Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Երեւանի պետական բժշկական համալսարանի մերձակայքը գերեզմանատուն էր հիշեցնում: Անցորդները շվարած հայացքով նայում էին ԵՊԲՀ-ի շրջակայքում թափված ծաղկեփնջերի կույտերին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել այդ տարածքում: Նկարում պատկերված է այդ տեսարանը: Իրականում, սակայն, հուղարկավորության եւ ոչ մի արարողություն էլ չէր եղել, պարզապես բուհի ուսանողները սեպտեմբերի 1-ին ծաղկեփնջերով էին եկել դասի ու, քանի որ ապագա բժիշկները նաեւ հիգիենայի ջատագովներ են՝ իրենց շուրջը մաքրազարդել էին` աղբը փողոց շպրտելով: