հասարակություն

Երթուղայինները՝ քաղաքակրթության խոչընդոտ

14.09.2006

Հասարակական տրանսպորտի ծառայությունն այն ոլորտն է, որի հետ ամեն օր ենք առնչվում եւ որի կարիքն ամեն օր ենք զգում: Այն օրը, երբ աշխատանքի կամ դասի գնալիս ժամանակին ենք տեղ հասնում, կանգառներում երկար չենք սպասում, կամ երթուղային տաքսու մեջ ոչ մի ուղեւոր մեզ վրա չի «բարձրանում», կամ մենք չենք ընկնում ուղեւորներից մեկի գիրկը, մեզ թվում է, …

կարդալ ավելին

Պետությունից օգնություն ստանալու համար պետք է անինքնասեր լինես

14.09.2006

Տիկին Արուսը կոկիկ հագնված, խնամված ու գրագետ կին է: Ամուսնու մասին պատմելու պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Նա իր երկու երեխաների համար դպրոցում հավաքագրվող գումարները՝ ինչ ուզում է լինի, հայթայթում-վճարում է, որ հանկարծ երեսով չտան, չասեն՝ «Հերն ինվալիդ ա, չեն կարա փողը տան»: Արուսի ամուսինը՝ 44-ամյա Վարդանը տառապում է բեխտերեւ կոչվող (նյարդային բորբոքումից ողնաշարային ոսկրացում) …

կարդալ ավելին

Դեպի սոցիալական մոդել

14.09.2006

ՀՀ Սոցիալական աջակցության մասին օրենքը սահմանում է, որ սոցիալական աջակցության հիմնական նպատակն է` բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները: Ստեղծել պայմաններ հասարակության մեջ նրանց ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնօգնության եւ ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, ինչպես նաեւ` օժանդակել նրանց սոցիալական, ֆինանսական խնդիրների լուծմանը: Ի՞նչ է անում պետությունը հաշմանդամներին …

կարդալ ավելին

«Պետական եկեղեցահարկը եկեղեցուն ներազդելու միջոց է»

14.09.2006

Հայ Առաքելական եկեղեցում չի գործում պարտադիր տասանորդի գաղափարը, որը կիրառվում է աղանդ համարվող բազմաթիվ քրիստոնեական ուղղությունների մոտ: Տասանորդի շնորհիվ նրանք հզորանում են` դառնալով հզոր ֆինանսական կառույցներ: Գաղտնիք չէ նաեւ, որ հավատացյալների կողմից Հայ Առաքելական եկեղեցուն արվում են տարբեր «տրամաչափի» նվիրատվություններ: Իսկ ինչպե՞ս են ընդհանրապես գոյանում հոգեւորականների նյութական միջոցները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մայր …

կարդալ ավելին

Գիշերային «Անառակ Երեւանը»

14.09.2006

Մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների վարորդների մեծ մասը գերադասում է աշխատանքային գիշերային հերթափոխը: Ցերեկային երթեւեկության մասին խոսելիս պատրաստ են ժամերով դժգոհել փորձառու կամ «խամ» վարորդների եւ հետիոտնի ցածր կուլտուրայից, ճանապարհատրանսպորտային «ջարդուխուրդ» եղած նշաններից, չաշխատող լուսաֆորներից, պետավտոտեսչության աշխատակիցների վատ աշխատանքից, կանգառների սոդոմ-գոմորից եւ մի շարք այլ խնդիրներից: Նրանց գործը ծանր է: Ու միշտ է այդպես եղել՝ վարորդը …

կարդալ ավելին

Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում

13.09.2006

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Հյուսիսային պողոտայի` Լալայանց-Տերյան խաչմերուկում գտնվող նորակառույց անավարտ շենքերից մեկի վերջին` 9-րդ հարկում: Հրդեհը հանգցնելու նպատակով դեպքի վայր էին մեկնել 5-6 հրշեջ մեքենա: Ժամը 23:00-ի սահմաններում 9-րդ հարկից հրշեջները կրակից շիկացած մետաղյա ամրաններն էին ցած շպրտում: Այդ ընթացքում հրշեջներն ու ոստիկանները հավաքված բազմությունից ու լրագրողներից փորձում էին պարզել, թե …

կարդալ ավելին

Կապը՝ ինտերնետով

13.09.2006

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց «Մեկ պատուհանի» համակարգում ներդրված փաստաթղթաշրջանառության համակարգի մանրամասները: Ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն» («ԷԼՓԱՍ» ԱՀ) համակարգը, որը նախատեսված է կառավարման համակարգերում, դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում շահագործելու համար: Այն հնարավորություն է տալիս կուտակել եւ մշակել քաղաքապետարանում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը: Ծրագրի նպատակը Երեւան քաղաքի …

կարդալ ավելին

Բաբաջանյանը բողոքարկելու է

10.09.2006

Նախ` վերջին խոսքով հանդես եկավ Ա. Բաբաջանյանը, ով կարծիք հայտնեց, որ իր դեմ հարուցված քր.գործը պետք է այս երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների մոտ մտահոգությունների տեղիք տա: «Քրեական այս գործը ձերբակալվելու առաջին իսկ օրից` իր մեխանիզմներով, հնարքներով ու այլ տեսակի քրեական գործերի անդավաճան ձեռագրով մեկ անգամ եւս ստիպում է բոլորիս` այս երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներիս, լրջորեն …

կարդալ ավելին

Հոգոցներ եւ ճիչեր եթերում

10.09.2006

Չորս կիսամերկ օրիորդներ՝ սպունգները («գուբկաները») ձեռքներին, հարձակվում են վաճառքի ենթակա ավտոմեքենայի վրա եւ առանց իրենց խնայելու՝ լվանում են այն: Ընդ որում՝ հասցնելով հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ լվանալ նաեւ իրենց եւ ցեխի իրենց մյուս գործընկերուհիների մարմինները: Տանջալի ու ծանր աշխատանքից օրիորդներն ընկնում են հալյուցինացիաների մեջ. եւս մեկ հպում մեքենային, զուգընկերուհու եւս մեկ շոյանք, եւ օրիորդներն արդեն …

կարդալ ավելին

Օրինագիծ եղեռնի մասին

10.09.2006

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի վարչության, սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է օրինագիծ, որով Կորդոբայում ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության հիշատակման օր: Օրինագիծը, որի հեղինակն է «Միավորում Կորդոբայի համար» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեխանդրա Վիգոն, նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացների անցկացում նահանգի դպրոցներում: Օրենքն …

կարդալ ավելին

Զոհվել է Արարատից իջնելիս

10.09.2006

Նախօրեին իտալացի մի կին-լեռնագնաց զոհվել է Արարատի գագաթից իջնելիս, մեկ այլ լեռնագնաց էլ անհետ կորել է: Թուրքիայի Ագրի նահանգի իշխանությունները, ըստ «Անադոլու» գործակալության, տեղեկացրել են, թե լեռնագնացը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, 10 այլ լեռնագնացների հետ նախօրեին հասել էր Արարատի գագաթը (5165մ), սակայն իջնելիս 4200մ բարձրության վրա խումբը հայտնվել է ձնաբքի կենտրոնում: Կին-լեռնագնացն ընկել է …

կարդալ ավելին

Դատը շարունակվում է

10.09.2006

Վաղը ժամը 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվի «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ հարուցված գործով դատաքննությունը: Դատական նիստի ժամանակ վերջին խոսքի իրավունքով հանդես է գալու Ա. Բաբաջանյանը: Չի բացառվում, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հենց վաղն էլ հրապարակի Ա. Բաբաջանյանի դատավճիռը:

կարդալ ավելին

Հարձակում լրագրողի վրա

10.09.2006

Երեկ առավոտյան Երեւանի Կոմիտասի պողոտայում իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ նա դուրս է եկել տնից, թիկունքից նրա վրա են հարձակվել երկու սափրագլուխներ, տապալել գետնին ու սկսել ոտքերով հարվածել: Սակայն երբ մոտակայքում մարդիկ են երեւացել, հարձակվողները դիմել են փախուստի: «Հարձակվել են ետեւիցս եւ տապալել …

կարդալ ավելին

Մխիթար Գոշի մեդալ՝ Ջոն Էվանսին

10.09.2006

Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 5-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն էվանսի հետ: Նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ եւս նույն արդյունավետությամբ կշարունակվեն, Ռ. …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը սպանում միմյանց

10.09.2006

Ես չեմ ուզում անդրադառնալ հայրենի իրավապահների գործունեությանը, քանզի փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ աղմկահարույց սպանությունները, որոնք շատ հաճախակի են դարձել Հայաստանում, ոչ կանխարգելվում են, ոչ էլ, առավել եւս, բացահայտվում: Չեմ կարծում, որ այս դեպքը բացառություն կկազմի: Սակայն այս պահին ցանկություն չունեմ ամեն ինչ բարդել իրավապահների վրա: Որովհետեւ կարծում եմ, որ չարաբաստիկ սպանությունների շարանի մեղավորը …

կարդալ ավելին

Ուղեւորություն էկոլոգիապես մաքուր տրոլեյբուսով

10.09.2006

Տրոլեյբուսի ուղեւորները Թոշակառու Սուրեն պապն ասում է, որ եթե մի օր տրոլեյբուսի շահագործումը դադարեցնեն՝ իր կյանքն այլեւս կկորցնի իմաստը: «Իմ օրը տրոլեյբուսով երթեւեկելով է լուսավորվում»,- վստահեցնում է 2-րդ կարգի հաշմանդամ Սուրեն պապը, ով հպարտ կեցվածքով նստել է տրոլեյբուսի քրքրված, կեղտոտ նստարանին: «Ժամանակին ես, որ իմ գրասենյակն ու աթոռն ունեի, էս հաստափորներն ո՞ւր էին: Նստում էի …

կարդալ ավելին

Արտագաղթի մեխանիկա

10.09.2006

Ուսումնասիրությունների համաձայն, Եվրամիության անդամ երկրներում ապրում է մոտ 3 մլն ապօրինի գաղթական, եւ այդ թիվն ամեն տարի ավելանում է կես մլն-ով: Աշխարհի զարգացած երկրներում ներգաղթի մեծ հոսքը դադարեցնելու համար եվրոպական երկրների կողմից, ներպետական օրենսդրությունների միջոցով, իրականացվում է միասնական խստացված քաղաքականություն: Օրինակ, այս տարի` նախորդ տարվա համեմատ, 48 տոկոսով նվազել է ներգաղթողների մուտքը ԱՄՆ: Միջազգային լրատվության …

կարդալ ավելին

«Խմիր«Մոյ», ստացիր 5»

10.09.2006

Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստատեսային տարբեր ալիքներով ռեպորտաժներ են ցուցադրում այն մասին, թե ինչպես են տարբեր բարերարների կողմից հյութեր, գրքեր, դպրոցական պայուսակներ բաժանվում 1-ին դասարանցիներին։ Այս արարքն, իհարկե, կարելի էր որակել որպես բարեգործություն, եթե «Մոյ» հյութերը խմող-գովազդող 1-ին դասարանցի երեխաներին այդքան հաճախ չցուցադրեին հեռուստաէկրաններով ու այդքան հաճախ չընդգծվեր «բարեգործություն» բառը։ Բարերարության քողի տակ …

կարդալ ավելին

Բժշկականի փնթիությունը

05.09.2006

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Երեւանի պետական բժշկական համալսարանի մերձակայքը գերեզմանատուն էր հիշեցնում: Անցորդները շվարած հայացքով նայում էին ԵՊԲՀ-ի շրջակայքում թափված ծաղկեփնջերի կույտերին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել այդ տարածքում: Նկարում պատկերված է այդ տեսարանը: Իրականում, սակայն, հուղարկավորության եւ ոչ մի արարողություն էլ չէր եղել, պարզապես բուհի ուսանողները սեպտեմբերի 1-ին ծաղկեփնջերով էին …

կարդալ ավելին

Պահանջում է 4,5 տարվա ազատազրկում

05.09.2006

Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում Ա. Բաբաջանյանի դեմ ՀՀ Քր.օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական գործ էր հարուցվել եւ հունիսի 26-ից նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Հետագայում նախաքննության ընթացքում Բաբաջանյանի դեմ առաջադրված մեղադրանքն ընդլայնվել էր: Եվ փաստաթղթեր …

կարդալ ավելին