հասարակություն

Ում են նախընտրում TV-ները

20.02.2007

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը փետրվարի 5-14-ը քաղաքական գործիչների լուսաբանման մոնիտորինգի է ենթարկել Հանրային ռադիո եւ «Հ1» հեռուստառադիոընկերությունների եւ մասնավոր «ԱԼՄ», «Երկիր Մեդիա», «Շանթ» TV-ների, «Ազատություն» ռ/կ եթերը: Մոնիտորինգի 2-րդ փուլն, ըստ «Արմենպրեսի», կմեկնարկի պաշտոնական քարոզարշավից 2 շաբաթ առաջ, որտեղ կընդգրկվեն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, եւ կավելացվեն «Արմենիա» եւ «Կենտրոն» TV-ները: Երեկ ասուլիսի ժամանակ ծրագրի ղեկավար Նինա …

կարդալ ավելին

Պատասխան Գագիկ Ջհանգիրյանին

20.02.2007

ՀՀ դատավորների միությունը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվության առանձին միջոցներում տպագրվել է մեջբերում 2007թ. փետրվարի 2-ին ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից, որտեղ նա մասնավորապես հայտարարել է, թե դատախազությունը չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական դրսեւորումների հետ եւ հուսով է, որ շուտով նման դատավորները …

կարդալ ավելին

«Ես վախենում եմ, ցուրտ ա»- ասում է Բորիսը

20.02.2007

Նախկին Առեւտրի տեխնիկումի շենքում, որը քանդման ենթակա շինություն է, առնետների հետ մեկտեղ մարդիկ են բնակվում: Ապրում են մանկահասակ երեխաներ, որոնց անտանելի կենսապայմանները վկայում են նրանց ապագայի անորոշության մասին: Տեխնիկումի վթարային ու խիստ վտանգավոր շենքի սենյակներից մեկում ապրում է Լուսինե Կեինյանը, ով այլեւս երեխաներին կերակրելու տարբերակ չի գտնում: «Հոգնել եմ»,- ծանր հոգոցով ասում է նա: Սենյակն …

կարդալ ավելին

«Սրտառուչ» սիրային պատմություններ` հոգեւոր կայքում

20.02.2007

Երիտասարդները սովորություն են դարձրել միմյանց շնորհավորել` մոռանալով, որ օտարածին տոնի բուն իմաստն ու արարողությունը թաքնված սիրո խոստովանությունն է ու սրտաձեւ քաղցրավենիքի ընծայումը: Սուրբ Վալենտինի անվան հետ միահյուսված տարբեր լեգենդներ կան, սակայն խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ Ս. Վալենտինը միանշանակ չի ընկալվում հայ հասարակության կողմից (թեեւ կանանց միջազգային տոն Մարտի 8-ն էլ ի …

կարդալ ավելին

Նոր տեխնիկա՝ Արաբկիր համայնքում

20.02.2007

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ այցելել է Արաբկիր համայնք: Այցը կապված է եղել Արաբկիր համայնքի ձյան մաքրման համար օրերս ձեռք բերված նոր տեխնիկայի հետ, ինչպես նաեւ` Արաբկիրի` թաղապետարանում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Էլփաս» համակարգին ծանոթանալու: Համայնքը ստացել է «Զիլ» մակնիշի նոր 4 միավոր տեխնիկա, որոնցից 2-ը բեռնաբարձիչներ են՝ նախատեսված փոքր փողոցների, նրբանցքների, փակուղիների համար: Արաբկիր համայնքի …

կարդալ ավելին

«Արարատ, մերին սիրուն արարատ»

20.02.2007

Համառ պարբերականությամբ` «Հայաստան-Սփյուռք», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ նման տիպի միջոցառումներից հետո Մայր Հայաստանի վերաբերմունքը սփյուռքից Հայաստան ներգաղթել փորձող մեր հայրենակիցների հանդեպ հիշեցնում է այն փոքրիկ տղայի պատմությունը, որը ծնողների ննջարանի դռան ճեղքից տեսնում է այն, ինչ տեսնում է, եւ ընկերներին դժգոհում, թե այդքանից հետո ծնողներն իրեն արգելում են մատը քիթը մտցնել: Մեր 30 հազար …

կարդալ ավելին

Մի կաթսա կաթնապուր իշխանություններին՝ արավուսցու ձայնը լսելու համար

20.02.2007

Սյունիքի մարզի Արավուս գյուղ գնալուց առաջ նախապես գյուղապետի հետ պայմանավորվելու փորձերս ապարդյուն են անցնում: Համայնքի ղեկավարի տանը հեռախոս չկա, իսկ բջջային կապն անհասանելի է հատկապես խոնավ եղանակին: Ձմռան սառնամանիքին գյուղն արտաքին աշխարհին կապող միակ օղակն ամեն օր գյուղից հարեւան Տեղ ոտքով դասի մեկնող 50-ից ավելի երեխաներն են: Գոնե ութամյա կրթություն ստանալու համար նրանք չորրորդ դասարանից …

կարդալ ավելին

Շատացել են

20.02.2007

«Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2005»-ի համաձայն` (որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ) Հայաստանում կանանց 27%-ը գերքաշ է, 16%-ը գեր է` 2000 թ.-ի 27 եւ 14% ցուցանիշների համեմատ: Ընդ որում, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 15-19 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների 2%-ն է գեր, իսկ 40-49 տարեկանների` մոտ 33%-ը:

կարդալ ավելին

ՀԺԿ-ն տանիք չունի

18.02.2007

Օրերս ձյան հալոցներից փլվել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի աշխատասենյակի առաստաղը, եւ վերջինս ստիպված է ամբողջ օրն աշխատել «Արդարություն» խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակում:

կարդալ ավելին

Հարցեր

18.02.2007

Ներքաղաքական արդի իրավիճակում, երբ բոլորը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, դժվար, նույնիսկ անհնար է կողմնորոշվել՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար քվեարկել։ Բոլորը, կարծես թե, ամեն ինչի մասին խոսում են, բայց ոչինչ չեն ասում, որովհետեւ խոսելու համար ոչ միայն լեզու է պետք, այլ նաեւ՝ միտք, ինչը, ժողովրդական լեզվով ասած, քչություն է անում։ Բայց գուցե այդ միտքը կա, …

կարդալ ավելին

Փողի պատճառով գովազդի պակաս չի լինելու

18.02.2007

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հասարակության ուշադրությունը սեւեռվում է դեպի Զանգվածային լրատվամիջոցները: ԶԼՄ-ներն այս քաղաքական պատասխանատու ժամանակաշրջանում, անշուշտ, մեծ առաքելություն ունեն, այդ պատճառով վերջիններս դառնում են քննադատությունների թիրախ, իսկ ներլրագրողական շրջանակներում հաճախակիանում են միմյանց անհիմն վիրավորելու, «ծախվածության» մեջ մեղադրելու զրպարտանքները: Տեղական լրատվամիջոցների մի մասն ընտրությունները դիտում է փող աշխատելու հարմար սեզոն, մյուս հատվածը կարծում …

կարդալ ավելին

Անունդ, ասա անունդ

18.02.2007

Մեծ կոմբինատորի հանրահայտ միտքը տեղեկատվական տեխնոլոգիաների դարում պետք է որ այլ կերպ հնչի: Մոտավորապես այսպես` «Ինտերնետը ճոխություն չէ»: Իսկ ի՞նչ է, միանշանակ դժվար է ասել: Փոխարենը կարող եմ վստահեցնել, որ դա մի անիրական տարածք է, ուր կարելի է տարօրինակ ու հետաքրքիր տվյալներ գտնել: Անգամ` հայկական տիրույթում: Օրինակ, մեր Ազգային վիճակագրության ծառայության կայքում կա հետեւյալ տեղեկատվությունը` …

կարդալ ավելին

Ճիշտը չուշանալն է

18.02.2007

Օրերս մի ուղեւոր պատրաստվում է «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռով Երեւանից մեկնել Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան): «Հայի խասյաթի» համաձայն, ուղեւորը 5 րոպեով ուշանում է հաշվառումից: Սակայն նրան չեն արգելում թռչել, այլ գանձում են 70.000 դրամ, վերաբացում են հաշվառման սեղանը եւ թույլատրում են նստել օդանավ: Ինչպես տեղեկացանք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանից, նմանատիպ դեպքերում «Զվարթնոցը» …

կարդալ ավելին

Երեւանյան «Պիզան»

18.02.2007

«Մենք էլ Պիզա ունենք»,- հաճախ կատակում են Էրեբունի համայնքի Արցախի 8/2 շենքի բնակիչները: Իսկ տնային տնտեսուհիներից մեկը ժպիտով ավելացնում է, որ թխած տորթը թեքվել էր, եւ նրանք դա կապել են շենքի թեքության հետ: Լուսյա Աբելյանը 2000 թվականից այս «թեք» շենքի բնակիչ է. «Այն ժամանակ բնակարանը գնեցինք 2000 դոլարով: Այն բավականին վատ վիճակում էր. հիմնական պատն …

կարդալ ավելին

«Երանի մի օր մեր երկրի նախագահ Քոչարյանն իմ դուռը ծեծեր»- ասում է Սոնյա տատը

18.02.2007

Սոնյա տատիկին հանդիպեցի Լենինգրադյան փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում: Նրա հետ զրուցել եմ ընդամենը 30 րոպե, բայց սենյակից դուրս գալուց հետո արդեն սկսել եմ կարոտել: Հանրակացարան մտնելուն պես թակում եմ պատահական դուռը: Բացում է 70-ն անց ծեր կինն ու ժպտալով ընդհատում խոսքս. «Արի՛, բալես, կարեւոր չի` ով ես, կարեւորը, որ եկել ես ինձ տեսնելու»,- ուրախությունից շնչակտուր …

կարդալ ավելին

Մի գլուխ աճում ենք

18.02.2007

ՀՀ մշտական բնակչության թիվը 2006 թվի վերջին, ըստ օպերատիվ ամփոփված ցուցանիշների, 3 մլն 222,7 հազար է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը նշել է, թե տարեսկզբի տվյալների համեմատ բնակչության թիվն աճել է 3,5 հազարով: Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ. գրանցվել է 37 հազ. 568 ծնունդ` …

կարդալ ավելին

«10 տարի հետո ԱԺ նիստերի դահլիճում տեսնելու ենք սափրագլուխ, թափով կանանց»

18.02.2007

Տաքսու վարորդներն, արդեն տեւական ժամանակ է, ինչ «զզված» են աշխատում: Զզված են, քանի որ բոլոր ուղեւորները խոսում են ԱԺ ընտրությունների մասին, բոլորը կոչ են անում հավատալ իրենց համակրած թեկնածուներին ու բոլորն առաջարկում են այս կամ այն կուսակցությանը հարել: «Ընտրությունների նոպան աննորմալ ձեւով ա սկսվել ու հանգստացնող դոզա գոյություն չունի»,- կատակեց նրանցից մեկը: Շարունակելով տաքսու վարորդների …

կարդալ ավելին

Ձերբակալվել են

17.02.2007

«Ջավախք-ինֆոյի» փոխանցմամբ, երեկ առավոտյան հայ-վրացական սահմանի` Ժդանովականի մաքսակետում Վրաստանի Ֆինանսական նախարարության աշխատակիցները ձերբակալել են մաքսատան հայ աշխատակիցներ Սիմոն Ալբերտյանին եւ Արթուր Խոցակյանին: Վերջիններս, ըստ նույն աղբյուրի, ձերբակալվել են աշխատանքային անփութության պատճառով:

կարդալ ավելին

Մահափորձ հայի դեմ

17.02.2007

Մոսկվայի արեւելքում՝ Ռուսակովսկի փողոցում, երեկ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է մի մարդ՝ ծնունդով հայաստանցի: «Ինտերֆաքսին» Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից ասել են, որ երկու անհայտ անձինք, ըստ արտաքին տեսքի՝ կովկասցիներ, կրակել են հայի որովայնին եւ անհետացել: Վերջինս տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Հանցագործները, որոնք եղել են …

կարդալ ավելին

Մահափորձ հայի դեմ

17.02.2007

Մոսկվայի արեւելքում՝ Ռուսակովսկի փողոցում, երեկ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է մի մարդ՝ ծնունդով հայաստանցի: «Ինտերֆաքսին» Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից ասել են, որ երկու անհայտ անձինք, ըստ արտաքին տեսքի՝ կովկասցիներ, կրակել են հայի որովայնին եւ անհետացել: Վերջինս տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Հանցագործները, որոնք եղել են …

կարդալ ավելին