հասարակություն

Պետք է էթիկայով լուսաբանել հաշմանդամության պրոբլեմները

22.10.2006

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մենք կազմակերպում ենք տարբերակված ուսուցում լրատվամիջոցների հետ»,- նշեց Սոցապ նախարարության հանրային կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն` ասելով, որ սեմինարի յուրահատկությունն այն է, որ սեմինարավարներն իրենք հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են: «Նրանք ոչ թե թղթային, գրքային ճշմարտություններ են ձեզ ասում, այլ այն, ինչ իրենք են զգում, ձեզ օգնում են օգտագործել այն տերմինները, …

կարդալ ավելին

Գողերին բռնել են

21.10.2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, չորս օր առաջ ոստիկանության Կապանի բաժին էր դիմել «ԱրմենՏել ՀՁ» ՓԲԸ Կապանի բիզնես միավորման պետը եւ հայտնել, որ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերության չգործող հեռախոսակայանից գողացել են ուժեղացուցիչ եւ 300 մետր մալուխ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1989թ. ծնված Սեյրան, 1991թ. ծնված …

կարդալ ավելին

«Ա1+»-ի հարցը կլսվի մինչեւ տարեվերջ

21.10.2006

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ստացված հայցով առաջին որոշումն, ամենայն հավանականությամը, կկայացնի մինչեւ տարեվերջ: Դա կարող է լինել «Ա1+» հեռուստաընկերության հայցը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Հայաստանից ստացված ու վարույթ ընդունված շուրջ երկու հարյուր հայցերից 33-ի գրավոր դատաքննությունը (Եվրոդատարան – հայցվոր – կառավարություն հարցուպատասխանների, …

կարդալ ավելին

Աննախադեպ նախադեպ

21.10.2006

Մի լրագրող, հիմա չեմ հիշում որ թերթում, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնի մասին հոդվածում գրել էր «աննախադեպ կինոփառատոն» արտահայտությունը, ինքն էլ երեւի չնկատելով, որ երրորդ միջազգային փառատոնի նախադեպն առաջինն ու երկրորդն էին։ Բայց սա ամենայն հավանականությամբ ոչ թե թյուրըմբռնման հարց է, այլ քրեագիտական տերմինի արհեստական ներմուծման։ Նույն պատճառով հեռուստատեսային գովազդի հաղորդավարն ամեն օր գոռում է …

կարդալ ավելին

«Ռաֆն» այրվել է

21.10.2006

Երեկ երեկոյան Աբովյան քաղաքում այրվել է «ՌԱՖ» մակնիշի մեքենա, որտեղ բացի վարորդից եւս մեկ ուղեւոր է եղել: Վերջիններիս հաջողվել է դուրս գալ մեքենայից՝ մինչ պայթյունը: Նախնական տվյալներով` մեքենան այրվել է մարտկոցի կարճ միացումից: Հրշեջներին հաջողվել է փրկել միայն մեքենայի ետնամասը:

կարդալ ավելին

«Հայաստան» Հիմնադրամը նույնպես տուժում է

21.10.2006

Դոլարի արժեզրկումը խճճել է ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը, այլեւ սպառնում է խճճել Հայաստան-սփյուռք գործարար ու բարեկամական հարաբերությունները: Հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանը երեկ հաստատեց, որ դոլարի անկումը բացասաբար է անդրադառնում առավելապես դոլարային մուտքեր ունեցող իրենց կառույցի գործունեության վրա: «Հայաստանի շատ բարեգործական կազմակերպություններ ներկայում ժամանակավոր դադարեցրել են աշխատանքները,- ասաց տիկին Մելքումյանը: -Խոշոր բարեգործական շատ կազմակերպություններ …

կարդալ ավելին

Ինչպես սպասարկել բոնբոներկաները

21.10.2006

Երեւանի կենտրոնում իրար վրա լցված շենքերը գնորդների մոտ կորցրել են իրենց հմայքն այն պատճառով, որ շատ թանկ արժեն, որ իրար շատ մոտիկ են կառուցված: Մի բնակարանից մյուսի անցուդարձին կարելի է հանգիստ հետեւել, եւ շատերը չեն համարձակվում ապրել այդ բնակարանում, ուր այլ բնակիչներ չկան, եւ առանց ներքին հարդարման վաճառելու պատճառով շենքը երկար տարիներ գտնվելու է վերանորոգման …

կարդալ ավելին

«Մութ ու ցուրտ» տարիների սերունդը գնում է բանակ

21.10.2006

2006 թվականին աշնանային զորակոչ անցկացնելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հրաման է արձակել: Հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարողները, որոնք մինչ այդ հաշվառված են եղել իրենց տարածքային զինկոմիսարիատներում, ներկայումս մի քանի փուլերով անցնում են բժշկական զննումներ: 18 տարին լրացած պատանիների համար բուժհաստատությունում տրված բժշկական եզրահանգումից բացի, վճռորոշ են համարվում հանրապետական զինվորական հանձնաժողովի եւ զորակոչային …

կարդալ ավելին

Հերթական կաշպիրովսկիները

21.10.2006

Մոտավորապես այսպիսի խոստումներ էր տալիս ամերիկյան ծագմամբ եւ ռուսական գրանցմամբ «Տոյչի ընկերներ» ակումբը կամ ոմն դոկտոր Տոյչի իդեալ-մեթոդի վեց հոգուց բաղկացած խումբը։ Նրանք նախորդ օրն ասուլիսում հայտարարեցին, թե ծրագրավորել են 2007 թվականի ապրիլին Հայաստանում երեք սեմինար անցկացնել: Ասուլիսը նրանց քարոզարշավի մեկնարկը կամ, ինչպես նկատեց «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Խաչատրյանը, «դաշտի տնտղումն» էր: …

կարդալ ավելին

«Կուսակցություն բացելը դախլա բացելու պես բան ա»

21.10.2006

Քաղաքական կուսակցությունների թեմայով տաքսու վարորդների հետ մեր զրույցը հիմք է տալիս մտածելու, որ կուսակցություններն, այնուամենայնիվ, շարքային քաղաքացու մոտ, բացի զայրույթից, ուրիշ ոչինչ չեն առաջացնում: Ո՞ւմ են պետք օրեցօր շատացող կուսակցություններն, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին թքած ունի դրանց գոյության, գործունեության եւ նախընտրական ծրագրերի վրա: Ինչի՞ համար են կուսակցությունների լիդերները հսկայական գումարներ ծախսում, բրոշյուրներ տպագրում, գրասենյակներ …

կարդալ ավելին

Ի՞նչ խնձոր` առանց որդի

21.10.2006

Երեւանի ժամանակակից սուպերմարկետների կողքին այսուհետ կգործի հենց այսպիսի հետաքրքիր կահավորանքով խանութ։ «Ամուր կորիզ» անունը կրող այս խանութը, որի բացումը տեղի ունեցավ երեկ, տարբերվում է ոչ միայն իր արտաքին հարդարանքով, այլեւ բովանդակությամբ։ Այստեղ վաճառվելու է բացառապես օրգանական եղանակով ստացված մթերք։ Ըստ մասնագետների՝ օրգանական եղանակով ստացված սննդամթերքն առաջին հերթին առողջարար է, այն չի առաջացնում ալերգիաներ, կանխում է …

կարդալ ավելին

Ազատել են աշխատանքից

18.10.2006

Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Նախարարության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին, որ Ա. Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինչդեռ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կալանավայրի պետի աշխատանքի հետ կապված դժգոհություններ է ունեցել: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ցմահ ազատազրկված կալանավորների կողմից …

կարդալ ավելին

Ուզում են ապրել «20-ականների իրենց տներում»

18.10.2006

Այս տարի հունիսի 16-ին ՀՀ Կառավարությունը հիմք ընդունելով իր 2002թ.1151-Ն համարի որոշումը՝ կայացրել է մեկ այլ որոշում. «հատկացնել Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի «Եվրոպա» հյուրանոցի հարակից հատվածում 282.12 քմ մակերեսով տարածք՝ «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին, ինչպես նաեւ նույն թաղամասի 50476.55 քմ մակերեսով տարածքը՝ «Սիթի սենթր դեւելըփմենթ» ՓԲԸ-ին»: Այսպես կոչված՝ Ֆիրդուսնոցի տարածքի իրացման մասին շատ է խոսել նաեւ …

կարդալ ավելին

«Անհամբեր սպասում եմ, թե երբ բանակ կգնամ»

18.10.2006

5-րդ հարկի ընդհանուր պատշգամբից կախված մանկական հագուստների լվացքի բազմազանությունն ու մաշվածությունը վկայում են, որ դրանց մեջ նախկինում էլի երեխաներ են մեծացել: Պատառոտված հագուստից ենթադրում եմ, որ 5-րդ հարկում դեն նետելու շորերով մեծացող երեխաներ են ապրում: Արհեստագործական ուսումնարանին կից`17-ամյա Տիգրանենց հանրակացարանային սենյակը բանտախցից չէր տարբերվում: Ներսում մութ է ու տաղտուկ: Ներսի տոթից ու հանրակացարանային կենցաղին հատուկ …

կարդալ ավելին

Հավատում է, բայց ոչ այնքան

18.10.2006

«Տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որպես առաջնահերթ խնդիր նշել էր քաղաքացիների հետ աշխատանքն առավելագույնս կանոնակարգելու եւ արդյունավետ դարձնելու համար «Մեկ պատուհանի» գաղափարի ներդրման անհրաժեշտությունը»,- հիշեցնում է «Ա1+»-ը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ քաղաքապետարանին հանձնարարական տրվեց` մշակելու ամբողջական համակարգ, որը հնարավորություն կտա իրագործել այդ սկզբունքը: Երեկ Երեւանի քաղաքապետարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է …

կարդալ ավելին

Նոր հիշեցի՞ք

15.10.2006

2006-ի հոկտեմբերի 13-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Տեղեկատվական պատերազմը ինտերնետում եւ Հայաստանը» խորագրով։ Հիմնական զեկուցողը` փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ համար խիստ արդիական է ինտերնետային տեղեկատվական անվտանգությունը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորումից ի վեր Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ լայնորեն օգտագործում է ինտերնետային քարոզչություն եւ հակերային …

կարդալ ավելին

Լրագրողին ահաբեկել են

15.10.2006

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը սպառնալիքներ է տեղացել «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա: Պատգամավորը նույնիսկ չի էլ իմացել, թե ով է կոնկրետ «Առավոտի» թղթակիցը: Հարցուփորձից հետո, երբ պարզել է, մոտեցել է նրան ու փորձել է իր մակարդակով «հաշիվ մաքրել», քանի որ թերթում իր անվան հետ կապված իրեն ոչ հաճելի հոդված է եղել: ԱԺ-ում հավատարմագրված …

կարդալ ավելին

Ախ իմ Հայաստանի ջուրը

15.10.2006

ՀԲ այդ 4 տարվա կառավարման համար ՀՀ կառավարությանը հատկացրել էր մոտ 16 մլն դոլարի վարկ: «Սաուր» ընկերությունն այս գումարով պետք է իրականացներ 18 ծրագիր: Ընկերության ֆրանսիացի տնօրեն Պատրիկ Լորենի ասելով՝ այս ծրագրերից երկուսն ընթացքի մեջ են, 5-ի նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 10-ի նախագծային աշխատանքներն էլ կսկսվեն մեկ ամսից: ՀԲ-ի գումարներով ամենածախսատարը Դիլիջան քաղաքի …

կարդալ ավելին

Խնձո՞ր, թե՞ միտք

15.10.2006

Ինչ խոսք, ոչ ոք չի պատրաստվում վիճարկել այն իրողությունը, թե ներքաղաքական եւ գլոբալ զարգացումների մասին ճշգրիտ վերլուծություններ անելու համար որքան կարեւոր է գիտենալ, թե իրենց մերկությունը հատկապես ո՛ր ֆիրմայի ներքնազգեստով են նախընտրում ծածկել մեր քաղաքական գործիչները: Հմուտ վերլուծաբանն անհրաժեշտ հետեւություններ կարող է անել նաեւ այս տեղեկատվությունից: Սակայն եթե հետեւենք մեր տեղական մամուլով եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներով …

կարդալ ավելին

«Գիտե՞ս, ես մեր թագավորին չեմ մեղադրում»

15.10.2006

Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի խուլ, ամայի ու անմարդաբնակ փողոցներում, ուր կատաղած շների վայնասունն արձագանքում է ամբողջ տարածքով մեկ, մի պապիկ ձեռքերը մեջքին ծալած արագ այս ու այն կողմ է գնում: Ինձ տեսնելուն պես մոտենում է, ասես կանգնել էր ինչ-որ մեկին դիմավորելու: «Ի՞նչ ես կորցրել էս կողմերում, աղջիկ ջան: Իմացի, որ ես միշտ ստեղ կանգնած մարդկանց …

կարդալ ավելին