Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 5-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն էվանսի հետ: Նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ եւս նույն արդյունավետությամբ կշարունակվեն, Ռ. Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան էվանսին հետագա գործունեության մեջ: