Մահափորձ հայի դեմ

17/02/2007

Մոսկվայի արեւելքում՝ Ռուսակովսկի փողոցում, երեկ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է մի մարդ՝ ծնունդով հայաստանցի: «Ինտերֆաքսին» Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից ասել են, որ երկու անհայտ անձինք, ըստ արտաքին տեսքի՝ կովկասցիներ, կրակել են հայի որովայնին եւ անհետացել: Վերջինս տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Հանցագործները, որոնք եղել են հին մոդելի սեւ «Մերսեդեսով», հետախուզվում են: Տուժողի ինքնության, քաղաքացիության մասին եւ այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում: