Գործադուլ Գյումրիում

22/12/2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ Գյումրիի թիվ 15 դպրոցում գործադուլ է հայտարարվել: Դպրոցի տնօրեն Համազասպ Խաչատրյանի մեկնաբանմամբ, ուսուցիչները պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձը, որն այս տարի ընդհանրապես չեն ստացել: Դեկտեմբերի 12-ին տնօրենը մանկավարժներին խնդրել է մի փոքր սպասել, քանի որ դպրոցում որոշակի պարտքեր կան կուտակված: Ուսուցիչների գործադուլը Հ. Խաչատրյանը համարում է շտապողականություն: Ըստ ֆիզիկայի ուսուցչուհի Թամարա Առաքելյանի, իրեն 2005 թ. համար 60.000 դրամ աշխատավարձ են պարտք: Եթե դրան գումարվի ներկայիս պարտքը, ապա այն կանցնի 320.000-ը: Պարտքի իրական չափի մասին տնօրենը չի նշել: Խնդիրն ուսուցիչները փորձել են լուծել Շիրակի մարզպետարանի միջոցով: Նրանց պնդմամբ, եթե լուծում չլինի, կդիմեն ավելի բարձր ատյանների օգնությանը: