Ամերիկայից հյուր ունենք

25/01/2007

Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանի հավաստմամբ, մայրաքաղաքի թափառող շների թիվը 5 տարի անց կկրճատվի 30 տոկոսով: Նա նաեւ տեղեկացրել է, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրավերով ապրիլին ԱՄՆ-ից Հայաստան կժամանեն մասնագետներ, ովքեր թափառող շների ոչնչացման եւ ստերիլիզացման հարցում կներկայացնեն իրենց երկրի փորձը եւ կաջակցեն հայ գործընկերներին: