Կհանդիպեն դատարանում

04/11/2006

ՍԻՄ-ի խաչատրյանական թեւի դատական հայցն ընդդեմ բուբուխանյանական թեւի, որում վերջիններս մեղադրվում են կուսակցության կանոնադրության խախտումների միջոցով ներկուսակցական հեղաշրջում կազմակերպելու մեջ, կսկսվի դեկտեմբերի 7-ին։ Ինչպես հայտնի է, Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները հայց էին ներկայացրել Երեւանի Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան, որն էլ այն վարույթի է ընդունել։ Իսկ դատական գործը լսելու է դատավոր Վազգեն Լալայանը։