Այս տարի սպանվել է 31 լրագրող

22/09/2006

«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ, 2006թ. սկզբից աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 31 լրագրող: Այդ մասին հայտնել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Կոմիտեն արձանագրել է, որ այս ամիս անհայտ հանգամանքներում բանտում մահացել է «Ազատություն» ռ/կ Թուրքմենական ծառայության թղթակից Օգուլսապար Մուրադովան: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն է. վերջին 15 տարվա ընթացքում այնտեղ զոհվել է 78 լրագրող, նրանցից 20-ն՝ այս տարի: Ռուսաստանում վերջին 15 տարվա ընթացքում զոհվել է 42 լրագրող: Կոմիտեն փաստում է, որ լրագրությունը գնալով վտանգավոր մասնագիտություն է դառնում: Յուրաքանչյուր 10 սպանված լրագրողներից 7-ը քննադատում էր իր երկրի իշխանություններին: