«Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2005»-ի համաձայն` (որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ) Հայաստանում կանանց 27%-ը գերքաշ է, 16%-ը գեր է` 2000 թ.-ի 27 եւ 14% ցուցանիշների համեմատ: Ընդ որում, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 15-19 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների 2%-ն է գեր, իսկ 40-49 տարեկանների` մոտ 33%-ը: