Գնալուց առաջ

28/01/2007

ՀՀ զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը երեկ բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ է շնորհել: Օրինակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, իսկ երկրորդ աստիճանի մեդալ՝ Վրեժ Իսրայելյանը: Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էնրիկո Ապրիամովին, իսկ զինծառայողների արտահոսպիտալային բուժման կազմակերպման գործում «ներդրած նշանակալի ավանդի համար»` Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, «Արաբկիր» բժշկական համալիրի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով: