2006-ի հոկտեմբերի 13-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Տեղեկատվական պատերազմը ինտերնետում եւ Հայաստանը» խորագրով։ Հիմնական զեկուցողը` փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ համար խիստ արդիական է ինտերնետային տեղեկատվական անվտանգությունը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորումից ի վեր Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ լայնորեն օգտագործում է ինտերնետային քարոզչություն եւ հակերային մեթոդներ։