Սիրահարված պատանին ինքնասպան է եղել

03/11/2006

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15-16-ի սահմաններում Երեւանում տեղի է ունեցել ինքնասպանության հերթական դեպքը: Արաբկիր համայնքի Ադոնցի 13 շենքի 8-րդ հարկի իր բնակարանի պատշգամբից ներքեւ է նետվել 25 տարեկան Արմեն Կալաջյանը եւ տեղում մահացել: Լավատեղյալ աղբյուրի վկայությամբ, Ա. Կալաջյանը ինքնասպանության է դիմել անձնական դրդապատճառներով. պատահարի նախօրեին նա ընկճված է եղել եւ բողոքել է մորը, որ իր ընտրած աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը: Սիրահարված պատանին, ծանր ապրումների արդյունքում դիմել է անուղղելի արարքի` ինքնասպանության: Նույն աղբյուրի հավաստմամբ, Ա. Կալաջյանը եղել է ինքնամփոփ եւ դաստիարակված անձնավորություն:

Ն.Մ.