հասարակություն

Երեւան-2006

13.12.2006

Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը երեկվա ասուլիսով ամփոփեց քաղաքապետարանի կողմից կատարված մայրաքաղաքի շինարարության եւ բարեկարգման ոլորտի այս տարվա աշխատանքները: Քաղաքապետարանի հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով նախատեսված էր կատարել ընդհանուր գումարով 9մլրդ 700մլն դրամի շինարարական, բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ, սակայն ներկայումս կատարողականները դեռ ամփոփված չեն, որպեսզի, ինչպես նշեց Ֆ. Բասենցյանը, հնարավոր լինի թիվը հրապարակել: …

կարդալ ավելին

Լճաշենի «Մի կաթիլ մեղրը»

13.12.2006

Նոյեմբերի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտակայքում գտնվող «Կաշառներ» հանդամասում ծեծի ենթարկված եզդի Քյարամ Ավդալյանը նույն օրը մահացավ: Գեղարքունիքի մարզի դատախազությունը քրեական գործ հարուցեց, գտավ մեղավորին եւ կալանքի տակ վերցրեց: Այս դեպքն այդպես էլ անաղմուկ կանցներ, եթե Ավդալյանի հարազատները բավականին բուռն չբողոքեին «սխալ» հանցագործին կալանավորելու համար: Քյարամ Ավդալյանի զոհվելուց մեկ ամիս անց` դեկտեմբերի 7-ին, …

կարդալ ավելին

«Կուզենայի շատ զբոսնել քաղաքում»,- ասում է առաջին կարգի հաշմանդամ Աշխենը

13.12.2006

22-ամյա Աշխենն առաջին կարգի հաշմանդամ է: Նրա կյանքն անցնում է չորս պատերի մեջ: Նրա ֆիզիկական թերությունը, սակայն, չի խանգարում, որ իր երազանքներով շատ հեռու գնա: Աշխենը սիրում է, երբ իրեն հարցեր են տալիս, երբ իր կարծիքը հաշվի են առնում: Աշխենը շատ գրագետ եւ ինքնատիպ է: Բարդ բաներ չի երազում: «Օրինակ, ես երազում եմ, որ մի …

կարդալ ավելին

«8-րդ հրաշալիքները»

13.12.2006

Օրերս քննարկվում էր Հանրապետության հրապարակում՝ Լենինի արձանի տեղում որեւէ բան՝ արձան, հարթակ, պատվանդան (որեւէ բան) տեղադրելու հարցը, որի համար մրցութային հանձնաժողովին որոշ ճարտարապետներ ներկայացրել էին խորհրդային մոնումենտալիզմի եւ միջինասիական անճաշակության, Թուրքմենբաշու ճաշակին հարիր ինչ-որ մակետ-նախագծեր: Հանրապետության հրապարակի դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները շահագրգռված այդտեղ որեւէ բան տեղադրել, երբ դրա կարիքն ամենեւին չկա: Ինչպեսեւ …

կարդալ ավելին

Սպանությունը բացահայտվեց

13.12.2006

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Մոսկվայի շրջանի դատախազությունը բացահայտել է Իվանտեեւկ քաղաքի բնակիչ, ՀՀ քաղաքացի 15-ամյա Նարեկ Քոչարյանի դաժան սպանությունը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին: Ձերբակալվել են Իվանտեեւկի 4 երիտասարդներ, որոնցից երկուսն անչափահաս են:

կարդալ ավելին

Սպառնում են պայթեցնել շենքը

13.12.2006

Երեկ մեր խմբագրություն էին ահազանգել Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները: Հիշեցնենք, որ մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այդ տարածքի բնակիչների խնդիրներին։ Բնակիչների մեծ մասը մանկատան նախկին սաներ են: Բանն այն է, որ հանրակացարանի շենքը ծայրահեղ անմխիթար վիճակում է: Այնտեղ հակասանիտարական իրավիճակ է տիրում: Հանրակացարանի շենքում բնակվում է մոտ 30 ընտանիք, որոնք սպառնում …

կարդալ ավելին

Էկոլոգիական փախստականներ

13.12.2006

Մայրաքաղաքում կանաչ տարածքների հաշվին սնկի պես աճող շինությունների կառուցման հետեւանքով երկիրը կանգնել է էկոլոգիական մեծ աղետի առջեւ: «Սունդուկյանի անվան թատրոնի այգում արդեն շինության երկու մեծ հիմքեր են փորվել: Եթե այսպես շարունակվի, ոչ սնունդը, ոչ ջուրն է մեզ պետք լինելու, մենք դառնալու ենք էկոլոգիական փախստականներ: Առողջապահության նախարարությունը լռում է, խոսքի մեջ մենակ ասում են` ասթման կամ …

կարդալ ավելին

Ո՞րն է արժեքավոր՝ պալա՞տը, թե՞ հրաշալիքը

13.12.2006

Երեւանի «հանգուցյալ» Երիտասարդական պալատը, որն ավելի հայտնի էր «կրծած կուկուռուզ» անվանումով, վերջերս իր ավելի մոդեռնիզացված, բայց նույն ուրվագծերն ու հիմնական ճարտարապետական սկզբունքները պահպանած կրկնօրինակ-նախագիծն է ձեռք բերել։ Նոր նախագծի հեղինակներն, ըստ «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի՝ նախորդ շինության ճարտրապետներն են, որոնք աշխատել են պահպանել «ազգային արժեք» հանդիսացող շինության արտաքին տեսքը։ «Եթե …

կարդալ ավելին

«Օրրանը» ձեռք մեկնեց

13.12.2006

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը կրկին արձագանքել է մեր թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին պատմող նյութերին: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ասում է. «Ձեր թերթում կարդացի Վարդաշենում ապրող մարդկանց պատմությունները: Ես ծնվել եմ Վարդաշենում: Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս լիության պայմաններում մեր կողքին դեռ կան շատ կարիքավոր ընտանիքներ: Շատ սրտացավ էի, որովհետեւ …

կարդալ ավելին

Մոնումենտալ ավտորիտարիզմ

13.12.2006

Իշխանություններն, ինչպես հայտնի է, որոշել են, որ Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի տեղում, անպայման պետք է ինչ-որ բան տեղադրել: Այդ «ինչ-որ բանի» բազմաթիվ մակետներ արդեն իսկ ներկայացվել են մրցութային հանձնաժողովին: Դրանց մեծ մասը խորհրդային մոնումենտալիզմի եւ միջինասիական անճաշակության յուրօրինակ խառնուրդ է եւ ավելի շատ, իհարկե, կսազեր Աշգաբադին (Թուրքմենբաշուն այդպիսի բաները դուր են գալիս), բայց վհատվելու կարիք …

կարդալ ավելին

Իրար հետ չե՞ն համաձայնեցրել

13.12.2006

Ինչպես հայտնի է՝ Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցների վերակառուցման աշխատանքները պետք է իրականացվեին «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն հիմնադրամը մինչեւ հիմա գումարները չի փոխանցել՝ պատճառաբանելով, թե փոխանցման հետ կապված համապատասխան փաստաթղթերը դեռ պատրաստ չեն: «Հայաստանի կողմն ինքնակամ որոշ աշխատանքները սկսեց՝ փորելով հողը»,- ասել էր «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը: Այդ փողոցները մոտ երկու ամիս մնացին քանդած …

կարդալ ավելին

Հիմար դանիացին

13.12.2006

Թեեւ հայ ժողովրդի ինտելեկտի մասին աշխարհում լեգենդներ են շրջում, բայց դա ամենեւին չի խանգարում, որ մեր Հանրապետությունը գոնե ժամանակավորապես մնա առանց օրհներգի կամ, ինչպես որոշ թերթեր են գրում, անցումային օրհներգով։ Հիմնի նորացման հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, եւ հիմա չեմ ուզում կրկնել նախկին հոդվածներում արտահայտած մտքերս, բայց՝ գայթակղությանը չդիմանալով, չեմ կարող չասել, որ Հայաստանում …

կարդալ ավելին

Սպանություն ձեռնափայտով

13.12.2006

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Սավոյան փողոցի թիվ 226/103 տնակի մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1960թ. ծնված Խաչատուր Ֆենդյանի դիակը` գլխի մասում բութ գործիքից ստացած վնասվածքների հետքերով: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում …

կարդալ ավելին

Սա Երեւանն է

13.12.2006

Վերջին շրջանում Երեւանը պարբերաբար դառնում է հասարակական խոսք ու զրույցի թեմա: Մի քանի պատճառով: Առաջինն, իհարկե, այն է, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքի հետ: Համարյա 40 տարվա կայունությունից հետո փոխվում է Երեւանի արդեն հին ու ծանոթ ճարտարապետական տեսքը: Երկրորդ` դարձյալ 40-ամյա կայունությունից հետո փոխվում է քաղաքային բնակչության կառուցվածքը: Մայրաքաղաքի կյանքում տեղի ունեցող այս բուռն տեղաշարժերն …

կարդալ ավելին

Իսկ հորիզոնում լաստանավ չի նշմարվում

13.12.2006

Ինչպես հայտնի է, «Տիգրած Մեծ» հրատարակչությունում տպագրվող մոտ 30 անուն թերթերի ճակատագիրն օդից կախված է մնում: Ուկրաինայից ներկրվող թուղթը բերող լաստանավը դեռ Իլյիչեւսկ նավահանգստում է: Իսկ «Տիգրած Մեծ» տպագրատան տնօրեն Վրեժ Մարկոսյանը հայտարարել է, որ թղթի առկա պաշարներով «Տիգրան Մեծում» հրատարակվող թերթերը կշարունակեն լույս տեսնել մինչեւ դեկտեմբերի 8-ը, որից հետո տպագրությունը կդադարեցվի մինչեւ դեկտեմբերի 16-ը: …

կարդալ ավելին

Ամեն ինչում հեռուստատեսությունն է մեղավոր

13.12.2006

Տաքսու վարորդների հետ քննարկվող այսօրվա մեր թեման երիտասարդությունն է՝ նոր սերունդը: Նրանցից շատերի կարծիքով՝ երիտասարդների դժբախտությունը գիրք չկարդալն է, ինչի հետեւանքով մեծանում է անգրագետ եւ անդաստիարակ սերունդ: Սա մի թեմա է, որի մասին խոսելիս տարեց վարորդները վերհիշում են իրենց պատանեկությունը, իսկ առավել երիտասարդներն այսօրվա երիտասարդությանը լավ ճանաչելու համար առաջարկում են ծանոթանալ իրենց մշտական մի քանի …

կարդալ ավելին

«Ում ուզում եք, բողոքեք»,- ասում են պաշտոնյաները

13.12.2006

Մուրազ Միրզախանյանը եւ իրանահայ Նորա Սիմջիյանն ունեն 7 երեխա: Շուտով կլրանա փոքրի 2 տարին, իսկ մեծը 13 տարեկան է: Նրանք ապրում են Երեւանի Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի առաջին մասնաշենքում: Նրանց «բնակարանը» 16 քմ մակերեսով սենյակ է, ուր ապրում են 9 հոգով, պատուհանի կոտրված ապակիներին փոխարինում է ստվարաթուղթը, հատակի մեծ մասը բետոնից է, իսկ երեխաները` ոտաբոբիկ: …

կարդալ ավելին

Սպիտակը դեռեւս աղետի գոտի է կոչվում

13.12.2006

18 տարի առաջ Հայաստանում այս օրը դարձավ սգո օր, քանի որ աղետալի երկրաշարժը հողին հավասարեցրեց Գյումրի եւ Սպիտակ քաղաքները: «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանին, որպեսզի վերջինս տեղեկացնի, թե 18 տարի անց ինչպիսի՞ն է Սպիտակ քաղաքը, եւ շարունակվո՞ւմ են արդյոք վերականգնողական աշխատանքները: «Մինչեւ 1997-1998թթ. քիչ աշխատանքներ կատարվեցին Սպիտակում, հատկապես` բնակարանաշինության եւ մշակութային, …

կարդալ ավելին

Երեւանը «սիրունացնում են»

10.12.2006

2006թ. մարտի 10-ին Երեւան քաղաքի խորհուրդը քննարկել եւ կազմել էր Երեւանի փողոցներում, պողոտաներում առեւտրի եւ սպասարկման ոլորտի կանոնակարգման 2006-2008թթ. ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկվա ճեպազրույցում նշեց, որ վարչության հաշվառման արդյունքներով՝ Երեւանում գրանցված են թվով 6700 առեւտրի եւ սպասարկման կետեր: «Հաշվառումից հետո սկսվեցին կանոնակարգման աշխատանքները: Ստուգվեցին իրավական փաստաթղթերը: Ուսումնասիրությունից հետո …

կարդալ ավելին

ՌԴ-ում հայեր են ձերբակալվել

10.12.2006

ՌԴ Օրենբուրգի շրջանում ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ: Ոստիկանները հորից եւ որդուց առգրավել են 84.000 ռուբլի կեղծ փող: Հայերը բռնվել են Նովոնիկոլսկ գյուղում գործարք կատարելիս: Մի գյուղացուց նրանք գնել են 6 խոզ` վճարելով 40.000 ռուբլի: Նրանց հեռանալուց հետո գյուղացին հայտնաբերել է, որ 500 եւ 1000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա նույն համարանիշն է: Երբ ոստիկանները …

կարդալ ավելին