հասարակություն

Նուբարաշենի աղբավայր օրական 400-500տ կենցաղային աղբ է տեղափոխվում

10.11.2006

Շինարարություն, բարեկարգում Քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի հյուրը փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն էր, ով անդրադարձավ Երեւան քաղաքի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության ոլորտներին: Վ. Վարդանյանը նշեց, որ նախատեսված 11 վթարային բազմաբնակարան շենքերից 8-ի վերանորոգման աշխատանքները կատարված եւ հանձնված են շահագործման, իսկ 3 շենքերի վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Քաղաքապետարանի պատվերով՝ «Հայսեյսմիկշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից …

կարդալ ավելին

Կհանդիպեն դատարանում

04.11.2006

ՍԻՄ-ի խաչատրյանական թեւի դատական հայցն ընդդեմ բուբուխանյանական թեւի, որում վերջիններս մեղադրվում են կուսակցության կանոնադրության խախտումների միջոցով ներկուսակցական հեղաշրջում կազմակերպելու մեջ, կսկսվի դեկտեմբերի 7-ին։ Ինչպես հայտնի է, Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները հայց էին ներկայացրել Երեւանի Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան, որն էլ այն վարույթի է ընդունել։ Իսկ դատական գործը լսելու է դատավոր Վազգեն Լալայանը։

կարդալ ավելին

Ասում է՝ օգնեք՝ բացահայտենք

04.11.2006

Վերջինս ներկայացրեց այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած հանցագործությունների տվյալները, ինչպես նաեւ անդրադարձավ դրա դեմ պայքարին: «ԱԺ-ում նախատեսված էր քրեածին իրավիճակի վերաբերյալ լսումներ, եւ այդ զեկույցը պատրաստվում էինք ներկայացնել 9 ամիսների արդյունքների ամփոփման ժամանակ: Սակայն այսօրվա մամուլը նայելով՝ ես տեսա, որ փակ լսումների փոխարեն, փաստորեն, տեղի ունեցավ բաց լսումներ եւ ամբողջ լսումների ժամանակ …

կարդալ ավելին

Աշխատեցնում են ու չեն վճարում

04.11.2006

Նոյեմբերի 2-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայկական ավիաուղիներ»-ի (ՀԱՈՒ) նախկին աշխատակիցները: Արդեն երեք ամիս է, ինչ նախկին աշխատակիցներն ամեն հինգշաբթի հավաքվում են նույն վայրում եւ պահանջում են 2003թ. վեց ամիսների ընթացքում կուտակված իրենց հասանելիք աշխատավարձերը, որը կազմում է 186 մլն դրամ: «Տու-154» օդանավի ղեկապետ Վարուժան Վարդանյանի խոսքերով, կառավարության որոշման համաձայն, մինչեւ 2003թ. …

կարդալ ավելին

Ծառեր են կտրել

03.11.2006

Երեկ երեկոյան, ժամը 18:30-ի սահմաններում, երբ արդեն մութ էր, Մաշտոցի 16 հասցեում գտնվող «ԲԵՍՏ» խանութի դիմաց ծածուկ հատվել են շենքի մատույցներում գտնվող ծառերը: Թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են իրականացրել ծառահատումը, պարզ չէ:

կարդալ ավելին

Հացադուլը դադարեցրին

03.11.2006

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ավելի քան 30 ցմահ դատապարտյալներ նոյեմբերի 1-ին հացադուլ են հայտարարել: Պատժի Առավելագույն Չափի դատապարտյալների իրավունքների պաշտպանության` «ՊԱՉ-Իրավունք» հ/կ-ն երեկ տարածել էր մի հայտարարություն, որում ասվում է. «Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարի պաշտոնից անհասկանալի պատճառներով ազատվեց Արամ Սարգսյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց Վահան Մարգարյանը: Նոր պաշտոնյան աշխատանքային պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո իսպառ վերացրեց նախկին …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը ձեւեր թափում

03.11.2006

Չգիտեմ` սոցիալական ծանր իրավիճա՞կն է պատճառը, թե՞ հասարակության համատարած քաղաքականացումը, սակայն մի բան ակնհայտ է. հայերը չափից դուրս «ձեւական» են դարձել: Եվ եթե անցյալում «ձեւեր թափելը» բնորոշ էր հիմնականում կանանց, ապա այսօր «ձեւեր թափող» են դարձել առավելապես պետական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում գործող տղամարդիկ: Դպրոցում ձեւեր են թափում, իբր երեխաներին ինչ-որ բան են սովորեցնում: Քաղաքապետարանը …

կարդալ ավելին

«Գոնե կասե՞ք, թե երբ եմ մահացել»

03.11.2006

Իրենց առօրյայում այսպիսի բազմաթիվ խնդրանքներ կարող են լսել Հայաստանի 70 նոտարները: Նրանց աշխատանքից քաղաքացիները բողոքում են ամեն օր: Իսկ նոտարների հետ զրուցելիս հասկանալի է դառնում, որ Հայաստանում իրականությունը երբեմն ավելի դաժան է ու զարմանալի, քան կարելի է պատկերացնել: Նոտարական գործարքների համար հաստատված որոշ սակագներ, ըստ նոտարների, երբեմն առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը: «Շատ հաճախ բողոքում են, …

կարդալ ավելին

Սիրահարված պատանին ինքնասպան է եղել

03.11.2006

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15-16-ի սահմաններում Երեւանում տեղի է ունեցել ինքնասպանության հերթական դեպքը: Արաբկիր համայնքի Ադոնցի 13 շենքի 8-րդ հարկի իր բնակարանի պատշգամբից ներքեւ է նետվել 25 տարեկան Արմեն Կալաջյանը եւ տեղում մահացել: Լավատեղյալ աղբյուրի վկայությամբ, Ա. Կալաջյանը ինքնասպանության է դիմել անձնական դրդապատճառներով. պատահարի նախօրեին նա ընկճված է եղել եւ բողոքել է մորը, որ իր ընտրած …

կարդալ ավելին

«Ցեղասպանությունը շարունակում են իշխանությունները»

03.11.2006

Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք տարբեր թեմաների շուրջ տաքսու վարորդների կարծիքների շարք ենք ներկայացնում: Վարորդներն անկեղծորեն ամեն ինչից դժգոհ են եւ հիմնականում իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում տիրող անարդարության, աղքատության, անբարոյականության, քրեականացված մթնոլորտի վերաբերյալ: Այս անգամ որոշեցինք լսել նրանց կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, սակայն նրանց առօրյա խնդիրներն այնքան շատ են, որ, միեւնույն է՝ …

կարդալ ավելին

«Դաբրոյի» խնդիրը մարզերում սուր է դրված

03.11.2006

Որպես վառ օրինակ նշվում են բազմաբնակարան շենքերը, սակայն խնդիրների շրջանակն իրականում շատ ավելի լայն է։ Գյումրիում գտնվելու 2 օրը բավական էր դրանց մասին գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար։ Գյումրեցիներին այսօր շատ է մտահոգում ներքին միգրացիայի խնդիրը։ Գներն այս քաղաքում Երեւանից չեն տարբերվում, սակայն միեւնույն աշխատանքի համար մարդիկ այստեղ վարձատրվում են շատ ավելի քիչ։ Արդյունքում, մեծ …

կարդալ ավելին

Օգնեք թրաֆիկինգի դեմ պայքարին

03.11.2006

ՀՀ կառավարությունը մտադիր է թրաֆիկինգի դեմ պայքարի նոր ազգային ծրագիր մշակել, բայց գործնական քայլեր դեռ չեն արվել, քանզի պետբյուջեից այդ նպատակի համար դեռ միջոցներ չեն հատկացվել: ՀՀ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Էնթընի Գոդֆրիի խոսքերով, եթե Հայաստանը բյուջեով որոշակի գումար հատկացնի այս խնդրի լուծմանը, ԱՄՆ-ն եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատրաստ են ֆինանսապես աջակցել այս ծրագրին: ԱԺ Գիտության, կրթության, …

կարդալ ավելին

«Երբ առյուծին պիտակ են կպցնում՝ սկսում է ավանակի պես զռալ»,- ասում է Անուշավան Հակոբյանցը

03.11.2006

Հանրակացարանի հարկերով շրջելիս թակում եմ այն դուռը, որը ծուռտիկ տախտակներով ամրացված, խիստ մաշված է: Թակոցին արձագանքում է վախեցած աչքերով, կասկածամիտ հայացքով մի տղամարդ, ով 1988 թվից հետո ոչ հյուր է ընդունել, ոչ էլ ինչ-որ մեկին հյուրընկալվել է: «Անկեղծորեն զարմացած եմ, բայց համեցե՛ք, նստե՛ք, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի իմ դուռը երբեք չեն ծեծում, մի պահ …

կարդալ ավելին

Ասում է բոլորին կօգնեմ, քեզ` ոչ

03.11.2006

Այժմ Վ. Մովսիսյանը կնոջ եւ երկու տղաների հետ ապրում է Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող նախկին Լամպերի գործարանի ընտանեկան հանրակացարանի շենքի 4-րդ հարկի մեկ սենյականոց բնակարանում: Գործարանից հատկացված ժամանակավոր բնակարանը 1997թ. աշխատավարձերի դիմաց տնօրինությունը սեփականաշնորհել է, եւ հիմա այդ ոչ նախանձելի կենցաղային պայմաններով խուցը նրանց սեփականությունն է, որտեղ դժվարանում ես հավատալ, որ մարդիկ են բնակվում` Վոլոդյա …

կարդալ ավելին

Լավ կյանքի երազանքով

01.11.2006

Սլավիկը կհասնի՞ իր նպատակին, կդառնա՞ բժիշկ: 11 տարեկան տղայի մասին հարեւաններն ասում են` իրասածի է, ոչ մեկին չի ենթարկվում, բայց նաեւ նպատակասլաց է, դպրոցի լավագույն աշակերտներից, գերազանցիկ, ուզում է մեդալով ավարտել: Սակայն ճակատագիրը նրան ո՞ւր է տանելու, երբ որբանա. անցյալ տարի մահացավ մայրը, բժիշկների ասելով` մեկ ամսից կմահանա հայրը: Աբովյանի փախստականների հանրակացարանի մութ միջանցքը տանում …

կարդալ ավելին

Նպաստ է ստացել 25.000-ը

01.11.2006

Երեկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 9 ամիսների կտրվածքով մայրաքաղաքի ընտանեկան նպաստ ստացողների թիվը կազմել է 25.000 ընտանիք: Միանվագ դրամական օգնություն ստացողները 2960 ընտանիքներ են: Ընդհանուր առմամբ 4 մլրդ 247մլն գումար է ծախսվել այդ ուղղությամբ: ՄԱԿ-ի Մարդասիրական պարենի ծրագրի հետ համագործակցության ընթացքում Երեւանի քաղաքապետարանի մասով գործել է 3 բարեգործական ծրագիր, որից օգտվել են 52.203 ընտանիքներ: …

կարդալ ավելին

«Կոշից» բանտարկյալ է փախել

31.10.2006

Հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին Աշտարակ-Երեւան խճուղով երթեւեկող մեքենաները մի քանի անգամ մանրակրկիտ ստուգման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: «Ա1+»-ի աղբյուրների համաձայն` խստացված հսկողության պատճառը «Կոշ» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալի փախուստն էր: ՀՀ Արդարադատության նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը: Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին «Կոշ» ՔԿՀ-ից փախել է 1978թ. ծնված Լիպարիտ Էդուարդի Հովհաննիսյանը, որը դատապարտված է կողոպուտի …

կարդալ ավելին

Երեխան ծնվել է նախկին աղբանոցում

31.10.2006

Իշխանությունները, մասնավորապես` սոցիալական եւ առողջապահական ոլորտի պատասխանատուները, բազմիցս հայտարարել են, թե ծնելիության մակարդակը բարձրացնող ռազմավարություն են մշակել: Սակայն չնայած այդ «ռազմավարությանը», այսօր ծնվող երեխաներից շատերը մեծանում են սարսափելի, անմարդկային պայմաններում: Դժվար է միանշանակ մեղավորներ փնտրել. արդյոք պետությո՞ւնն է մեղավոր, որ երեխա ունենալը տեսականորեն խրախուսելուց բացի` գործնականում աջակցություն չի ցուցաբերում, թե՞ մեղավոր են այդ երեխաների ծնողներն, …

կարդալ ավելին

Մոսկվայի կենտրոնը վճարովի է դառնում

31.10.2006

Հնարավոր է, որ շուտով Մոսկվայի կենտրոն ավտոմեքենաներով մուտք գործելու համար վարորդներից գումար գանձվի։ «Մենք չենք բացառում, որ Մոսկվայի կենտրոնում երթեւեկելու համար վճարներ են սահմանվելու։ Ճանապարհային իրավիճակն օրեցօր փոխվում, եւ ավտոմեքենաների քանակի աճը զգալիորեն գերազանցում է տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի զարգացման աճը»,- հաղորդել են Մոսկվայի քաղաքապետարանից։ Մոսկվան ստիպված է նման քայլի դիմում, քանի որ խցանումների պատճառով քաղաքի կենտրոնում …

կարդալ ավելին

Շնորհավոր

31.10.2006

Հոկտեմբերի 28-ին լրանում է ստամբուլյան «Ժամանակ» հայկական թերթի 99-ամյակը: «Ֆոտոլուր» գործակալությունը եւ «168 Ժամ» թերթը շնորհավորում են թերթի խմբագիր Արա Քոչունյանին եւ նրա գործընկերներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ եւ ընթերցողների լայն շրջանակ:

կարդալ ավելին