Երեկ ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչները նորից բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք նախ հավաքվել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ, հետո՝ երթ կազմակերպել դեպի Ազգային ժողով եւ նախագահի աշխատավայր: Նրանք նաեւ դիմում-բողոք էին գրել, որով պահանջում էին, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա կամ էլ վերանայի հունվարի 8-ին կայացրած որոշումը: Դիմումը …
կարդալ ավելինԵրբ իշխանությունները պարբերաբար գլուխներս տանում են՝ Հայաստանի երկնիշ տնտեսական աճի մասին խոսելով, շատերը հարցնում են, թե հասարակ մարդկանց կենսամակարդակի վրա այդ աճն ի՞նչ ձեւով է արտահայտվում։ Այս հարցին ի պատասխան, որպես կանոն, հնչում են լոլոներ՝ աղքատության կրճատման, մեկ շնչին ընկնող եկամտի եւ այլնի մասին։ Սակայն մի քիչ մտածելու դեպքում դժվար չէ հայտնաբերել, որ մեր տնտեսական …
կարդալ ավելինԹերեւս, նպատակահարմար կլինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա: Այն է՝ հայրենական մամուլում գրեթե չես հանդիպում հայ սփյուռքին վերաբերող հրապարակումների, բացառությամբ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը լուսաբանող հոդվածների: Փաստն այն է, որ սփյուռքահայ բազմահազար մեր ազգակիցների քաղաքական դիրքորոշումներն անհայտ են մնում հայաստանաբնակ հայերի համար, մինչդեռ ընտրությունները լավ հնարավորություն են ընձեռում պետությանը ամրապնդելու սփյուռքահայության հետ թուլացող հարաբերությունները: …
կարդալ ավելինՄամուլն ու ընտրությունները. ահա այս թեմային առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը «Չորրորդ իշխանություն», «Առավոտ» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերի խմբագիրների հետ: Հարց. «Նախընտրական շրջանում տպագիր մամուլի գործունեությունն ինչ-որ կերպ առանձնանալո՞ւ է իր սովորական ընթացքից»: Շողեր Մաթեւոսյան, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր – Մամուլի դերը նախընտրական շրջանում աճում է, որոշակի աշխուժություն կլինի, եւ թերթերի տպաքանակը կավելանա: …
կարդալ ավելինՀայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում բնակիչները, վարձակալության հիմունքներով, ձեռք են բերել հողամասեր: Մեր տեղեկություններով, Երեւանի միայն մեկ համայնքում գոյություն ունեն նման հիմունքով բաշխված մոտ 900 հողամասեր: Ի դեպ, վարձակալած տարածքների պայմանագրերը կնքված են թաղապետարանների կողմից: Անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ այդ հողամասերը «պետությունը խլելու է ժողովրդի ձեռքից», …
կարդալ ավելինԵրեւանի բոլոր համայնքներն այս տարվա առաջին եռամսյակում կաշխատեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով: Նրանք միասնական էլեկտրոնային կապ կունենան քաղաքապետարանի եւ միմյանց հետ, իսկ ներսում կաշխատեն լոկալ ցանցով: Ներկայումս 9 համայնքում փորձնական կիրառվում է այս համակարգը: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Կենտրոն, Աջափնյակ, Նոր Նորք համայնքներում ծրագիրը եւս կփորձարկվի: Երեկ այս մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: …
կարդալ ավելինՀարգարժան պարոն Զախարյան Արդեն մի քանի ամիս է, ինչ զանգվածային լրատվամիջոցներով քաղաքապետարանի աշխատակիցները տարբեր ասուլիսների եւ հարցազրույցների ժամանակ խոսում են բնակելի շենքերի առաջին հարկերում գտնվող տարբեր «օբյեկտների» մասին, որոնց գործունեությունը խանգարում է այդ շենքերի բնակիչների բնականոն կյանքին: Նոր տարվա առաջին օրերին քաղաքապետի տեղակալ Կարեն Գեւորգյանն իր ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ այդ հարցը շատ խիստ է …
կարդալ ավելինԶարգացած եւ աղքատ երկրների ունեւորների միջեւ նկատել եմ մի էական տարբերություն: Մի դեպքում` նրանց դեմքին կարծես դրոշմված է կյանքի ուրախությունը, ապրելու երջանկությունը, իսկ մյուս՝ աղքատ երկրների ունեւորների մոտ չկա դեմքի այդ արտահայտությունը: Եվրոպացի հարուստները նույնպես բազմաթիվ հոգսեր ունեն, բայց, միեւնույն է, երջանկությունը փայլում է նրանց դեմքին: Ինչո՞ւ, որովհետեւ իրենց զգում են ապահով, որովհետեւ ազատ վայելում …
կարդալ ավելինՀՀ զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը երեկ բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ է շնորհել: Օրինակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, իսկ երկրորդ աստիճանի մեդալ՝ Վրեժ Իսրայելյանը: Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էնրիկո Ապրիամովին, …
կարդալ ավելինՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Միքայել Հարությունյանի հավաստմամբ, ժողովրդի ավելի քան 80 տոկոսը վստահում է հայկական բանակին, ինչը, ըստ նրա, վկայում է, որ 90-ականներին բանակում առկա պայմանները փոխվել են: «Ընտանիքում եւս երբեմն խնդիրներ լինում են, իսկ բանակը մեծ օրգանիզմ է»,- երեկ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ քաղաքացիներից բողոքների բացակայությունը կապված է դրանց ներկայացման ընթացակարգի չիմացության հետ: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան: «Այդ իրավիճակը հատուկ է նորեկ-երկրներին, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի Եվրոպական դատարանի համակարգը դառնա քաղաքացիների համար առավել մատչելի եւ հասկանալի: ՀՀ-ը տվյալ դեպքում չի կարող համեմատվել Ուկրաինայի կամ …
կարդալ ավելին«Մինչ հայերս հետեւողականորեն գառներ ենք, թուրքերը բորենի են: Թուրքը մնում է թուրք: Թուրքն ազգ չի դառնա» եւ նմանատիպ գավառական, եթե չասենք` ռաբիս, որակումներ էին հնչում այս օրերին հայրենական ռադիոյով ու հեռուստատեսությամբ` հայրենի մտավորականության ներկայացուցիչների, կուսակցական գործիչների կատարմամբ: Այս գործում առավել ջանասեր էր ՀՅԴ-ն: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանությունը եւ դրան հաջորդած իրադարձություններն այլ …
կարդալ ավելինԿառավարության 2007թ. որդեգրած գերակա ուղղություններից է ժողովրդագրական ռազմավարության իրագործումը: Այս տարվա առաջին եռամսյակում կառավարության քննարկմանը կներկայացվի ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում առկա ժողովրդագրական խոր ճգնաժամը հաղթահարելու համար իրականացվում են երկրում ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված լայնածավալ սոցիալական խրախուսման ծրագրեր: Օրինակ, ծննդյան …
կարդալ ավելին2006թ. ընթացքում հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է շմոլ գազից թունավորման 74 դեպք: Արդյունքում զոհվել է 10 եւ տուժել 127 քաղաքացի: Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա առկա տվյալները փաստում են, որ 2006թ. աճել են գազից թունավորումների դեպքերը: Որքան զարմանալի է, զուգահեռ նվազել է դրանից զոհվածների եւ տուժածների թիվը: Այսպես, 2004թ. շմոլ գազից թունավորման 32 …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ժ. 11.00-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտա 22 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի իր աշխատասենյակում հրազենից սպանվել է նոտար Սոնա Սուրենի Վերանյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը միջոցառումներ է ձեռնարկում սպանությունը շուտափույթ բացահայտելու ուղղությամբ։ Սպանությունը կատարվել է գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ։ Մարդասպանը, ականատեսների վկայությամբ, պայուսակից հանել է որսորդական հրացանի նմանվող զենք, մուտք գործել նոտարի աշխատասենյակ եւ …
կարդալ ավելինՀունվարի 19-ին, երեկոյան ժամը հինգին մոտ Օգյուն Սամաստ անունով 16-ամյա թուրք տղան սպանեց Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր, թուրքահայ հանրահայտ գործիչ Հրանտ Դինքին։ 16-ամյա պատանու այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե վերջին երեք տարում Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել մի պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել …
կարդալ ավելինՄենք մեզ համարում ենք ամենահին քրիստոնյա ազգերից մեկը, սակայն անգամ ամենատարրական հարցերում չենք հետեւում հավատքին: Օրինակ, Ավետարանի երրորդ պատվիրանն է` «Կուռքեր մի ստեղծիր»: Սակայն այնքան կուռքեր, ինչքան հայերն են ստեղծում, երեւի թե չեն ստեղծել անգամ կռապաշտ ազգերը հեթանոսական ժամանակաշրջանում: Ընդ որում, խորհրդային ժամանակաշրջանում ամենուրեք աթեիզմ էր քարոզվում եւ միակ կուռքը Կոմկուսն էր՝ իր մի քանի …
կարդալ ավելինՀայ հասարակությունը հետամանորյան «զապոյ»-ից ուշքի գալով զարմացավ: Արդեն չորրորդ շաբաթն է, փողոցներում պետավտոտեսուչներ չկան: Ասել, թե կատարվածն անակնկալ էր, ճիշտ չէ: Վերջին ամիսներին հասարակական (անգամ զուտ քաղաքական) քննարկումներում այս մասին շատ էր խոսվում: Հարեւան Վրաստանում նախագահ Սահակաշվիլին իշխանության գալուց հետո լուծարեց Պետավտոտեսչությունը: ժամանակակից բառապաշարով ասած՝ դա հիանալի PR ակցիա էր: Արեւմուտքը Վրաստանի նոր վարչակարգի այս …
կարդալ ավելինՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2006թ. ստացել է 2687 դիմում-բողոք: Քննարկման է ընդունվել 455, փոխանցվել է այլ մարմինների` 85, չի ընդունվել քննարկման` 490, ուսումնասիրության ընթացքում է 31 դիմում-բողոք: Ըստ «Արմենպրեսի», դրական լուծում է տրվել 160 դիմում-բողոքի,171 դիմողի ներկայացվել է իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, դիմումների գերակշիռ մասը` 159, ուղղված է դատարանների …
կարդալ ավելինԱյս կինը Սվետլանա Առուստամովան է։ Փախստական է, Բաքվից։ Նրա տնից երեւում է Նորաբակ գյուղի գերեզմանոցը, որտեղ միայն նոր շիրմաթմբեր են՝ առանց հուշաքարերի, որոշ դեպքերում` անգամ առանց անունների։ «Մեր գերեզմանները մնացել են այնտեղ, ուր մենք այլեւս երբեք չենք գնա,- ասում է Սվետլանան ու արտասվում։ -Էս տեսակ կյանք կլինի՞, ծանր պահերին անգամ հարազատներիդ գերեզմանի մոտ չես կարող …
կարդալ ավելին