Ամեն տարի ամանոր նախաշեմին թանկանում են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները: Բայց այս տարի զարմանալիորեն միսը փոքր-ինչ էժանացել է: Մինչդեռ նախորդ տարիներին միսն ամենաշատ թանկացող սննդամթերքից էր: Ընդ որում, անցյալ տարիներին եւ մինչեւ վերջերս խոզի միսն ավելի թանկ էր, քան տավարի միսը: Այս պահին ճիշտ հակառակ վիճակն է: Մթերային շուկաներում խոզի մսի 1 կգ-ն արժե 1200-1300 …
կարդալ ավելին2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարությունը 10 մլն 147 հազար դրամ է հատկացրել կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթերի հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Այդ չվերթերն իրականացնող օդանավերի կանգառի եւ մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հատկացվել է 6 մլն 376 հազար դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին՝ 1 …
կարդալ ավելինԱդրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի բողոք-հայցն ամենայն հավանականությամբ քննության կառնվի 2007թ. փետրվարի 22-ին: Հունգարիայի դատարանը հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու մեղադրանքով Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման: Սաֆարովի փաստաբանները հունվարի 15-ին մեկնելու են Հունգարիա` հանդիպելու իրենց պաշտպանյալին: Այն ժամանակ էլ հայտնի կդառնա դատական գործընթացի հստակ ժամանակացույցը:
կարդալ ավելին«Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ Գյումրիի թիվ 15 դպրոցում գործադուլ է հայտարարվել: Դպրոցի տնօրեն Համազասպ Խաչատրյանի մեկնաբանմամբ, ուսուցիչները պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձը, որն այս տարի ընդհանրապես չեն ստացել: Դեկտեմբերի 12-ին տնօրենը մանկավարժներին խնդրել է մի փոքր սպասել, քանի որ դպրոցում որոշակի պարտքեր կան կուտակված: Ուսուցիչների գործադուլը Հ. Խաչատրյանը համարում է շտապողականություն: Ըստ ֆիզիկայի ուսուցչուհի Թամարա Առաքելյանի, …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում տեղաց առաջին ձյունը: Բացի ճանապարհատրանսպորտային երթեւեկության անհարմարություններից, ձմեռային եղանակները դժվարություններ են ստեղծում նաեւ քաղաքացիական ավիացիայի համար: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկարատեւ մառախուղների պատճառով շատ ինքնաթիռներ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չէին կատարում, որոշ ավիաընկերությունների միակ հույսը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն էր: Այնտեղ վայրէջք կատարելուց հետո ուղեւորներին ավտոբուսներով տեղափոխում էին Երեւան: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր, …
կարդալ ավելին«Ես մեր իշխանություններին եւ աշխարհին հայտարարում եմ, որ մենք ապրում ենք 41 թվի ժամանակաշրջանում: Մեզ մոտ 41 թվի սովն ու ապրելակերպն ա տիրում: Փշրանքներին կարոտ ենք»,- ասում է Գայանե Բաբայանը, ում խոսքերին հավանաբար չէի հավատա, եթե չգտնվեի նրանց տանը: Գայանեն 43 տարեկան է, ունի հինգ երեխա եւ երեխաներին կերակրելու համար այլեւս համոզիչ սուտ չի կարողանում …
կարդալ ավելինԱյսօր հեռուստաեթերում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներում հաճախ կարելի է հանդիպել այս կամ այն դեղամիջոցի գովազդին: Դրանք հիմնականում հարբուխի, հազի, մրսածության դեմ, նաեւ ցավազրկող դեղամիջոցներն են, որոնց կիրառումը չի պահանջում բժշկի հատուկ նշանակում: Առանց բժշկի նշանակման դեղորայքը կազմում է ընդհանուր շուկայի մոտ 70 %-ը: Կան երկրներ, որոնք վաղուց հրաժարվել են դեղորայք գովազդելուց: Օրինակ, ամենավճռականը Կուբան …
կարդալ ավելինԵրեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ քաղաքապետարանի Շինարարության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանն անցած ամիս հայտարարել էին, թե մինչեւ դեկտեմբերի 15-16-ը կավարտվի Կոմիտաս փողոցի քանդված հատվածի վերականգնումը: Այսօր արդեն դեկտեմբերի 16-ն է, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել: Երեկ գիշեր տեղացած ձյունը երթեւեկության համար էլ ավելի դժվարություններ էր ստեղծել առանց այդ էլ դժվար անցանելի այդ հատվածում: Հիշեցնենք, …
կարդալ ավելինՕդերեւութաբանների կանխատեսումներով, Երեւանում դեկտեմբերի 15-ին ձյուն է տեղալու: ՀՀ տարածքում եւ մայրաքաղաքում ձյան տեղումների հավանականությունը կազմում է մոտ 70%: Դեկտեմբերի 15-ին եւ 16-ին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` 2-3 աստիճանով:
կարդալ ավելինՇուտով, ամենամոտ ապագայում, VIP միջազգային տերմինը որպես հայերեն բառ կմտնի բացատրական բառարանների մեջ եւ բնականաբար չի նշանակի այն, ինչ նշանակում է այդ երեք հատիկ տառի միացությունը: VIP հապավումն իրականում բացվում է այսպես՝ very important person, այսինքն՝ «շատ կարեւոր անձ»: Բայց մեզ մոտ սրա ճիշտ բացատրությունը գտնելու համար լեզվաբանները ստիպված են լինելու երկար մտածել, խորհրդատվության համար …
կարդալ ավելինՀՀ բնակչության թիվը 2050 թ. կաճի գրեթե 85%-ով: Նման եզրակացություն է արված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ժողովրդագրական խնդիրներին նվիրված զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակների կանխատեսումների, Ադրբեջանի բնակչությունը 2050 թ. կաճի 115%-ով: ԱՊՀ-ի երկրներից ամենամեծ աճը՝ ավելի քան 140%, սպասվում է Տաջիկստանում, ամենափոքրը՝ 55%, Ուկրաինայում: Վրաստանում մոտ 70%-անոց աճ է սպասվում, իսկ Ռուսաստանում 2050 թ. բնակչության …
կարդալ ավելին2005թ. տվյալներով, Հայաստանում կանանց թիվը 100 հազարով գերազանցում է տղամարդկանց թվին։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Հայաստանի տղամարդիկ եւ կանայք» վիճակագրական ձեռնարկում։ Կանանց թիվը 1մլն 665 հազար է, տղամարդկանցը՝ 1մլն 554 հազար։ Համեմատության մեջ տրված տվյալները վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին։ Ներկայացնենք դրանցից առավել ուշագրավները։ Կանայք տղամարդկանցից միջինը 6 տարով երկար են ապրում։ …
կարդալ ավելինՀայաստանի մանկատների շրջանավարտների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Այգաբաց միաբանություն» բարեգործական ՀԿ-ն ստիպված դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ, արդեն երրորդ ամիսն է, ինչ նրան պատկանող գրասենյակում Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի վարորդը վերանորոգման աշխատանքներ է կատարում: «Ամռանը 8 օր բացակայելուց հետո գալիս ենք մեր գրասենյակ եւ տեսնում, որ անծանոթ մարդիկ կոտրել են …
կարդալ ավելինՕրերս լույս տեսավ «Forbes» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը: Հայկական «Forbes»-ը, որի գլխավոր խմբագիրն է Պետրոս Ղազարյանը, ի տարբերություն մյուս երկրների նույն ամսագրերի, հարուստ է քաղաքական հրապարակումներով: Իր առաջին համարում հայկական «Forbes»-ը հրապարակել է 10 ամենահարուստ հայաստանցիների ցուցակը: Վերջինս կազմվել է փորձագիտական հարցումների, պոտենցիալ ամենահարուստների աշխատողների, մրցակիցների, նախկին կանանց կամ ամուսինների հետ զրույցների հիման վրա: …
կարդալ ավելին«Ծերությո՜ւն, ծերությո՜ւն… ծեր ու շուն, ծեր ու շուն…»,- ասելով՝ ձեռքերը մեջքին ծալած՝ այս ու այն կողմ է քայլում Երջանիկ պապը: Ասում է՝ իր նման ծերերն ու փողոցային շները միեւնույն կյանքով են ապրում, դրա համար էլ սիրում է անընդհատ կրկնել «Ծեր ու շուն» բառերը: Երջանիկ Զաքարյանը 69 տարեկան է ու համարում է, որ իր կյանքն իր …
կարդալ ավելինԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Արմենիա Նաու» ինտերնետային շաբաթաթերթի, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի եւ «Շողակաթ» հեռուստաընկերության համատեղ բարեգործական ակցիան: Այս միջոցառումը հատկապես արտառոց էր նրանով, որ հրավիրվել էին սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող մարդիկ, ինչպես նաեւ` ՀՀ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ: Հանդիպումը նաեւ նպատակ ուներ վերջին տարիներին ստեղծված սոցիալական շերտավորման սառույցը կոտրել: Հիշեցնենք, որ արդեն …
կարդալ ավելինՊատկերացրեք, գնում եք «Հրազդան» տոնավաճառ՝ ձեզ համար հագուստ կամ կոշիկ գնելու, եւ գնելուց հետո վաճառողը ձեզ նվիրում է հայ երգիչ-երգչուհիներից մեկի` ասենք, Քրիստինե Պեպելյանի կամ Զարուհի Բաբայանի որեւէ CD ձայնասկավառակ։ Ընդ որում, օրիգինալ։ Եթե անգամ տվյալ երգչի կամ երգչուհու երկրպագուն չեք, միեւնույն է, հաճելի պահ է՝ ո՞վ չի սիրում նվեր ստանալ։ Այդ պահին կժպտաք, կասեք` …
կարդալ ավելինԴեկտեմբերի լույս 10-ի գիշերը Գյումրիի կենտրոնում մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհը սկսվել է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` կենտրոնական շուկայի հետնամասում գտնվող առեւտրային կետերից մեկում, որտեղ կահույք է վաճառվել: Այնուհետեւ կրակը տարածվել է շրջակա մթերային խանութներում: Ընդհանուր առմամբ, այրվել են 13 փոքր խանութներ, որոնց մեծամասնությունը զբաղվում էր մեծածախ առեւտրով: Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ …
կարդալ ավելին«ՀՀ երեխաների 54 տոկոսն աղետալի վիճակում է»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Աշխարհում երեխաների դրությունը» զեկույցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յետի հավաստմամբ, ազգային փոքրամասնություններով բնակեցված որոշ համայնքներում աղջիկների 20 տոկոսը հիմնական կրթություն չի ստանում: «Հիմնական կրթությամբ ծնողների երեխաներն ավելի շատ հնարավորություն ունեն իրենց ընդունակությունները զարգացնելու, քան նրանք, ում ծնողները թերի կրթությամբ են»,- ասել է նա:
կարդալ ավելինՄենք, որ հոգեւոր եւ մտավոր մեծ ներուժ ունեցող ժողովուրդ ենք, ինչո՞ւ ենք այսպես խարխափում մեր ճանապարհին, կարծես կորցրել ենք փարոսը: Եթե տնտեսական աճը մեքենաների ավելացումն է փողոցներում եւ ռեստորանների ու բարձրաճաշակ խանութների առատությունն է, ապա դա տեսանելի է առանց վիճակագրական տվյալների: Բայց տեսանելի է նաեւ, որ այդ բոլոր ծրագրերը՝ տնտեսական, քաղաքաշինական, թե այլ, հենված են …
կարդալ ավելին