«Անցյալ տարի գարնանը նամակ գրեցի պարոն Քոչարյանին, որ մեր վիճակը շատ ծանր է, զոհված ազատամարտիկի դուստր եմ, հաշմանդամ երեխա ունեմ: Խնդրել էի կամ գումարով օգնել, կամ աշխատանքիս հարցը լուծել: Երկու ամիս առաջ նամակիս պատասխանը եկավ, որտեղ ասվում էր, որ աշխատանքի հարցը լուծել չեն կարող, սակայն կարող են որոշակի օգնություն տրամադրել»,- ասում է 27 տարեկան Լիլիթ …
կարդալ ավելին«PanArmenian.net»-ի փոխանցմամբ` վերջին 3 օրվա ընթացքում «Արմավիա» ընկերությունն ուղեւորահոսքի 30 %-անոց աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում: «Արմավիան» ուղեւորահոսքի աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում, որոնք կատարվում են ամեն օր «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայաններից»,- հաղորդել է «Արմավիայի» լրատվական ծառայությունը: «Դա էապես կապված է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ օդային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակման հետ, հատկապես, երբ Երեւան-Մոսկվա չվերթում ուղեւորահոսքի …
կարդալ ավելինՇառլ Ազնավուրի համերգն ավարտվեց, սակայն շատերին մի հարց դեռ հանգիստ չի տալիս՝ արդյոք տոմսերը շատ թանկ չէի՞ն։ 40-150 հազար դրամը մարդիկ համարում են ՀՀ բնակչության կենսամակարդակին ոչ համապատասխան բարձր գին։ Սակայն կա հարցի նաեւ մյուս կողմը։ Թանկանոց տեղերի մի զգալի մասը զբաղեցրել էին, այսպես կոչված, «էլիտայի» ներկայացուցիչները։ Իհարկե, «VIP հանդիսատեսներից» շատերին «էլիտա» անվանելը վիճելի հարց …
կարդալ ավելինԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը դժգոհ է Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնական համագործակցության ներկայիս մակարդակից: Պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ օրս չի մշակվել համագործակցության մոդել ու ռազմավարություն: «Փոխարենը գործում են զանազան ստերեոտիպեր ու արատավոր ավանդույթներ: Առայսօր Սփյուռքի՝ որպես «կթան կովի» իմիջը շարունակում է գլխավորը մնալ: Կովը վատ կենդանի չէ եւ իրապես բարի գործ …
կարդալ ավելին«Սուրմալու» տոնավաճառը տեղակայված է «Փեթակ» տոնավաճառի հանդիպակաց փողոցում, Տիգրան Մեծ եւ Արշակունյաց պողոտաների հարեւանությամբ: Այս տոնավաճառն իր արտաքին տեսքով ու անցուդարձով տիպիկ արեւելյան փնթի շուկա է հիշեցնում, որը սպառողների շրջանում հայտնի է իր համեմատաբար էժան գներով: Այստեղից մեծածախ գնումներ է կատարում հիմնականում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բնակչությունը: Ի դեպ, տոնավաճառին հատուկ եռուզեռը «Սումալու»-ում մեր այցելության …
կարդալ ավելինԵրեւանի մամուլի ակումբը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Դիլիջանում սեմինար էր կազմակերպել «Քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կառույցների դերը Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման նոր գաղափարների ձեւավորման գործում» թեմայով: Սեմինարին հրավիրվել էին հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագիր Հայկազ Ղահրիյանը ներկայացրեց ՀԿ-ների եւ կուսակցությունների երկխոսության հնարավորությունների եւ միտումների մասին իր զեկույցը: …
կարդալ ավելինԱնկախության 15-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցի առիթով մեր մայրաքաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկն անվանակոչվելու է եւ դառնալու է Ֆրանսիայի հրապարակ: (Ի դեպ, Մաշտոցի պողոտայի, Բաղրամյան եւ Սայաթ-Նովա փողոցների այդ բանուկ խաչմերուկը հետեւողականորեն փորձում են ներկայացնել որպես հրապարակ): Դժվար է ըմբռնել անվանակոչության պատճառահետեւանքային կապը.Հայաստանը տոնում է անկախությա՛ն 15-ամյակը, իսկ հրապարակն անվանակոչվում է Ֆրանսիա …
կարդալ ավելինԸստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` քաղաքի տրանսպորտային վիճակի բարելավման համար անհրաժեշտ է մոտ 700 քաղաքային ավտոբուս, որի ձեռքբերման համար անհրաժեշտ է մոտ 20 մլն դոլար։ Ե. Զախարյանը նշել է, որ նախատեսվում է 2008-09թթ. ծրագրերի մեջ ընդգրկել եւ 2009թ. ավարտել նոր ճանապարհի շահագործումը, որը Դավթաշենի կամուրջը կկապի հանրապետությունից դուրս եկող փոխադրումների հիմնական մայրուղու՝ Աշտարակի խճուղու հետ` …
կարդալ ավելինԷլյա Հովհաննիսյանի տունն անմիջապես սահմանի մոտ է։ Հայաստան-Ադրբեջան, կամ Տավուշ-Թովուզ, կամ էլ պարզապես Այգեպար-Ալիբեյլի սահմանի մոտ։ Չնայած հրետանային արկերի թողած ահավոր հետքերին` տունը կարծես լավ անցյալի եւ անորոշ ապագայի խորհրդանիշ լինի։ Շինության չափերը հուշում են, որ տանտերերը հաջողակ աշխատավորներ են եղել։ «Իմ ամուսինը եւ իրա հայրը երկաթի արհեստանոցներ են ունեցել դեռ էն ժամանակ,-ասում է տիկին …
կարդալ ավելինԿարեւոր էլ չէր, թե ինչ գործունեությամբ էր զբաղվում տվյալ ձեռնարկությունը, կարեւորն այն էր, որ յուրաքանչյուր հայ իրեն «դիրեկտոր» էր զգում (հետագայում «դիրեկտորը» փոխարինվեց «տնօրեն», «գլխավոր տնօրեն», «գործադիր տնօրեն», «տնօրենների խորհրդի նախագահ» եւ այլ բառակույտով): Եվ հենց այդ պահից սկսվեց ազգի հոգեբանական «փչացումը»: Այդ ժամանակ 13 տարեկան «դախլչուց» սկսած մինչեւ նախկին «ռայկոմի» քարտուղարներ, որոնք նորաթուխ բիզնեսմեն …
կարդալ ավելինԷլիտար կամ նորակառույց շենքերի բնակարանները ցածր պահանջարկ ունեն, բայց կառուցապատողները փորձում են այդ մասին բարձրաձայն չխոսել։ Նրանք ավելի հակված են հասարակության մեջ խուճապ առաջացնել՝ իբր այդ բնակարանների պահանջարկը մեծ է եւ իրենց կառուցած բնակարանների մեծ մասը վաճառվել է եւ ուր որ է կսպառվի: Եթե նկատել եք՝ այդ բովանդակությամբ նույն գովազդը կարող է մոտ 2 տարի …
կարդալ ավելին– Ի՞նչ ճանապարհ է անցել Երեւանը անկախության 15 տարիների ընթացքում։ – Դա նույն ճանապարհն է, ինչ անցել է մեր ժողովուրդը եւ պետությունը՝ գրեթե ամենաճգնաժամային վիճակը ետխորհրդային երկրների շարքում, ապա` հաղթանակ, աստիճանական ինքնահաստատում եւ ոտքի կանգնում։ Երեւանի կյանքի ծավալուն փոփոխությունները սկսվեցին անկախացումից մեկ տասնամյակ անց՝ արդեն 21-րդ դարում։ Բավական է համեմատել վերջին տարիների Երեւանի բյուջեն եւ …
կարդալ ավելինՏաքսու վարորդներն ամեն օր շփվելով տարբեր խավի մարդկանց հետ` շատ հաճախ փակ ինֆորմացիաների են տիրապետում: Վարորդներից շատերի հավաստմամբ` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երբեմն սովորական ուղեւորի անվան տակ փորձել են իրենցից ինֆորմացիա կորզել: Երբեմն էլ ԱԱԾ աշխատակիցներն ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով տաքսու վարորդ են աշխատում: Վարորդները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական «կուլիսներում»: …
կարդալ ավելինՀասմիկը դպրոց չի հաճախել, ընկերներ չունի, նրա միակ ընկերն ու զբաղմունքը հեռուստացույցն է, հատկապես հեռուստասերիալները: Նա նաեւ փափուկ խաղալիքների ու ոչ թանկարժեք զարդերի սիրահար է, թեպետ դրանք կրելու համար երբեւիցե առիթ չի էլ ունեցել: Չնայած նա 6 ամսականից տառապում է սրտի արատով, սակայն մինչ օրս չունի հաշմանդամության կարգավիճակ, եւ տան անդամներն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են …
կարդալ ավելին«Շատ տհաճ համ է, որը մնում է բերանիդ մեջ: Ուտելուց կաթնային համ չես զգում, այլ հնացած ինչ-որ տհաճ համ է, որը մնում է բերանիդ մեջ եւ դժվարությամբ ես հետո ազատվում այդ համից»,- մեզ հետ զրույցում ասում էր մի կին՝ ավելացնելով, որ իր ծանոթներից մեկի դեմքին այդ կաթից ցան է առաջացել: Դիմել է բժշկի, որից հետո …
կարդալ ավելինԴեռեւս անցյալ տարի «168 Ժամ»-ն անդրադարձել է Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի ազերի Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի գործունեությանը: Նրա հայաստանյան գործունեությունը պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է 1996 թվականից: Նույնն է թե` նա Հայաստանում է ավելի քան 10 տարի եւ զբաղված է տարբեր գործերով՝ նրան է պատկանում «Շահաբ» կամ «Նյու Շահաբ» հագուստի քիմմաքրման ցանցը, ներկրել է բիտում …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանը ներկայացրեց քաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի թվով 802 կանգառների կահավորման նպատակով 1-ին փուլում նախատեսված է եղել տեղադրել 80 կանգառասրահներ եւ կանգառանշաններ, ընդ որում՝ հիմնականում կենտրոն համայնքի վարչական տարածքում: «Առայսօր տեղադրվել են մոտ 75 կանգառասրահներ եւ կանգառանշաններ: …
կարդալ ավելինՈրպես մարդու իրավունքների ոտնահարման դասական օրինակ` բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ցմահ ազատազրկման դատապարտված 3 տղաների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի Վճռաբեկ դատարանում գտնվող աղմկահարույց դատական գործին: «Մենք այս գործը համարում ենք Հայաստանում ստրատեգիական դատավարություն, մենք մի իրավապաշտպան խումբ ստեղծեցինք, որի մեջ ներառվեցին գրեթե բոլոր իրավապաշտպանները: Արդյունքում ունեցանք հեղինակային միջազգային կազմակերպությունների կողմից գործի ուսումնասիրություն, որի …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան ժամը 19:00-20:00-ի սահմաններում Մաշտոցի 48 հասցեի բնակելի շենքի մոտ արտակարգ դեպք է գրանցվել: Հիշեցնենք, որ շենքի ձախակողմյան հատվածում գտնվում է «Boss» տղամարդկանց հագուստների խանութը, իսկ աջ կողմում՝ նախկին «Գոյ» թատրոնը: Բնակելի շենքի 3-րդ հարկի պատշգամբից մի մեծ հատված պոկվել եւ ընկել էր պատահական անցորդ երիտասարդ մի աղջկա գլխին: Դեպքի վայր ժամանելուն պես տեսանք …
կարդալ ավելինՀՀ Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել 2006թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային միջոցների հաշվին 5 մլն 620 հազար դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ՀՀ 2006թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով։ Իսկ պարգեւատրումը լինելու է մեկական «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։ Թեեւ հայտնի բանաստեղծության համաձայն` դպրոցի ճամփան որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ կարճ է …
կարդալ ավելին