հասարակություն

«Դարձրեք ձեր կյանքն առավել հարմարավետ» կամ «Դարձեք մեր գովազդի զոհը»

27.12.2006

Հայկական մի քանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող «Telemarket»-ի գովազդն իր գնորդներին առաջարկում է կենցաղային իրեր, որոնք անպետք են դառնում առաջին իսկ օգտագործումից հետո: Ամերիկյան տեսահոլովակներում դերասանները հիացմունքով ներկայացնում են բանջարեղեն կտրատելու «հրաշագործ» «Nicer Daicer»-ը, «Swivel sweeper» էլեկտրական ավելը, դեմքի բշտիկները վերացնող «Klear active» քսուքը եւ այլ իրեր, որոնց արժեքը սկսվում է 19.900 դրամից: Դրան գումարվում է …

կարդալ ավելին

Նոր տարի. երջանիկ ու անպատժելի մի քանի անհոգ օրեր

27.12.2006

Տոնական օրերին, որպես կանոն, բոլոր հայերս սեփական գրպանում ու դրամապանակում արդար քրտինքով վաստակած ու մեծ ջանքերով տնտեսած կամ արդար բարեկամական նվիրատվության շնորհիվ, որոշակի գումար ենք հայտնաբերում: Առանց փողի Նոր տարվա եզրագծին գրեթե ոչ ոք չի մոտենում: Իհարկե, գումարների ծավալներն ու չափերը տարբեր մարդկանց մոտ տարբեր, խիստ տարբեր են լինում, բայց, միեւնույն է, գումար ունենալու տենդենցը …

կարդալ ավելին

Ո՞ր ճանապարհն ընտրի երիտասարդը

27.12.2006

Մենք ավելի հաճախ անդրադառնում ենք, թե ինչպես է հասարակությունը կազմավորում պետական ինստիտուտները, բայց այն, թե ինչ ազդեցություն է ունենում իշխանությունը հասարակական կյանքի վրա, ինչ մթնոլորտ է ստեղծում, ինչ միջավայր` անտեսում ենք: Իշխանությունն, անշուշտ, պատասխանատու է ամեն ինչի համար` եւ լավի, եւ վատի, բոլոր ոլորտների, անգամ ընդդիմության աշխատանքի որակի համար: Կա բերրի հող, որտեղ ծաղկում է …

կարդալ ավելին

Ցմահ ազատազրկվածները կալանքից ազատվեցին

26.12.2006

Երեկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին 2004թ. ապրիլից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող երեք երիտասարդներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին իրենց հետ նույն զորամասում ծառայող երկու զինվորների սպանության համար: Առաջին ատյանի դատարանը տղաներին դատապարտել էր 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանը՝ ցմահ ազատազրկման: Բացառված չէ, սակայն, որ այս տղաներն …

կարդալ ավելին

Շոկ, որն օդի պես անհրաժեշտ է բոլորիս

26.12.2006

Ես՝ «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանս, այսօր անչափ ուրախ եմ, որովհետեւ որպես լրագրող եւ որպես ՀՀ քաղաքացի առաջին անգամ հավատացի Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անաչառությանը: Այսօր չեմ գրի, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով ԼՂՀ Մադաղիսի թիվ N գումարտակում դաժանաբար սպանված զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի քրեական գործով որպես մեղադրյալներ կալանավորվեցին 3 անմեղ զինծառայողներ՝ …

կարդալ ավելին

Փողն է ծնում «Իրավունք»

26.12.2006

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն «Իրավունք» թերթում մեկնաբանելով «168 Ժամ»-ի դեկտեմբերի 21-ի համարում հրապարակված Տիգրան Հակոբյանի հարցազրույցի ՀՅԴ-ին վերաբերող հատվածը, ասել էր հետեւյալը. «Ես «168 Ժամ» չեմ կարդում, ինչը իմ Սահմանադրական իրավունքն է, քանի որ կարծում եմ, որ այդտեղ ծախու հեղինակներ են տպագրվում…»: Սակայն երեկ Գեղամ Մանուկյանը հերքել է «168 Ժամ»-ի հասցեին արված վերը …

կարդալ ավելին

Աշխատավարձ՝ օրենքը հարգելու համար

26.12.2006

Երեկ Բնապահպանության նախարարությունում քննարկվում էր մի շարք քաղաքների գլխավոր հատակագծերի բնապահպանական փորձաքննության, ինչպես նաեւ՝ բնապահպանական փորձաքննության ենթարկված Սեւան եւ Դիլիջան ազգային պարկերի կառավարման պլանները: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որի կարծիքով՝ շրջակա միջավայրի, բնապահպանության համար թիվ մեկ թշնամին ազգաբնակչության չքավորությունն է. «Եթե նա չքավոր է, չի հարցնի, թե ձուկը կվերանա՞, անտառը …

կարդալ ավելին

Լրագրով փաթաթած երեք ձուկ

23.12.2006

Այս մարդը Սամվել Մովսիսյանն է։ Շուտով նա հիսուն տարեկան կդառնա, բայց այդպես էլ երբեք չի ունենա ի՛ր տունը, ուր պիտի մարդավայել կերպով ապրեր կնոջ ու երեք զավակի հետ։ Սամվելը փախստական է։ 1992-ին թողնելով իր երկհարկանի տունն ու տնամերձ այգին, չհասցնելով վերցնել ամենաանհրաժեշտ իրերն անգամ` մի կերպ փրկել է իր, կնոջ, դստեր կյանքն ու, երկար ճամփա …

կարդալ ավելին

Երեւանաբնակներն ավելի քի՞չ են ծխում

23.12.2006

Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից երկուսում` Երեւանում եւ Թբիլիսիում կանոնավոր ծխողների բաժինը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, իսկ Բաքվում այն աճել է` 2006 թվականին կազմելով 24 %: Այս հետազոտությունները կատարվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) Տվյալների հավաքման նախաձեռնություն-2006թ. ծրագրի ընթացքում: Հետազոտության տվյալներով, նախկինում եւ այժմ Հայաստանում կանոնավորապես ամենից շատ ծխում են գյուղական վայրերի 31-60 …

կարդալ ավելին

Ուտենք հայերեն

23.12.2006

Ինչպես երեկ տեղեկացրեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը, ՀՀ կառավարության որոշմամբ, հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվելու է պարտադիր հայերեն մակնշման: Որոշման իրականացման առաջին փուլում հունվարի 1-ից շուրջ 44 տեսակի ապրանք ՀՀ խանութներին տրվելու է նաեւ հայերեն մակնշմամբ: Դրանցից են լինելու միսը, կաթն ու կաթնամթերքը, սուրճը, …

կարդալ ավելին

Պայթյուն Արթիկում

23.12.2006

Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:30-ի սահմաններում, բնական գազի արտահոսքի հետեւանքով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 53 տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով տունը փլվել է, իսկ բնակիչները` 1950 թ. ծնված Լերմոնտ Սեմյոնովը եւ 1959 թ. ծնված Անահիտ Վարդանյանը 2-3-րդ աստիճանների ջերմային այրվածքներով տեղափոխվել են Արթիկի հիվանդանոց: Ըստ բժիշկների, տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

կարդալ ավելին

Թող գաիշնիկներն իրենց հաշվին նոր տարի անեն

23.12.2006

Տաքսու վարորդների հետ մեր զրույցի այսօրվա թեման Ամանորն է: Ի՞նչ սպասելիքներ ունեն եւ ինչպե՞ս են նրանք դիմավորում 2007 թվականը, որն, ըստ արեւելյան աստղագուշակի՝ Խոզի տարի է: «Ձմեռ պապից ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ»՝ այս հարցը նրանց համար, թերեւս, ամենահաճելին էր: Տաքսիստներից շատերի համար ամանորյա տոները սովորական աշխատանքային օրերի պես են անցնելու, քանի որ նրանք աշխատելու են …

կարդալ ավելին

«Նաչալնիկներին կոչ կանեմ, որ ինձ տիրություն անեն»,- ասում է 70-ամյա Ռիմա տատը

23.12.2006

70-ամյա Ռիմա տատը բոլոր այն մարդկանց, ովքեր հագուկապով իրենից տարբերվում են՝ «նաչալնիկ» է անվանում: «Մի նաչալնիկ էլ դու ես, արի, բարձրացի իմ տուն ու հաշիվդ առ, որ ձեր ղեկավարած երկրի թոշակառուները գոյություն են քարշ տալիս»,- ասում է ու համարյա բռնի ուժով ինձ տանում է իր «բնակարան», որը հանրակացարանի կիսավերակ սենյակներից մեկն է: «Ես Կեսոյան Ռիման …

կարդալ ավելին

Կողովագործը՝ Բանանցից

23.12.2006

82-ամյա Շուշանիկ Տոնյանը փախստական է եւ Հայաստանում ոչ մի հարազատ չունի: «Արդեն տասնութ տարի է՝ այս խարխուլ հանրակացարանում եմ, սա է իմ հարազատ օթեւանը,- ասում է Շուշանիկ տատն ու շարունակում,- իմ հույսն էլ իմ ձեռքերի ուժն է եւ բնությունից տրված հրաշալի հումքը՝ ուռին»: Շուշանիկ տատը դեռ ապրում է իրենց գյուղի` Բանանցի հեռավոր ու հարազատ հուշերով: …

կարդալ ավելին

Սամվելը չականազերծված տարածքի զոհ է

22.12.2006

Սեւ արեւապաշտպանիչ ակնոցներով եւ ձեռքերն ամուր գրպաններում թաքցրած հետաքրքիր դիմագծերով այս տղայի հետ ծանոթացա մի քանի օր առաջ, Երեւանի Աջափնյակ թաղամասում` իր մոր աշխատավայրում: Առաջին հայացքից թվաց, թե Սամվելի ակնոցներն ու ձեռքերը գրպաններում պահելը ժամանակակից տղաներին հատուկ սովորություն է, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ նա դրա համար ունի այլ հիմնավոր պատճառներ: Այս տարվա հուլիսի 31-ին, …

կարդալ ավելին

«Հայաստանի 12 մայրաքաղաքները»

22.12.2006

Փարիզի Կոնսյերժերի դահլիճում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ 2007թ. մարտի 18-ը: Կոնսյերժերի դահլիճում` 1200 քմ տարածքի վրա, ներկայացված են հին եւ ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաեւ` տեղեկատվություն Հայաստանի 12 մայրաքաղաքների, մասնավորապես` Վանի, Արտաշատի, Տիգրանակերտի, Դվինի, Վաղարշապատի, Անիի, Երեւանի մասին: Ներկայացված են նաեւ հին գորգեր, խաչքարեր, ազգային տարազ, ասեղնագործություններ Երեւանի պատմության թանգարանից:

կարդալ ավելին

Վթար

22.12.2006

Դեկտեմբերի 15-ին, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի IIT 204 պետհամարանիշով ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել եւ ընկել Դեբեդ գետը: Ավտովթարի հետեւանքով Վրաստանի քաղաքացիներ՝ վարորդը, 1971 թ. ծնված Արթուր Մաթեւոսյանը, եւ ուղեւորը՝ 1968 թ. ծնված Ս. Մաթեւոսյանը` տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդիի հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը՝ 1981 թ. ծնված Ռուզաննա Ղուկասյանը չի հայտնաբերվել: …

կարդալ ավելին

Մարդասպանին բռնել են

22.12.2006

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում պարզվել են Այգեձոր գյուղի բնակիչներ Արամ եւ Գոռ Բաբայանների կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության հանգամանքները: Նույն գյուղի բնակիչ Գ. Չանգլյանը դեկտեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում Այգեձոր գյուղի կենտրոնական փողոցում կռվել եւ վիճաբանել է եղբայրներ Ա. եւ Գ. Բաբայանների հետ, որի ընթացքում նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածներ է …

կարդալ ավելին

«Մի՛ խորամանկիր»

22.12.2006

Տասը պատվիրանների մեջ, թերեւս, այս մեկն այլ ձեւակերպում ունի` սուտ վկայություն մի տուր կամ` մի խաբիր: Ընթերցողին կարող է թվալ, որ ստերիլ հասարակություն եմ քարոզում: Նախապես ասեմ` բոլորովին ոչ: Նախ, որովհետեւ երբեք բացարձակ ծրագրված հասարակության կողմնակիցը չեմ եւ գտնում եմ, որ կյանքը գեղեցիկ է նաեւ իր բնական երեւույթներով եւ բազմազանությամբ: Եվ կյանքը ոչ մի դեպքում …

կարդալ ավելին

Գազային վթար

22.12.2006

Ինչպես նշված է «ՀայՌուսգազարդ» ընկերության կայքէջում, դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 23։20-ին դադարեցվել էր Հայաստան մուտք գործող գազի հոսքը՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Երեկ առավոտյան ժամը 9։30-ին վերականգնվել է գազամատակարարումը պահեստային գծով՝ ժամում 50 հազար խմ ծավալով։ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական տեղեկատվության համաձայն, վթարը որեւէ կերպ չի անդրադարձել սպառողական շուկայում ռեժիմների վրա, քանի …

կարդալ ավելին