հասարակություն

Անունի համար է աշխատելու

27.11.2006

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Մեկը մյուսի վրա է բարդում» հրապարակման մեջ անդրադարձել էինք Աջափնյակ համայնքի Մազմանյան-14 շենքի կոյուղաջրերի նկուղներ լցվելու փաստին: Նշել էինք նաեւ, որ այս համայնքում նման անմխիթար վիճակում են հայտնվել Մազմանյան-6, 22, Մարգարյան-2 եւ Բաշինջաղյան-18 շենքերի կոյուղագծերն ու դիտահորերը, որի պատճառով պարբերաբար տեղի են ունենում խցանումներ: «Երեւան ջուր» ՓԲԸ-ն` արձագանքելով մեր հրապարակմանը` …

կարդալ ավելին

Մարդիկ հոգնել են պաշտոնյաներից

27.11.2006

Նոյեմբերի 24-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հաշտության պաշարներ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասի աուդիոօրագրեր» նախագծի շրջանակներում թողարկված «Իրական պատմություններ» ձայնասկավառակի եւ գրքի շնորհանդեսը: ԼՂՀ-ում ծրագրի համակարգող Կարինե Օհանյանի հավաստմամբ, Ղարաբաղում աուդիոօրագրերի ձայնագրումները սկսվել են 2004 թ. եւ մինչեւ հիմա ձայնագրվել է շուրջ 200 իրական պատմություն` պատերազմի եւ խաղաղության, փախստականների, սոցիալական եւ տարաբնույթ թեմաներով: «Ավանդույթ» …

կարդալ ավելին

Մոռացված հմտություններ

24.11.2006

Ազգային դրամի 13-ամյակը Կենտրոնական բանկի գործունեությանն անդրադառնալու եւս մեկ հարմար առիթ է: Իհարկե, կարելի է տարիների հեռվից մեկիկ-մեկիկ հիշել ու քննադատել բոլոր բացթողումները: Օրինակ՝ ինչպես ուշացվեց լումայի եւ մետաղական (1-5 դրամանոց) դրամի ներդրումը: Եվ դա այլ պատճառների հետ ինչպես խթանեց արժեզրկումը: Բայց 13-ամյա հեռավորությունից հետո էլ հիմնավոր կասկածներ կան, որ ֆինանսավարկային ոլորտում կառավարչական անհրաժեշտ հմտություններ …

կարդալ ավելին

Թվայնացման ճանապարհով

24.11.2006

Այս ուղղությամբ արվում են առաջին քայլերը՝ մշակվել է նախագիծ, որի հիմնական նպատակն անալոգային (ներկայումս գործող) հեռարձակումներից թվայինին անցնելն է։ Փոխնախարարի խոսքերով, դրա համար կպահանջվի 50-60 մլն դոլար, որի մի մասը կտրամադրի պետությունը։ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանն էլ նշեց, որ, քանի որ առաջին քայլերը Հայաստանը ուշ է սկսել (Հեռարձակման միջազգային միությունը …

կարդալ ավելին

Մոնոպոլիա` Գյումրի-Երեւան երթուղու վրա

24.11.2006

Գյումրիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկնող ուղեւորներին հուզող ամենամեծ խնդիրը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլեւ օրեցօր ավելի սուր է դառնում: «168 Ժամն» անդրադարձել է Գյումրի-Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաների պրոբլեմին, բայց դրանից հետո վիճակն ավելի է վատթարացել: Այդ երթուղային տաքսիները, որոնք սպասարկվում են «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ի կողմից եւ որոնք ՀՀ երկու խոշոր քաղաքների …

կարդալ ավելին

Աշխատանքները վերսկսել են` առանց ֆինանսավորման

24.11.2006

Երկու-երեք ամիս առաջ քանդեցին Երեւանի Կոմիտասի ու Տիգրան Մեծի փողոցները: Քանդեցին ու չվերականգնեցին: Այն ժամանակ հայտարարվեց, նաեւ գեղեցիկ հեռուստառեպորտաժներ պատրաստվեցին, թե այդ փողոցները վերակառուցվելու են «Լինսի» հիմնադրամի միջոցներով: «Լինսի»-ից, սակայն, գումարներն ուշանում են, ու այդ փողոցների քանդված վիճակը լուրջ անհարմարություններ է ստեղծում քաղաքի երթեւեկության համար: «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը սեպտեմբերին թերթերից մեկին տված հարցազրույցում …

կարդալ ավելին

Արձագանքում են տաքսու վարորդները

24.11.2006

Քաղաքային իշխանությունների որոշումը, թե այսուհետ երթուղային տաքսիները եւ ավտոբուսները պետք է կայանեն միայն կանգառներում, տաքսու վարորդների մոտ լայն արձագանք է ստացել: Սա, թերեւս, այն բացառիկ դեպքերից է, երբ վարորդները գոհ են իշխանություններից եւ դրական են արտահայտվում այս որոշման վերաբերյալ: Վարորդ Գուրգենն ասում է, թե` «Հայկական խասյաթ ա, չէ՞, որ պիտի դանակը ոսկորին հասնի, որ ֆայմի …

կարդալ ավելին

Հավաքվելու են

24.11.2006

2006թ. նոյեմբերի 24-ին եւ 25-ին Վանաձորի Արգիշտի հյուրանոցում տեղի կունենա «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողով, որին հրավիրված են Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան Նախաձեռնություն-92» կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վրաստանի Ազգային Կոմիտեի եւ «Մոլոդինի» (Սպասում) կազմակերպությունների, անհայտ կորածների խնդիրներով զբաղվող միջազգային Classen Group-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհայտ կորածների ծնողներ: …

կարդալ ավելին

Առանց խղճի խայթի

24.11.2006

Հրավիրում է ներս: Սոսկալի գարշահոտում է: Մեկն անշարժ պառկած է, հանգուցյալին հատուկ սփրթնած գույն ունի: Տպավորությունս այնպիսին է, թե այդ մարդը մահացած է: Հարցնում եմ՝ «Ո՞վ է այս տղամարդը, մահացե՞լ է»: Ալինան ասում է՝ «Պապաս ա, մահացած չի, բայց…», բայց մահամերձ է: Նրանց սենյակում մարդկային ոչինչ չկա: Ալինան 33 տարեկան է, ապրում է ծնողների հետ: …

կարդալ ավելին

Հոգեկերտվա՞ծք, թե՞ զգուշություն

24.11.2006

– Ես իրականում շատ եմ ցանկանում երեխա որդեգրել,- ասում է 50-ամյա Ռիտա Այվազյանը,- սակայն ամուսինս չի ցանկանում, խուսափում է շրջապատի բամբասանքներից: Արդեն երեսուն տարի է, ամուսնացած ենք, բայց ոչ մի կերպ չի հաջողվում համոզել: Կարծում եմ, որ ում էլ պահեմ, խնամեմ ու սիրեմ, այսինքն` կապվածություն ստեղծվի, իմ երեխան կհամարվի: Գենետիկան, իհարկե, կարեւոր է, երբ կենսաբանորեն …

կարդալ ավելին

Հրդեհ դատարանում

24.11.2006

Նոյեմբերի 21-ին, ժամը 15:40-ին հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի Արարատյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող առաջին ատյանի դատարանի շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 16:30-ին: Այրվել է 150 քմ մակերեսով տանիքը:

կարդալ ավելին

Ինչո՞ւ մինչ օրս չէին գտնում

22.11.2006

ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 18-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (1-5-րդ հարկերի եւ 6-րդ մասնաշենքի խցերում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կացարաններում, բուժական մասում եւ հիվանդախցերում, խոհանոցում եւ կոմունալ կենցաղային այլ շինություններում, տնտեսական բակում) ընդհանուր խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են մի շարք արգելված առարկաներ, այդ թվում` բջջային հեռախոսներ եւ լիցքավորման քարտեր, …

կարդալ ավելին

Հեռուստատեսային վարկանիշ

22.11.2006

2006 թ. հունվարից «AGB Nielsen Media Research» ընկերության շնորհիվ հայկական հեռուստաընկերությունները հնարավորություն են ստացել ամեն օր տեղեկանալ իրենց հաղորդումների վարկանիշների մասին: Վարկանիշը կամ ռեյտինգը (անգլերեն` rating) միավոր է, որով չափվում է հեռուստահաղորդման լսարանը: Հեռուստալսարանի չափումներն իրականացվում են հատուկ սարքերի միջոցով (peoplemeter), որոնք գրանցում են մայրաքաղաքի 120 ընտանիքների ամենօրյա հեռուստադիտումները: Ընտանիքներն ընտրված են այնպես, որ արտացոլեն …

կարդալ ավելին

Մուրմանսկում հայ է սպանվել

21.11.2006

Նախօրեին Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը: Պաշտոնական տվյալներով՝ Կոլայի թերակղզու հայ համայնքի ղեկավարը սպանվել է նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան. նրա դիակը հայտնաբերվել է իր տան մոտակայքում: Ըստ Newsru.com-ի, Հարությունյանին սպանել են՝ կրակելով դեմքին: Սպանությունից հետո հանցագործը շտապել է դեպի շենքի շքամուտքի մոտ կանգնած ավտոմեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության …

կարդալ ավելին

Երեւանից Թբիլիսի՝ ինքնաթիռով

21.11.2006

«Արմավիա» ընկերությունը շուտով կբացի նոր օդային չվերթ՝ Երեւան-Թբիլիսի-Երեւան։ Ընկերությունը մտադիր է այդ նպատակի համար ձեռք բերել սերբական CRG 700 եւ CRG 200 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են 50-70 ուղեւորի համար։ Ըստ Միխայիլ Բաղդասարովի, շաբաթական կլինի 3-4 թռիչք։ Նա գտնում է, որ ավիափոխադրումները մրցունակ կլինեն, քանի որ հատկապես ձմռան ամիսներին ավտոճանապարհային փոխադրումը դժվարանում է։ «Հաշվի առնելով, որ …

կարդալ ավելին

«Խոպան գործ է»

21.11.2006

Օրերս քաղաքային իշխանության ներկայացուցիչները, հանրապետության նախագահի հանձնարարականով, որոշեցին մայրաքաղաքի խաթարված տրանսպորտի բնականոն երթեւեկությունը վերականգնել ու հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նոյեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն ավարտվեց նրանով, որ հասարակական տրանսպորտն, ավելի ստույգ, երեւանյան երթեւեկությունը վերահսկելու գործառույթը, բացի պետավտոտեսուչներից, վերապահվեց նաեւ թաղային ոստիկաններին եւ պարեկային ծառայության տեսուչներին: Ակցիան միտված …

կարդալ ավելին

«ԱՐՄԱՎԻԱՆ» մտավ Մինսկ

21.11.2006

Նոյեմբերի 16-ի երեկոյան «Արմավիա» ընկերության Ա-319 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Բելառուսի «Մինսկ» ազգային օդանավակայանում։ Դա «Արմավիա» ընկերության կողմից իրականացվող Երեւան-Մինսկ-Երեւան չվերթի առաջին թռիչքն էր։ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի համար, որը ինքնաթիռի առաջին ուղեւորներին դիմավորողների թվում էր, «Արմավիայի» այս ձեռնարկումն ավելին է, քան սովորական չվերթ։ Բելառուսում գոյություն ունի հայկական մեծ համայնք։ Մեր …

կարդալ ավելին

Գերադասելի է լսել «Տատու»

21.11.2006

Հայ, ինչպես նաեւ` աշխարհի բոլոր ուսանողները երեկ նշեցին իրենց օրը: Սա թերեւս այն օրն էր, երբ ուշադրությունը պետք է բեւեռվեր ուսանողության առաջ բարձրացած լուրջ խնդիրներին: Ուսանողներն ունեն մասնագիտական գրականության պակաս, բանիմաց, անկաշառ դասախոսների խնդիր, աշխատանքի տեղավորման եւ կենսական այլ խնդիրներ: Սակայն երեկ Կենտրոն համայնքի թաղապետարանն ու Հանրապետական կուսակցությունն առաջարկել էին ուսանողներին՝ իրենց տոնը նշանավորել՝ լսելով …

կարդալ ավելին

«Երեխեքիս քնացնում եմ ու ամբողջ գիշեր լաց եմ լինում»,- ասում է 6 երեխաների մայրը

21.11.2006

Հարեւանները նրան ասել են, որ ինչ-որ մեկը եկել, «նկարահանումներ» է արել: Այդ «ինչ-որ մեկը» ես եմ եղել, ու տիկին Սրբուհուց հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք նեղացել»: Ասում է՝ «Որովհետեւ էս շենքում ինձնից աղքատ ու ծանր պայմաններում ապրող մարդ չկա, փոխանակ ինձնով հետաքրքրվեք, ուրիշներին եք այցելել»: Ու սկսում է հարեւաններին մեղադրել, որ ինձ իրենց տուն չեն ուղեկցել: …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ուշացնում «Լինսը»

21.11.2006

Երեւանի մի քանի փողոցներ «Լինսի» հիմնադրամի ծրագրով պետք է վերանորոգվեն: Քաղաքի համար կարեւոր նշանակության մի քանի փողոցներ արդեն որքան ժամանակ է` փորված են, սակայն աշխատանքները կանգ են առել: Այդ իսկ պատճառով վերջին 1-2 ամիսներին Երեւանում ճանապարհատրանսպորտային մեծ խցանումներ են լինում: Փողոցների վերանորոգման այդ աշխատանքները ընդհատվել են «Լինսի» հիմնադրամից դրամական միջոցների ուշացման պատճառով: Կարծիք կա նաեւ, …

կարդալ ավելին