Պատահար մայրուղու վրա

22/09/2006

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07.15-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սամբա» տաքսի ծառայությանը պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի 45 ՕՏ 680 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը՝ Գյումրիի բնակիչ, 1968թ. ծնված Մկրտիչ Մարդոյանը եւ ուղեւոր, 1985թ. ծնված Արթուր Ֆիդանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Ֆիդանյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: Մարդոյանի վիճակը ծանր է: