հասարակություն

Մոսկվայում ձերբակալվել է «Էդիկ Օսետրինան»

10.12.2006

Մոսկվայի ռեստորաններից մեկում ձերբակալվել է օրենքով գող, վրացական հանցավոր խմբավորման անդամ Էդուարդ Ասատրյանը՝ «Էդիկ Օսետրինա» կամ «Էդիկ Թբիլիսցի» մականուններով։ «Ռիա Նովոստին», վկայակոչելով Ռուսաստանի Ներքին գործերի վարչության աղբյուրը, հաղորդում է, որ ձերբակալվելիս Ասատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ եւ նրա մոտ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանա։ Հարուցվել է քրեական գործ։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ «Էդիկ Օսետրինայի» ձերբակալումը …

կարդալ ավելին

Մեկի մահը ողբերգություն է, տասնյակներինը, ցավոք, վիճակագրություն

10.12.2006

Շաբաթվա սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր անհանգստությունը հայտնեց, որ հարցման մասնակից զինակոչիկներից քչերն են պատասխանել, թե զինծառայության են մեկնում հայրենիքի հանդեպ սիրուց դրդված եւ հայրենիքը պաշտպանելու նպատակով: Որպես խնդրի լուծման կարեւոր տարբերակ` նախարարը մատնացույց արեց դպրոցը, մասնավորապես նշեց, թե պետք է բարձրացնել ռազմագիտություն առարկայի դերն ու նշանակությունը: Սակայն եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ …

կարդալ ավելին

Դեղին կակաչներ` անհայտ կորածներին

10.12.2006

«Անհայտ կորածների խնդիրները պետք է դիտարկել կոնֆլիկտի քաղաքական կարգավորումից տարանջատ: Ցավոք սրտի, կոնֆլիկտի մեջ ընդգրկված հասարակություններում այնպիսի մի տուժած խումբ, ինչպիսիք անհայտ կորածների ընտանիքներն են, դեռեւս համարժեք ձեւով չեն ընկալվում հասարակության եւ իշխանությունների կողմից, նրանք անուշադրության են մատնված: Մեր նպատակն է` նրանց ընդգրկել փնտրման, նույնականացման եւ տվյալների բազայի հավաքագրման աշխատանքներում»,- երեկ հրավիրված կլոր սեղանի ընթացքում …

կարդալ ավելին

Հայաստանին ճիշտ «պարեցնող» է պետք

10.12.2006

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի վերջին երկու քննարկումները նվիրված էին Հայաստանի համար խիստ կարեւոր մի թեմայի` Հայաստանի PR-ին: Քննարկումների մասին նյութերի տպագրումից հետո «168 Ժամը» բազմաթիվ հեռախոսազանգեր ստացավ. ընթերցողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է PR-ը: PR (public relations) անգլերենից թարգմանաբար նշանակում է` հասարակության հետ կապեր: PR-ը եւ գովազդը ցանկացած ապրանքի, երեւույթի, քաղաքական ուժի, …

կարդալ ավելին

“Ա՛յ բալամ, Բուշն ու Պուտինը իմ ավտոյով չեն երթեւեկել”

08.12.2006

Տաքսու վարորդների հետ զրույցի այսօրվա մեր թեման այն է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում դրսի ուժերի` հայաստանյան քաղաքական դաշտ մտնելուն: Որպես ՀՀ քաղաքացի` նրանք կողմնակից են ռուսամե՞տ, թե՞ եվրոպամետ քաղաքականությանը: «Ա՛յ բալամ, Բուշն ու Պուտինն իմ ավտոյով չեն երթեւեկել, որ ես իրանց խոսակցությունը լսած լինեմ ու քեզ էլ պատմեմ: Դու նենց թեմա ասա, որ ես …

կարդալ ավելին

“Ես իսկական տղամարդ էի…”

08.12.2006

Ասյա Աղաջանովայի որդին` Գրիշա Աղաջանյանը, եւ հարսը` Մարինեն, բժիշկներ էին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Երկուսին էլ 1988թ.-ին ադրբեջանցիները սպանել են: Ասյա Աղաջանովան այս մասին չի խոսում: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին աշխատակիցն ամուսնու հետ 1990-ին ստիպված լքեց Բաքուն: 82-ամյա Ա. Աղաջանովան այսօր միայնակ ապրում է Վանաձորում: Ա. Աղաջանովան ծնվել է Ադրբեջանի Շամախի քաղաքում: «Հերս վանքապետի տղա էր, …

կարդալ ավելին

“Գոնե ես ծնողներիս պահեի, մինչեւ հիմա իրենք են ինձ պահում”

08.12.2006

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այդ օրվա կապակցությամբ արդեն գերատեսչական տարբեր մարմիններ եւ հասարակական կազմակերպություններ սկսել են մեծ ակտիվությամբ սեմինարներ ու ժողովներ գումարել, գնահատել նրանց հիմնախնդիրները, չափորոշիչներ մշակել: Ժամանակին ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ Հաշմանդամների խորհուրդ էր ստեղծել, որը նրա պաշտոնանկությունից հետո կազմալուծվեց, ու օդի մեջ մնացին նախկին խոսնակի հաշմանդամներին տված բազմաթիվ խոստումները: …

կարդալ ավելին

Ծնողական տագնա՞պ, թե՞ պարզապես անխղճություն

08.12.2006

Չորս ամսական Աշոտիկին սրտի լուրջ վիրահատություն են կատարել: Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում մնալուց ու փոքր-ինչ կազդուրվելուց հետո փոքրիկը տեղափոխվել է Նորքի մանկատուն: Բանն այն է, որ ժամանակին իմանալով, որ իրենց երեխան սրտի արատ ունի, Աշոտիկի ծնողները հրաժարվել են նրանից: Իսկ թե ինչպե՞ս է անցել նրա վիրահատությունը, կամ ո՞վ է խնամել երեխային այդ բարդ վիրահատությունից հետո, ծնողները …

կարդալ ավելին

Խուլ ու համրերի համար քիչ հեռուստածրագրեր կան

08.12.2006

Խուլերի միավորման թարգմանչուհի Ռիմա Փահլեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սուրդո թարգմանիչ դառնալու համար հատուկ մասնագիտություն պետք չէ: Հիմնականում թարգմանչուհիներն այդ ժեստերին տիրապետում են ոչ թե հատուկ դասընթացների շնորհիվ, այլ հատկապես այն ժամանակ, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկը խուլ ու համր է լինում: Ռ. Փահլեւանյանը հավաստեց, որ այսօր շատ ուսանողներ են ցանկանում սովորել ժեստերի այդ …

կարդալ ավելին

Պլեսի-Ռոբինսոնից՝ Արաբկիր

08.12.2006

Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը, Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, Պլեսի-Ռոբինսոնի տեխնիկական ծառայությունների գծով փոխքաղաքապետ Բենուա Բլոն եւ միջհամայնքային համագործակցության գծով փոխքաղաքապետ Կորին Դյուգերը Պլեսի-Ռոբինսոնում մասնակցեցին այդ քաղաքի կողմից Արաբկիր համայնքին աղբատար եւ ձնահավաք երկու մեքենաների նվիրատվության արարողությանը: Վերջինիս մասնակցում էր նաեւ հասարակական աշխատանքներով զբաղվող «SEGEX» ընկերության տեխնիկական տնօրենը: Մեքենաները ձեռք …

կարդալ ավելին

Հանուն կարիքների

28.11.2006

Երեկ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ` 70 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, որն, ըստ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, ենթակա էր «հիմնովին վերանայման եւ լրամշակման»: Քվեարկությանը չմասնակցեցին «Ազգային Միաբանություն», «Արդարություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները, նաեւ որոշ անկախ պատգամավորներ: Ի դեպ, երեկ էլ էին ԱԺ դարպասների մոտ հավաքված Բուզանդի, …

կարդալ ավելին

Խոշոր նվիրատուները

28.11.2006

«Արցախի վերածնունդ» ծրագրի իրագործմանն ուղղված հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուներն են «Լինսի» հիմնադրամը եւ «Project CURE» ամերիկյան ընկերությունը (2-ական մլն դոլար): 1-ինի նվիրատվությունն ուղղվելու է ԼՂՀ-ում դպրոցների շինարարությանը, 2-րդինը՝ ԼՂՀ հիվանդանոցներում բժշկական սարքավորումների եւ պարագաների ձեռքբերմանը: Մյուս խոշոր նվիրատուներն են՝ Վահե Կարապետյանը (ԱՄՆ, 1,5 մլն դոլար Ամարասի ճանապարհի կառուցման համար), Ջերի Թուրփանջյանը (ԱՄՆ, 1,25 մլն դոլար Ստեփանակերտի …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը «մանրազնին է քննում ծրագրերը»

28.11.2006

«168 Ժամը» բազմիցս է անդրադարձել «Լինսի» հիմնադրամի գործունեությանը, մասնավորապես` Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցների վերակառուցմանը: Ինչպես գիտեք, արդեն երկու-երեք ամիս է, ինչ երկու փողոցները քանդել են եւ մինչեւ հիմա չեն ասֆալտապատել: Քանդելու ժամանակ տեղեկացրին, թե վերակառուցումն իրականացվելու է «Լինսի» միջոցներով: Սակայն, երբ այդ փողոցները երկար ժամանակ այդպես քանդած մնացին, եւ աշխատանքները չշարունակվեցին, լուրեր տարածվեցին, թե …

կարդալ ավելին

Անտառահատումներ՝ բնապահպանների ձեռքերով

28.11.2006

Անկախության առաջին տարիներին, որը նաեւ համընկավ Ղարաբաղյան պատերազմի մութ ու ցուրտ տարիների հետ, մեր ազգաբնակչությունն իր ջեռուցման հարցը լուծեց առանց այդ էլ քիչ անտառների հաշվին: Այն ժամանակ գոնե արդարացում կար՝ Հայաստանը պատերազմի ու շրջափակման մեջ էր, չէր կարողանում բավարար չափով էլեկտրաէներգիա արտադրել, ատոմակայանը կանգնած էր, գազ չէր ներմուծվում: Այս պայմաններում փրկության միակ միջոցը անտառն էր, …

կարդալ ավելին

Միկողմանի սիրո բանաձեւ

28.11.2006

Մի անկեդոտ կա՝ մի մարդ աշխատանքի գնալիս ճամփեզրին կանգնած մուրացկանին ամեն օր 1000 դրամ է տալիս։ Որոշ ժամանակ անց սկսում է 500 տալ: Իսկ մի օր էլ մուրացկանի կողքով արագ-արագ է անցնում, որ փող չտա։ Վերջինս հարցնում է՝ ի՞նչ եղավ, ժամանակին աղա մարդ էիր։ Անցորդը պատասխանում է՝ դե, ամուսնացա, հիմա երեխա ունեմ, արդեն ծախսերս շատացել …

կարդալ ավելին

Խոստացավ հրապարակել անունները, բայց խոսքին տեր չկանգնեց

28.11.2006

Վերջինիս հավաստմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Պետավտոտեսչության, ՀՀ Ոստիկանության, Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Խմբին հանձնարարվել էր 10 օրվա ընթացքում ծրագիր ներկայացնել, որն օրեր առաջ հաստատվել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: «Ծրագրում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` հունվարի 1-ից Ոստիկանության համակարգից քաղաքապետարանի ենթակայությանն է հանձնվելու …

կարդալ ավելին

Պատվավոր կոչումներ

28.11.2006

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, լրագրության ոլորտում երկարամյա աշխատանքի համար, ինչպես նաեւ հայկական ռադիոյի հիմնադրման 80-ամյակի եւ հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, հեռուստատեսության եւ ռադիոյի մի խումբ աշխատակիցների շնորհվել են պատվավոր կոչումներ: Մասնավորապես, ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել Ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Ռաիսա Մկրտչյանը: Հանրային հեռուստաընկերության «Դասական …

կարդալ ավելին

Նորից չեյնջ են կողոպտել

27.11.2006

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 19:08-ին մոտ ընկած ժամանակահատվածում «Դոկա» արժույթի փոխանակման կետից ուստիկանություն ահազանգ է ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ աշխատողները պարզել են, որ ժամը 19:00-ին մոտ երկու դիմակավոր անձինք են ներխուժել «Դորս» ՍՊԸ տարածքում գտնվող «Դոկա» փոխանակման կետ: Ատրճանակով սպառնալով փոխանակման կետի աշխատակից Վրեժ Ասատրյանին` նրանք վերցրել …

կարդալ ավելին

Մարդիկ փողոց են նետվել

27.11.2006

Բանն այն է, որ 1988 թվականից սկսած` այդ հյուրանոցում բնակեցվել են երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ, ինչպես նաեւ` Բաքվից Հայաստան եկած փախստականներ: Մեզ զանգահարող կինը խնդրում էր այցելել հյուրանոցում բնակվող մի ընտանիքի եւ տեղում ծանոթանալ նրանց ծայրահեղ ծանր վիճակին: Այդ կնոջ պատմելով՝ «Էրեբունի» հյուրանոցը վերջերս վաճառվել է, հետեւաբար` նոր սեփականատերը կապիտալ շինարարություն է իրականացնում: Հյուրանոցում բնակվող …

կարդալ ավելին

Տի ռաբ, տի տռուս, տի … Ամոթ Պուշկինի՞ն

27.11.2006

Բուժհիմնարկներում, մասնավորապես պոլիկլինիկաներում այս օրերին բժիշկներին ստիպում են իբր իրենց ցանկությամբ եւ իրենց հաշվին արձակուրդ գնալու դիմումներ գրել, եւ ողջ հիմնարկի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը յուրացվում է: Այս ինֆորմացիան մեզ փոխանցեց մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկի մի բժիշկ: Քանի որ բժիշկներն իրենց աշխատավարձը ստանում են էլեկտրոնային քարտերով, այդ դիմումներն անհրաժեշտ են, որպեսզի օրինականացվի իքս չափի գումարի բանկային …

կարդալ ավելին