«Կոշից» բանտարկյալ է փախել

31/10/2006

Հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին Աշտարակ-Երեւան խճուղով երթեւեկող մեքենաները մի քանի անգամ մանրակրկիտ ստուգման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: «Ա1+»-ի աղբյուրների համաձայն` խստացված հսկողության պատճառը «Կոշ» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալի փախուստն էր: ՀՀ Արդարադատության նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը: Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին «Կոշ» ՔԿՀ-ից փախել է 1978թ. ծնված Լիպարիտ Էդուարդի Հովհաննիսյանը, որը դատապարտված է կողոպուտի եւ սպանության համար եւ պատիժը կրում է 2003թ. փետրվարից: Հովհաննիսյանը դուրս է բերվել ՔԿՀ-ի տեխնիկա-տնտեսական մաս` աշխատելու (նա մասնագիտությամբ էլեկտրիկ է) եւ հսկողությունից դուրս մնալով` ժամը 16:30-ին դիմել է փախուստի: Կատարվում է ծառայողական քննություն: