Խոշոր նվիրատուները

28/11/2006

«Արցախի վերածնունդ» ծրագրի իրագործմանն ուղղված հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուներն են «Լինսի» հիմնադրամը եւ «Project CURE» ամերիկյան ընկերությունը (2-ական մլն դոլար): 1-ինի նվիրատվությունն ուղղվելու է ԼՂՀ-ում դպրոցների շինարարությանը, 2-րդինը՝ ԼՂՀ հիվանդանոցներում բժշկական սարքավորումների եւ պարագաների ձեռքբերմանը: Մյուս խոշոր նվիրատուներն են՝ Վահե Կարապետյանը (ԱՄՆ, 1,5 մլն դոլար Ամարասի ճանապարհի կառուցման համար), Ջերի Թուրփանջյանը (ԱՄՆ, 1,25 մլն դոլար Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցման համար), Արա Աբրահամյանը (ՌԴ,1 մլն Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար), Լուիզ Սիմոն Մանուկյանը (ԱՄՆ, 500.000 դոլար), Սարգիս Հակոբյանը (ԱՄՆ, 250.000 դոլար), Տիգրան Մովսեսյանը (ՀՀ,140.000 դոլար) «Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը» (ԱՄՆ, 115.000 դոլար), Լեւոն եւ Գրիգոր Թերմենջյանները (ԱՄՆ, 110.000 դոլար), Միխայիլ Բաղդասարովը (ՀՀ,100.000 դոլար), «ՎիվաՍելլ» ընկերությունը (ՀՀ, 67.000 դոլար), Արկադի Օվանեսյանը (ԱՄՆ, 60.000 դոլար), Սամվել Ալեքսանյանը (ՀՀ, 50.000 դոլար):