տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերի …
կարդալ ավելինՈր Հայաստանի արդարադատության համակարգն՝ իր դատական երեք ատյանով, կարելի է կոչել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով, վաղուց արդեն կասկած չի հարուցում։ Մեղադրողները դատարաններում ոչ թե մեղադրանքն են պաշտպանում, այլ՝ դատարանին… մեղադրյալից։ Եվ այդ պատճառով «հանդիսատեսը» կորցնում է զարմանալու ունակությունը, իսկ լրագրողներն այդ խիստ մարդկային հատկությունը վերականգնելու նպատակով շարունակում են զուգահեռների վրա դնել այս կամ այն …
կարդալ ավելին