Գողերին բռնել են

21/10/2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, չորս օր առաջ ոստիկանության Կապանի բաժին էր դիմել «ԱրմենՏել ՀՁ» ՓԲԸ Կապանի բիզնես միավորման պետը եւ հայտնել, որ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերության չգործող հեռախոսակայանից գողացել են ուժեղացուցիչ եւ 300 մետր մալուխ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1989թ. ծնված Սեյրան, 1991թ. ծնված Վահե եւ 1993թ. ծնված Արթուր Բ.-ները։ Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։ Գողոնն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն: