հասարակություն

Մրցանակակիրները

25.01.2007

Հունվարի 21-ին Մոսկվայի Հիսուս Փրկչի եկեղեցում տեղի է ունեցել Ուղղափառ ազգերի միության միջազգային հիմնադրամի մրցանակների հանձնման 7-րդ արարողությունը: Մրցանակ է ստացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը` որպես «ժամանակակից հասարակությունում քրիստոնեության ազդեցության տարածման հետեւողական եւ գործնական կողմնակից»: Ռ. Քոչարյանի անունից մրցանակը ստացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Իսկ հիմնադրամի բարձր կոչման մրցանակին արժանացել է «Գազպրոմ» ընկերությունը` ՌԴ-ում …

կարդալ ավելին

Ամերիկայից հյուր ունենք

25.01.2007

Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանի հավաստմամբ, մայրաքաղաքի թափառող շների թիվը 5 տարի անց կկրճատվի 30 տոկոսով: Նա նաեւ տեղեկացրել է, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրավերով ապրիլին ԱՄՆ-ից Հայաստան կժամանեն մասնագետներ, ովքեր թափառող շների ոչնչացման եւ ստերիլիզացման հարցում կներկայացնեն իրենց երկրի փորձը եւ կաջակցեն հայ գործընկերներին:

կարդալ ավելին

Մշակում են

25.01.2007

Ուրբաթ օրը քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էր Երեւանում գործող կրպակներն ու տաղավարները տեղափոխել փոքրածավալ առեւտրական կենտրոններ: Այս հանձնարարականն իրագործելու համար քաղաքապետարանն առաջիկայում կմշակի ծրագիր՝ փոքրածավալ առեւտրական կենտրոններ ստեղծելու համար:

կարդալ ավելին

Ինչո՞ւ չեք կիրառում

25.01.2007

«Եթե կիրառենք բարձր չափանիշներ, դատավորների մի մասը չի համապատասխանի դրանց»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը՝ ավելացնելով, թե պետք է օր օրի բարձրացվեն դատավորներին առաջադրվող պահանջները: Ըստ նրա, դատավորների գործունեությունը պետք է ենթարկվի էթիկական խիստ վերահսկողության, իսկ դատարանում իրենց գործառույթներն իրականացնելիս եւ հասարակության մեջ որպես անհատ հանդես գալիս նրանց պահվածքը, վարվելակերպը …

կարդալ ավելին

Հայաստանն ապրում է միգրանտների հաշվին

25.01.2007

«Le Monde» ֆրանսիական հեղինակավոր թերթն իր էջերում անդրադարձել է դրամական փոխանցումների թեմային։ Հիմնվելով Համաշխարհային բանկի (ՀԲ) անցկացրած ուսումնասիրության վրա, թերթը գրում է՝ Արեւելյան Եվրոպան եւ Միջին Ասիան ապրում են իրենց միգրանտների հաշվին։ 2004թ. ընթացքում այս տարածաշրջանի երկրները դրսում աշխատող իրենց միգրանտներից ստացել են 19 միլիարդ դոլար, որը դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 8%-ն է եւ զարգացող …

կարդալ ավելին

Նազարյանը չբարեհաճեց զրուցել

25.01.2007

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի բակում բողոքի ակցիա էին կազմակերպել ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ: Ժամը 11:30-ին մեկնարկած հանրահավաքի մասնակիցների ցուցապաստառներն ազդարարում էին. «Մեկ օրում աշխատազուրկների բանակը կավելանա 3000 հոգով», «Պահանջում ենք հատկացնել լիցենզիա» եւ այլն: Մինչ նրանց ներկայացուցիչները լրագրողների ներկայությամբ բանակցում էին հանձնաժողովի նախագահի հետ, ցուցարարները դրսում վանկարկում էին «Նա-զար-յան», …

կարդալ ավելին

Ընտրությունների պերճանքն ու թշվառությունը

25.01.2007

Ժողովրդավարության հիմքում ընտրություններն են, որտեղ հաղթում է մեծամասնությունը` ձեւավորելով իշխանություն: Հետեւաբար ստացվում է, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանություն է: Սակայն մարդկության հազարամյակների պատմության ամբողջ ընթացքում դեռեւս չի եղել այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որտեղ կրթվածության բարձր մակարդակ ունեցող եւ արդարամիտ մարդիկ կազմեն մեծ տոկոս, ցավոք սրտի, նրանք միշտ, տարբեր հասարակություններում` տարբեր աստիճանի, բայց միշտ փոքրամասնություն են եղել: …

կարդալ ավելին

Հրանտին ամուսնացնում են

21.01.2007

Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ է վարում Շրի Լանկայի հետ՝ Երեւանի կենդանաբանական այգու համար փիղ բերելու նպատակով: Մայրաքաղաքի կենդանաբանական այգու խոշոր կենդանիներից փիղը եւս այսօր չունի իր զույգը: Նա Հայաստան է բերվել 1998 թ.՝ Մոսկվայի կենդանաբանական այգուց: Ըստ «Արմենպրեսի», ներկայումս այգին ունի 180 կենդանատեսակ՝ մոտ 2300 գլուխ, որոնց 50-60 տոկոսը հաշվառված են Կարմիր գրքում:

կարդալ ավելին

Սպանվել է Հրանտ Դինքը

21.01.2007

Հունվարի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 17:10-ի սահմաններում Ստամբուլում հրազենային 5 կրակոցով սպանվել է «Ակոս» թերթի հայազգի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Կրակոցներից երկուսը դիպել են գլխին: Ըստ CNN-ի, Դինքը սպանվել է իր խմբագրությունից դուրս գալիս: NTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է կոշտ կտորից կարած բաճկոնով եւ սպիտակ գլխարկով մոտ 18-19 տարեկան մի երիտասարդի: Իսկ ըստ ականատեսների` հանցագործը …

կարդալ ավելին

«Չերեզ» Գյումրի՝ Երեւան

21.01.2007

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 18-ին եւ երեկ առավոտյան, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթեր: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակի խոսքերով, նշված օրերին մի շարք ավիաընկերություններ չվերթերն իրականացնելու համար օգտվում են պահեստային օդանավակայաններից: Հունվարի 18-ին եւ այսօր 7 ինքնաթիռ վայրէջք է կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, եւս երկուսն այս օդանավակայանից …

կարդալ ավելին

Երգ ու երաժշտությամբ հաղթահարում են սովը

21.01.2007

Աջափնյակ համայնքի Սեբաստիա հյուրանոցի մերձակայքում գտնվող տրամվայի պարկի հանրակացարանի միջանցքներում հետպատերազմյան վիճակին բնորոշ մռայլություն է տիրում: Անդուռ շքամուտքերից ներխուժող սառը միջանցիկ քամին վերուվար է անում սենյակների դռներից կախված հաստ ծածկոցները, որոնք իբրեւ թե կախվել են սենյակներում ծպտված մարդկանց ցրտից մի քիչ պաշտպանելու համար: Հանրակացարանի միջանցքներում անփույթ դարսված կարտոնե իրերն ու արկղերը դես ու դեն են …

կարդալ ավելին

ՌԴ-ում անլեգալ ապրող մի քանի հարյուր հազար հայ կա

21.01.2007

Ի տարբերություն Եվրոպական երկրներում օրեցօր խստացվող իմիգրացիոն քաղաքականության, փաստորեն, Ռուսաստանը որդեգրել է դյուրին եւ գայթակղիչ իմիգրացիոն ռազմավարություն: Հայտնի է, որ ՌԴ-ում ներկա դրությամբ ունենք զգալի մեծ թվով հայրենակիցներ: Բացի ավանդական սփյուռքը, 1992-93թթ. սկսած, մոտավոր հաշվարկներով, Հայաստանից այդ երկիր են գաղթել 600-700 հազար հայեր: Ըստ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի, վերջին տասը տարիների …

կարդալ ավելին

Շրջիկ կովեր

21.01.2007

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացնում է գյուղատնտեսական նոր ծրագիր` համագործակցելով «Heifer International» կազմակերպության հետ: «Արմենպրեսի» փոխանցմամբ, ծրագրի շրջանակներում գյուղաբնակ ընտանիքներին հատկացվում է 1-ական ծննդկան կով, որը, համաձայն այդ ընտանիքների հետ կնքված պայմանագրի, 3 տարի հետո փոխանցվում է մեկ այլ ընտանիքի: Այդպիսով` շրջանի գյուղական ընտանիքները հաջորդաբար ապահովվում են անասուններով եւ հնարավորություն ունենում հոգալ իրենց …

կարդալ ավելին

Նոր հուշարձանի մրցույթ

21.01.2007

Երեւանի քաղաքապետարանը հուշարձանի ստեղծման մրցույթ է հայտարարել: Այդ հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում: Այն նվիրված է լինելու Շուշիի ազատագրման 15-ամյակին, որը պետք է նշվի այս տարվա մայիսին եւ հայկական ազատագրական պայքարի խորհրդանիշը դառնա: Հուշարձանի բարձրությունը եւ գեղարվեստական գաղափարը թողնված են հեղինակների հայեցողությանը: Լավագույն նախագծերին գումարային մրցանակներ են սպասվում` առաջին տեղի …

կարդալ ավելին

Հրդեհ Երեւանում

21.01.2007

Հունվարի 17-ին, ժամը 07:18-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի թիվ 22 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 08:00-ին: Հրդեհի հետեւանքով մահացել են նույն բնակարանի բնակիչներ՝ 1957թ. ծնված Գեւորգ եւ 1927թ. ծնված Արեգնազ Գասպարյանները, իսկ 1932թ. ծնված Ազատուհի Գասպարյանը դուրս է բերվել բնակարանից …

կարդալ ավելին

Խաբեցին ու ճամփեցին

21.01.2007

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ նշանակված էր «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական նիստը: Չգիտես ինչու, դատարանի հսկիչներն իրենց վերահսկողական ռեժիմը խստացրել էին: Վերջիններս ոչ մի կերպ լրագրողներին թույլ չտվեցին մուտքի մոտից առաջանալ՝ հորդորելով, թե դատական նիստը չի սկսվել, եւ սկսվելու պարագայում լրագրողներին թույլ կտան …

կարդալ ավելին

Ցրտահարության երե՞ք դեպք

21.01.2007

Եթե հիշում եք, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազումից մարդիկ էին ցրտահարվում ու մահանում։ Ավելին՝ սաստիկ ցրտի պատճառով խաթարվել էր որոշ հիմնարկությունների բնականոն աշխատանքը եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մենք հնարավորություն ունեինք ամեն օր ռուսաստանյան օպերատիվ լրատվամիջոցներից տեղեկանալու, թե համապատասխան մարմինները ցրտահարության ինչ դեպքեր են արձանագրել: Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաքում, արդեն քանի օր է, ինչ …

կարդալ ավելին

Խանութները տուգանվում են, սակայն վիճակը չի փոխվում

21.01.2007

Ալավերդու հարկային տեսչությունում գրանցված 88 մթերային խանութներից հիգիենիկ նորմատիվներին շատ թե քիչ համապատասխանում են հազիվ երկու խանութներ` «Աթոռիկ» ՍՊԸ-ին պատկանող Սարահարթ թաղամասի կենտրոնական վաճառատունը եւ Նարինե Խառատյանին պատկանող՝ նույն թաղամասում գտնվող խանութը: «Մնացած խանութները նորմատիվային հիգիենիկ պահանջներին չեն համապատասխանում: Այս պատճառով, թեեւ վերջին տարիներին շուրջ 70 խանութներ տուգանվել են, այդուհանդերձ, այդ խանութների վիճակը չի փոխվում»,- …

կարդալ ավելին

10 տոկոս եկամտահարկերը դարձել են չարիք

21.01.2007

«Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկի վերադարձման առանձնահատկություններ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1505 որոշման համաձայն` Երեւան քաղաքի իրացման տարածքների բնակիչներին անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից սկսած վերադարձվում են պահված 10 % եկամտահարկերը: Որպեսզի ամեն ինչ ավելի պարզորոշ հնչի, ընթերցողներին հիշեցնենք, որ կառուցապատման …

կարդալ ավելին

Տաքսու վարորդները՝ գինարբուքից հետո

21.01.2007

«Աղջիկ ջան, դու մի շաբաթ լավ խմի, որ ինձ հասկանաս: Պախմելի մեջ գտնվող մարդուն լուրջ հարցեր տալ չի կարելի: Հիմա, որ գնում քաղաքական գործիչներից ինֆորմացիա եք կորզում, չե՞ք հասկանում, որ 13 օր խմած մարդուն լուրջ հարցեր տալն էթիկայի սահմաններում չի: Թողե՛ք, թող մարդիկ ուշքի գան ուտել-խմելուց»,- կատակում է վարորդ Ալբերտն ու իր ասածի վրա քահ-քահ …

կարդալ ավելին