հասարակություն

«Դե ֆակտոն»` որպես Պասկալի գոտի

31.10.2006

Նոր խոսքը, իրականության նորովի ընկալումն ու ներկայացումը յուրաքանչյուր լրատվամիջոցի կարեւոր առանձնահատկություններից են։ «Դե ֆակտո» նոր հասարակական-քաղաքական ամսագիրը հասարակականի ու քաղաքականի իր յուրահատուկ դրսեւորումներն ունի։ Այս ամսագրի էջերում հայտնվելու համար պարտադիր չէ լինել հայտնի քաղաքական գործիչ կամ աստղ։ «Դե ֆակտոյում» կարելի է տեսնել պատահական անցորդների, հասարակական միջավայրում հայտնի մարդկանց, օրինակ, «Հոպարին», այս կամ այն պատճառով հասարակության …

կարդալ ավելին

Իրանից բերել է 3,5 կգ թմրանյութ

29.10.2006

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ գործով մեղադրյալ Անդրանիկ Վոլոդյայի Ստեփանյանը 2006թ. հոկտեմբերին գործածելու դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել եւ առանց բժշկի թույլտվության գործածել է առանձնապես խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Դրա մեկ գրամը Ստեփանյանը ձեռք է բերել 10 դոլարով …

կարդալ ավելին

Երեւանի կառավարման մոդելը դեռեւս պարզ չէ

29.10.2006

«Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրությունը»,- նշված է Սահմանադրության 108-րդ հոդվածում: Սահմանադրության այս փոփոխությանն ապրիլին հետեւեց կառավարության որոշումը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կմշակի Երեւանի մասին օրենք: Երեւանի կառավարման նոր մոդելի ընտրության համար հանձնաժողովը քննարկում էր …

կարդալ ավելին

Ա-320. ՔԱԳՎ-ն դիտողություններ է անում

29.10.2006

«Ռեգնում»-ի փոխանցմամբ` ՀՀ Քաղավիացիայի Գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) դիտողությունների փաթեթ է ներկայացրել Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) վերջնական եզրակացության նախագծի տեքստի վերաբերյալ, որն առնչվում է Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Էյրբաս Ա-320 ինքնաթիռի կործանման պատճառների քննությանը: Փաստաթուղթը կազմված է 3 մասից՝ էական, խմբագրական եւ սկզբունքային դիտողություններ: Էական դիտողությունների թվում նշվում է, որ Սոչիի օդանավակայանի …

կարդալ ավելին

Սպասում է ամանորին. տոն օրերին փուչիկները լավ են վաճառվում

29.10.2006

Այդպիսի ընտանիքների հետ հանդիպելու եւ զրուցելու համար հաճախ շրջում եմ քաղաքի ծայրամասերում, հատկապես լուծարված, կիսաքանդ գործարանների, տրամվայի, տրոլեյբուսի պարկերի ավերակ դարձած շինությունների, պահակակետերի, աղբակույտերով շրջապատված երկաթե տնակների մոտով ու ընդամենը հարցնում՝ «Ճի՞շտ է, որ էստեղ մարդիկ են ապրում»: Եվ հաճախ տարածքին ծանոթ մարդիկ ձեռքով ցույց են տալիս մի փլվածք ու անհանգստությունից դողում՝ մտածելով, որ եկել …

կարդալ ավելին

Կոստյում-շալվարով, ադիդաս բոթասներով «Եվրոերեւանը»

29.10.2006

Տաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման Երեւանն է, որին նրանցից շատերը կոչում են նոր Երեւան: Որքան էլ զարմանալի է, նոր Երեւանում իրենց հարմարավետ չեն զգում ոչ միայն հին երեւանցի վարորդներն, այլեւ երիտասարդները, ովքեր պատկերացում չունեն նախկին Երեւանի մասին: 24-ամյա վարորդ Արթուրն անտարբերությամբ ասում է. «Գիտե՞ս, ես մի սովորական վարորդ եմ, կրթություն, մասնագիտություն չունեմ, ուղեղս …

կարդալ ավելին

Հետախուզվում է պատգամավորի որդին

25.10.2006

Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղակայված «ՀայՌուսգազարդ» ընկերության գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած միջադեպին մասնակցած խմբի անդամներից եւս 7 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանք կալանավորվել են: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանական արարք զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Դեպքից հետո ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով 72 …

կարդալ ավելին

Պատճառը Իրանի վթարն էր

25.10.2006

Հոկտեմբերի 22-ի կեսգիշերից մի քանի րոպե անց ՀՀ տարածքի որոշ վայրերում կարճ ժամանակով էլեկտրաէներգիայի անջատումներ տեղի ունեցան: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ոլորտի մասնագետներից մեկը, այդ անջատումները պայմանավորված էին Թավրիզում տեղի ունեցած վթարով: Բանն այն է, որ Հայաստանը որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա է ստանում Իրանից: Այդ էլեկտրաէներգիային համապատասխան էլ կարգավորվում է տեղական ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը: …

կարդալ ավելին

Աղջկան վաճառել է թուրքի

25.10.2006

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության` մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Ս.Հ.-ին խարդախությամբ հավաքագրելու եւ Թուրքիա ուղարկելու դեպքի առթիվ հարուցված գործի նախաքննությունը: Պարզվել է եւ հիմնավորվել, որ ՀՀ քաղաքացի Ն. Կոլեսնիկին այլ անձանց սեռական շահագործման ենթարկելու միջոցով շահ ստանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Թուրքիայում ժամանակավորապես բնակվող ՀՀ …

կարդալ ավելին

Նորածնի դիակ է հայտնաբերվել

25.10.2006

Հոկտեմբերի 22-ին Երեւանի Դիմիտրովի փողոցի վրա գտնվող թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենքի հարակից տարածքում, գլխավոր մուտքից 80 մետր հեռավորության վրա, հողակույտերի եւ թփուտների մեջ հայտնաբերվել է արական սեռի նորածնի դիակ: Փաստի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

կարդալ ավելին

Ռուս-հայկական բախումներ Բոգադինսկում

25.10.2006

Տյումենի մարզի Ներքին գործերի վարչությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-8-ին Բոգադինսկի ավանում կենցաղային բնույթի երկու ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ռուսների միջեւ: Մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով: «Նովիե իզվեստիա» թերթի տեղեկություններով էլ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ մի աղջկա պատճառով հայաստանցի մի երիտասարդ վիճել է տեղացիներից …

կարդալ ավելին

«Երբ քո կարիքը զգում են, քեզ քամում ու մի կողմ են նետում»,- ասում է հաշմանդամ չեմպիոնուհին

25.10.2006

Սովետական Միության բազմակի չեմպիոն, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, 49-ամյա Տատյանա Սիմաշովան 25 տարի առաջ Հայաստանի թեթեւ ատլետիկայի բնագավառում զգացվող մասնագետների սղության պատճառով, Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի հրավերով հրավիրվել է Հայաստան: «Ծնվել, մեծացել եմ Ռուսաստանում, ավարտել եմ տեղի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան: Եկել եմ Հայաստան 1981թ. դեկտեմբերի 11-ին` արդեն որպես պատրաստի եւ կայացած մարզիկ: 1982 թվականից հինգ …

կարդալ ավելին

Մութ ու ցրտի տարիները դեռ շարունակվում են

25.10.2006

Ֆրիդա, Աիդա եւ Վալյա անուններով Խոդժաեւա երեք քույրերը դեռեւս չեն ճաշակել ծնողների կտակած անունների սիմվոլիկ փառքը: Քույրերը միմյանց ներկայացնելիս հեգնանքով են իրար նկարագրում. «Ինքը Ֆրիդան ա, մյուս քույրս Աիդան ա, ես էլ Վալյան եմ»,- քմծիծաղով ասում է տիկին Վալյան՝ հրաժարվելով պատասխանել իմ այն հարցին, թե քանի՞ տարեկան են իրենք. «Իսկ կարելի՞ է այդ հարցին չպատասխանել, …

կարդալ ավելին

Անվտանգության վճար

22.10.2006

Նոյեմբերի 1-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է նոր սահմանված անվտանգության վճար, որը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող ուղեւորի հաշվարկով՝ 2 եվրոյի չափով: Այդ վճարը գանձվելու է ոչ թե ուղեւորներից, այլ ավիաընկերություններից: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պաշտոնական կայքէջի համաձայն, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղեւորների եւ …

կարդալ ավելին

Գործազրկությունը նվազե՞լ է

22.10.2006

2006 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում կա 89.000 գործազուրկ: Այս մասին տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հայտարարությունը: Նշենք, որ 2005 թ. նույն ժամանակամիջոցի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.9 տոկոսով:

կարդալ ավելին

Ի՞նչ անեն հ/կ-ները, երբ գործ չեն արել

22.10.2006

Ամերիկայի կառավարության կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացված 236 մլն դոլարը ծախսելու համար այս տարի ստեղծվեց հայաստանյան գրասենյակ, Կառավարման խորհուրդ, Շահառուների խորհուրդ եւ այլ ստորաբաժանումներ: Բայց այս կառույցներից հիմա ամենաակտիվը, կարծես, գործում է Շահառուների խորհուրդը, այն էլ՝ հասարակական կազմակերպությունների հատվածը: Հիշեցնենք, որ Շահառուների խորհուրդը կազմված է 15 հոգուց, որից 9-ը ներկայացնում են, այսպես ասած, քաղաքացիական …

կարդալ ավելին

Կրիմինալ կա նաեւ կրոնական կազմակերպություններում

22.10.2006

«Այսօր արբանյակային հեռարձակմամբ կարելի է դիտել 110 կրոնական ալիք: Կրոնական ասպարեզում նոր կառույցներ են հայտնաբերվում, որոնք գրանցված չեն, բայց ակտիվ գործունեություն են ծավալում»,- ասում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Վերջինիս հավաստմամբ, իրենց հաջողվել է պարզել վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստան մուտք գործած 15 նոր կրոնական կազմակերպությունների անուններն ու հավաքատեղիների …

կարդալ ավելին

Մեզ «մեծահոգություն» պետք չէ

22.10.2006

ՀՀ կառավարությունը մեկ տարի առաջ որոշել էր Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել։ Այն պետք է տեղադրված լիներ Պուշկինի 3 հասցեում գտնվող շենքի դիմացի պուրակում։ Մրցույթներ են անցկացվել, որոշվել է այդ նպատակով հատկացնել 70 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն այս ամենը, Հրանտ Մաթեւոսյանի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով, թղթաբանություն է, եւ իրականում ոչինչ էլ չի արվել։ Կցկտուր …

կարդալ ավելին

Սեւ քառակուսի

22.10.2006

Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է Ալեքսանդր Փափախչյան անուն-ազգանունը: Վստահ եմ՝ ոչ: Քանի որ դժվար մեր հասարակությունը հիշեր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում չորեքշաբթի հնչած մեկ նախադասությունը. «Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից երեք օր առաջ հրազենային վնասվածք է ստացել շարքային Ալեքսանդր Փափախչյանը՝ ծնված 1987 թվականին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է»: Ու վերջ: Զոհված երիտասարդի լուսանկարը չհայտնվեց …

կարդալ ավելին

«Գիքորի պես գիշեր եմ լուսացնում»- ասում է գանգի վնասվածք ունեցող հաշմանդամ կինը

22.10.2006

Տիկին Սուսաննայի անցյալում ապրած օրերի դաժանությունը չես համեմատի ներկայիս իր սենյակի ամեն անկյունում դրված առնետների թակարդների ու նրանց ազատ ելումուտի, վախի, զզվանքի մթնոլորտի հետ: Ավտոդողերի գործարանի հանրակացարանի կիսանկուղային սենյակում՝ խոնավ պատերի ու խավարի մեջ ծվարել է այն կինը, որից մութ ու ցուրտ տարիները հաղթահարելու համար պահանջվել է մարդուն կամ ոչ այնքան մարդուն հատուկ տառապանք: «Տեսնում …

կարդալ ավելին