Այս նախաձեռնության հեղինակը ԼՂՀ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ ԼՂՀ Ոստիկանության քրեական պատժամիջոցների իրականացման բաժնում (նախկին Շուշվա բանտ) կազմակերպությունը բացել է համակարգչային լսարան։ Համակարգչային օպերատորություն սովորել ցանկացողների առաջին խմբի համար արդեն կազմվել է ուսուցման գրաֆիկ։ Դասընթացն ավարտածները կստանան համապատասխան վկայական։ «Համակարգչային դասընթացները դատապարտյալների սոցիալական վերականգնման ծրագրի մասն են կազմում։ Պատիժը կրելուց հետո այս մարդիկ, …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ «Հետաքննող լրագրողների» գրասենյակում արգելվեց ծխելը, ես վերջապես հասկացա, թե «անսամբլ» բառն ինչու է հայերենում դարձել «համույթ»։ Թվում է, ոչ մի կապ չունեն ծխելու արգելքն ու «անսամբլի» հայերեն թարգմանությունը։ Իսկապես, ի՞նչ կապ։ Բայց երբ ստիպված ես լինում ծխելու համար բարձրանալ քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրն ու հընթացս նայել հայրենի քաղաքին, ինչ …
կարդալ ավելինՀետաքրքիրն այն է, որ վարորդներից մի քանիսն իրենց տեսակետն արտահայտելիս օգտագործեցին հետեւյալ արտահայտությունը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Մինչդեռ նրանց բնորոշմամբ՝ դպրոցների հոտելու աղբյուրը, այսինքն՝ ձուկը, դպրոցականների ծնողներն են, ովքեր ամեն ինչ անում են երեխաներին «փչացնելու» համար: Պարզապես նշենք, որ բժշկական կրթությամբ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը վերջերս այս թեւավոր խոսքի մեջ մասնագիտական ճշտում կատարեց, ասելով, որ …
կարդալ ավելին2006թ.-ի փետրվարին Արդարադատության նախարարության եւ Դատախազության համատեղ ջանքերով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (ՔՀԿ) «փախավ» թրաֆիկինգի հոդվածով դատապարտված Անուշ Զախարյանցը: Հայաստանը լքելուն Ա. Զախարյանցին օգնեցին սահմանապահները: Թե որքան փող է նա տվել սահմանը հատելու համար, էական չէ: Էականն այն է, որ մեր սահմանը փողով կարող է հատել նույնիսկ ժամկետանց անձնագրով դատապարտյալը: Անուշի փախուստի գործողությունը բաղկացած էր երեք …
կարդալ ավելինՀնդկաստանի քաղաքացի Պանկաջ Ջոշին առաջին անգամ Հայաստան է այցելել 2003թ. դեկտեմբերին: Նա այն ժամանակ ստացել է երեք ամսվա մուտքի թույլտվություն, սակայն Հայաստանում մնացել է ուղիղ մեկ տարի: Ամիսներ շարունակ Պանկաջը մնացել է առանց թույլտվության: «2004-ի դեկտեմբերին երբ որոշեցի գնալ Հնդկաստան, ՕՎԻՐ-ում Աղաջանյանն ինձնից պահանջեց 900 դոլար, ինձ տվեցին երեք օրվա վիզա, ու ես առանց որեւէ …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության բանակի ձեւավորման, քաղաքացիների պարտադիր զինապարտության, Հայաստան-Ադրբեջան ռազմական հակամարտության արդյունքում հազարավոր երիտասարդներ, փաստ է, խուսափել են ժամկետային զինվորական ծառայությունից` առանց այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի: Սա քրեական հանցանք է (ՀՀ քր. օր. հոդվ. 327): Մյուս կողմից` 1992-2005թթ. հազարավոր օրինախախտ երիտասարդներ, շարունակելով գտնվել հետախուզման մեջ եւ թաքնվելով արդարադատությունից (փախած Հայրենիքից), մեծացել են, հատել ժամկետային պարտադիր …
կարդալ ավելինԳիտենք, որ մեր հայրենակիցներն աշխատելու առումով գերադասում են արտերկիրը, սակայն ԱՎԾ-ն ձեզ առայժմ կարող է հրամցնել միայն Հայաստանի Հանրապետության տվյալները, 2005թ. համար։ Այսպես, համաձայն ԱՎԾ հետազոտության, աշխատանքով ապահովված լինելու առումով առաջին տեղում Արագածոտնի մարզն է։ 65.8 հազար տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատանք չունի ընդամենը 1300-ը։ Այսինքն, գործազրկության մակարդակն այս մարզում կազմում է 1.98%։ Եթե մի փոքր …
կարդալ ավելին2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը կազմում է 3.220.800 մարդ։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2 միլիոն 62 հազար 8 հարյուրը կամ բնակչության 64%-ը բնակվում է քաղաքային վայրերում։ Երեւանի բնակչությունը կազմում է մեկ միլիոն 104 հազար 5 հարյուր մարդ (բնակչության 34.3%-ը)։ Բնակչության թվաքանակով առաջին տեղում Լոռվա մարզն է (282.7 հազար …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը քաղաքապետարանում երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում հորդորում էր, թե ի տարբերություն նախորդ տարիների, երբ ինքնակամ կառուցապատվում էին բենզալցակայաններ, գազալցակայաններ՝ այսօրվա ինքնակամները վերահսկելի են: Երեկ մենք արձանագրեցինք ապօրինի, ինքնակամ կառուցված գազալցման հսկայական մի կայանի շինարարական աշխատանքների պատկերը: Երեւան-Գյումրի մայրուղու կամրջին հարող հատվածում 3050 քմ տարածքով գազալցակայանի շինարարություն է իրականացվում, որի համար …
կարդալ ավելինԻնքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ օրենքի ժամկետն անցյալ տարի համարվում էր ավարտված, մինչդեռ պրն Մուրադյանի տեղեկացմամբ՝ ներկայումս կառավարության որոշմամբ՝ օրենքը կրկին գործում է: Քաղաքապետարանի կողմից ներկայումս կատարվում է մայրաքաղաքի ինքնակամ կառույցների գույքագրում: Քաղաքաշինական նորմերին համապատասխան օբյեկտները գույքագրումից հետո կօրինականացվեն: Պետական սեփականություն համարվող ինքնակամի սեփականատերը, լիազորված անձը, տվյալ դեպքում` Երեւանի քաղաքապետարանն օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված սակագներով …
կարդալ ավելինՍեդա տատը չնայած իր 73 տարվա ծանր տառապանքին՝ այսօր էլ լավատես է: Շուտով նա կդառնա 73 տարեկան: Իր ծննդյան ամենալավ նվերը, ասում է, կլինի այն, որ իր հիշողություններից մաքրի Ղարաբաղյան պատերազմը: «Ամենասարսափելին պատերազմն ա, բալես: Պատերազմի վերցրածը կարալ չես հետ ուզես»,- ասում է նա՝ հիշելով Ղարաբաղի Թալիշ գյուղում ապրած իր տարիները, որից նրա դեմքի կնճիռներն …
կարդալ ավելին«Ամեն ոք, ով մեքենա չունի, երազում է գնել։ Իսկ ով մեքենա ունի, երազում է այն վաճառել»։ Որքան հիշում եմ, այս խոսքերը «Խոշոր շահում» ֆիլմից են, որտեղ սպորտլոտոյով «Զապորոժեց» շահած գլխավոր հերոսին մարմնավորել է Մհեր Մկրտչյանը։ Առաջին մասի հետ դժվար է չհամաձայնել։ Մենք՝ հայերս, մի քիչ ցուցամոլ ժողովուրդ ենք (լավ իմաստով), եւ մեքենան մեզ համար պարզապես …
կարդալ ավելինԴաշնամուրի գործարանի հարեւանությամբ քարուքանդ արահետով անցնելով` հայտնվում եմ ամայի մի տարածքում, ուր միայն աղբ, մետաղալարեր ու երկաթե ջարդոններ են թափված: Անմարդաբնակ մի տարածքում եմ հայտնվում: Մեկ էլ՝ աղբակույտերի արանքից մի փոքրիկ տղա է ինձ ժպտում` նկատելով, որ մոլորվել եմ, եւ առաջարկում է գնալ իրենց տուն: Այդ տղան 9-ամյա Գեւորգն է, ով իր ընտանիքի 4 երեխաներից …
կարդալ ավելին«Մեր համայնքում անտերություն է, ոչոք չի զբաղվում մեր պրոբլեմներով: Բնակիչներն ամեն ինչ իրենց միջոցներով են վերականգնում»,- գանգատվում էր թիվ 1 բնակարանի բնակչուհի Ջ. Խաչատուրյանը: Համատիրության նախագահ Ռոզա Բաղիշյանի գնահատմամբ, համատիրությունը, որի բյուջեն բնակիչների ողորմելի գումարներով է գոյանում` յուրաքանչյուրից մեկ քառակուսի մետրի համար գանձելով 7 դրամ, չի կարող վերանորոգել համայնքի կոյուղու ներքին ցանցը: «Մենք ոչ մի …
կարդալ ավելին«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոսքի ազատության պահպանման ուղղությամբ նոր շարժում է սկսել: Կազմակերպության թիրախում հայտնվել են Կուբան, Չինաստանը, Կոլումբիան, Իրանը, Թունիսը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Բողոքի ակցիան, որը կրում է «24 ժամ ինտերնետ-գրաքննության դեմ» անվանումը, սկսվել է նոյեմբերի 7-ին: Կազմակերպության կայքում (www.rsf.org) տեղադրված է աշխարհի քարտեզը, ուր ներկայացված են այն երկրները, որտեղ, իրավապաշտպանների տվյալներով, …
կարդալ ավելինԹեեւ իրավապահ մարմինները հայտարարում են, թե հանրապետությունում իրավիճակը կայուն է, եւ ամեն ինչ վերահսկվում է, եւ պետք չէ մտահոգվել քրեածին իրավիճակով, այդուհանդերձ, տաքսու վարորդները խորհուրդ են տալիս հնարավորինս զգոն լինել: Նրանք սեփական փորձով համոզվել են, որ այսօր մեր կյանքը լի է քրեական էլեմենտներով ու մարդկանցով, որոնց բախումներից կարող է տուժել ցանկացած քաղաքացի: Վարորդ Բարսեղը վերին …
կարդալ ավելինԱշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը պատասխանելով լրագրողների հարցերին` կարեւորեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը՝ այն համարելով մեր երկրի կարեւորագույն փաստաթղթերից մեկը: «Կարեւոր նպատակներից մեկը սոցիալապես խոցելի խմբերին աղքատությունից վեր հանելն է, հնարավորություն ընձեռելը նրանց ինտեգրելու հասարակության մեջ: Սոցիալական արդարության ամենակարեւոր սկզբունքներից մեկը հավասար հնարավորության ընձեռումն է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սոցիալապես խոցելի խմբերն ի …
կարդալ ավելինԱլան Փինքերթոնի ղեկավարած խումբն է բացահայտել ԱՄՆ նախագահ Ա. Լինքոլնի սպանությունը: 2004 թվականից Երեւանում գործող «Փինքերթոն» մասնավոր խուզարկուական ինստիտուտի (որդեգրել են Ա. Փինքերթոնի կարգախոսը) ստեղծմանն ու կայացմանն աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանի կարծիքով, այսօր մեր հասարակությունը զգում է խուզարկուական ծառայության անհրաժեշտություն` որպես ոչ պետական իրավական գործունեության այլընտրանքային տարբերակ: Նրա ասելով, իրենց գործունեությունը հիմնականում ուղղված …
կարդալ ավելինԹերեւս կարող է ժամանակավրեպ թվալ մի երեւույթի մասին խոսելը, որն իր վախճանն է գտել դեռ մեր թվականության առաջին դարերում, եւ որի մասին այժմ տեղեկանում ենք կրոնափիլիսոփայական եւ պատմագիտական երկերից։ Սակայն, ինչպես ասվում է, ոչինչ չի հնանում, եւ ցանկացած նոր լավ մոռացված հինն է, ուստի ավելորդ չենք համարում անդրադառնալ գնոստիցիզմ երեւույթին, որի արծարծած գաղափարները հարատեւորեն վերակենդանացել …
կարդալ ավելինՕրեր առաջ հայտնի դարձավ, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային հորդորել է Հայաստանին օգնություն չտրամադրել՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառաբանությամբ: Երեկ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ռոբերտ Գրիգորյանի համատեղ հրավիրած ասուլիսում 4 ամիս նախնական կալանքի տակ գտնվող «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի քրգործի վարույթը նույնպես կապվեց …
կարդալ ավելին