հասարակություն

Յուրաքանչյուր վեցերորդն աղքատ է

01.03.2007

Եվրահանձնաժողովի հաշվետվության համաձայն` Եվրոպայում ամենահանգիստ ու ապահով կյանքով են ապրում գործազուրկներն ու թոշակառուները: Պարզվել է, որ 70 մլն բնակչություն ունեցող Եվրոպայում յուրաքանչյուր վեցերորդ մարդ իր կենսակերպով աղքատության գծից ներքեւ է ապրում, այսինքն` նրանց եկամուտները միջին չափանիշներից 40%-ով ցածր են: Աղքատները քիչ են Շվեդիայում եւ Չեխիայում: Այդ երկրներում աղքատության սահմանագծին մոտենում է բնակչության ամեն տասներորդ մարդը, …

կարդալ ավելին

Սպասումը՝ կյանքի իմաստ

01.03.2007

– Ուզո՞ւմ ես պարեմ քո համար,- հարցրեց նա, ու աչքերը խնդրեցին ասել` այո: – Չէ, արդեն պիտի գնամ,- ասացի ես: – Ուզո՞ւմ ես երգեմ: Կամ արտասանեմ: – Ուրիշ անգամ, լա՞վ: Հիմա իրոք պիտի գնամ: – Դու գնում ես քո…,- մի պահ կանգ առավ, – տո՞ւն: Նա մեկն է Նորքի Մանկան տանն ապրող 78 երեխաներից: Անհեթեթություն …

կարդալ ավելին

Եկեղեցու ճամփան անմխիթար վիճակում է

01.03.2007

Ներքին Շենգավիթում 1991 թվից գործում է Սբ. Զորավոր Խաչ եկեղեցին, որը կառուցվել է անհատի` Ռուբիկ Գասպարյանի ջանքերով: Ժողովրդին առավել հայտնի Խաչքարը` իր փոքրիկ, սակայն գեղեցիկ բակով, երբեմն ժամադրավայր է հանդիսանում, ինչն այնքան էլ դուր չի գալիս տարեց հավատացյալներին: Եկեղեցու տարածքում` գմբեթարդ կառույցի ներքո մի քար է դրված, որն էլ հիմք է հանդիսացել եկեղեցի կառուցելու համար: …

կարդալ ավելին

Անփոփոխ է թողել

28.02.2007

Երեկ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սէֆիլյանի ու Վարդան Մալխասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի սահմանած խափանման միջոցը՝ կալանքը:

կարդալ ավելին

Ազգայնական հողի վրա

28.02.2007

«Հայաստանի քաղաքացի Արմեն Հարությունյանի սպանությունը Մոսկվայում կատարվել է ազգայնական հողի վրա»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը, ով պաշտպանելու է սպանվածի իրավահաջորդների շահերը: Հիշեցնենք, որ 38-ամյա Հարությունյանի դիակը՝ «դանակով կամ այլ կտրող-ծակող գործիքով» հասցված 22 վերքերով, հայտնաբերվել է չորեքշաբթի երեկոյան, Ռուսաստանի մայրաքաղաքի Գոսպիտալնի վալ փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ: Հարությունյանն անչափահաս երկու երեխա …

կարդալ ավելին

Ձերբակալվել են մի շարք ներկրողներ

28.02.2007

Փետրվարի 20-ին «Նոյյան տապանը» լուր էր տարածել, համաձայն որի` «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի տնօրեն Կարեն Ջանոյանն անձնակազմի որոշ անդամների հետ ազատվել է աշխատանքից: Ըստ «ՆՏ»-ի, դրա պատճառը եղել է ապրանքների անօրինական ներկրումը: Իսկ «Panorama.am» կայքի աղբյուրների համաձայն, ապօրինի ճանապարհով ՀՀ է ներկրվել բջջային հեռախոսների մեծ քանակություն: «Դրանք չեն մուտքագրվել ո՛չ բեռնափոխադրումների համալիրում, ո՛չ պահեստում, ո՛չ …

կարդալ ավելին

Թռչնագրիպի դեմ

28.02.2007

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) ու ԱՄՆ Գյուղդեպարտամենտը թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությանն են տրամադրել 300.000 դոլարի լաբորատոր սարքավորումներ, անասնաբուժական սարքեր, ախտորոշիչ թեստեր, պաշտպանիչ արտահագուստներ (850 հատ), ինչպես նաեւ օպերատիվ արձագանքման երկու մեքենա: Սարքավորումները, որոնք օգտագործվելու են Հանրապետական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի թռչնագրիպի կենտրոնական անասնաբուժական (նոր վերանորոգված) լաբորատորիայում, ախտորոշման համար գերժամանակակից տեխնոլոգիաներ են:

կարդալ ավելին

Եվրոպական ստանդարտներ

28.02.2007

Այս տարվանից ՀՀ-ում աշխատանքներ են տարվում եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը, եվրոպական ստանդարտների ներդրումը կնպաստի, որպեսզի տեղական արտադրանքը մրցունակ դառնա միջազգային շուկայում: Մինչ այժմ դրանք օգտագործվել են հայաստանյան ստանդարտների եւ կանոնակարգերի մշակման գործում: Ռ. Դայանի խոսքերով, ստանդարտների …

կարդալ ավելին

Բողոքել են

28.02.2007

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության Ադրբեջանի համակարգող խորհուրդը բողոք է արտահայտել Բուդապեշտի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատավճիռը: Այդ մասին, ըստ Day.az-ի, հայտարարել է համակարգող խորհրդի ներկայացուցիչ, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Ղուլիեւը: Նա ասել է, որ խորհուրդը դատավճիռը համարում է «կանխակալ ու կողմնակալ …

կարդալ ավելին

«Արմենտելի» նոր ղեկավարները մտադիր չեն վերացնել արհմիությունը

28.02.2007

«168 Ժամն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր «ԱրմենՏելի» մի քանի աշխատակիցների այն մտահոգություններին, թե ընկերությունը մտադիր է վերացնել իր արհմիությունը: Արհմիությունն ինչ-որ տեղ գործատուի եւ աշխատակիցների միջեւ միջնորդ օղակ է հանդիսանում եւ փորձում է լուծել երկուստեք ծագած անհամաձայնությունները, հնարավորության սահմաններում պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը: Իհարկե, անկախ Հայաստանի արհմիութենական կազմակերպությունները չունեն իրենց նախկին դերն …

կարդալ ավելին

Միայնակ թոշակառուները կենդանու սննդակարգով են սնվում

28.02.2007

«Կամվոլնի» գործարանի նախկին բանվորուհի Սվետլանա Հայրապետյանն այսօր վայելում է ծերությունը: 20 տարի կյանքը նվիրել է աշխատանքին, որովհետեւ «անհույս» աշխատասեր է եղել: «Էն ժամանակ գործարանները շատ էին: Երբ աշխատանքային ժամն ավարտվում էր՝ հազարավոր մարդիկ, ամբոխով դուրս էին գալիս շենքից: Հիմա էդպիսի տեսարան չես գտնի: Հետո բանվորական ուժը գնահատվում էր»,- հպարտորեն պատմում է տիկին Սվետան, ով ներկայումս …

կարդալ ավելին

Ավտովթար

28.02.2007

Գորիս քաղաքի ավտոկայանի հարակից տարածքում փետրվարի 22-ին, ժամը 19:45-ին, շրջվել է դիզելային վառելիք տեղափոխող «ԿԱՄԱԶ» մակնիշի «07 ՕՏ 578» պետհամարանիշով ավտոմեքենա: Ավտովթարի հետեւանքով տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք, սակայն ձեռնարկված աշխատանքների արդյունքում վառելիքի հոսքն ուղղվել է դեպի հարակից ձոր: Այնուհետեւ կատարվել են ասֆալտի լվացման աշխատանքներ: Հրդեհ չի բռնկվել, զոհեր եւ վիրավորներ չկան:

կարդալ ավելին

36 մլն դոլար` զինված ուժերին

28.02.2007

ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն անցյալ տարի ԱՄՆ զինված ուժերին աջակցություն են ցույց տվել 36 մլն դոլար ռեկորդային գումարով, իսկ ամբողջությամբ վերցված մեդիա-աջակցության ծավալն արդեն գերազանցել է 100 մլն դոլարը: Այս մասին ասված է Միացյալ Նահանգների ոչ կառավարական «Միացյալ ծառայության կազմակերպության»՝ երեկ Վաշինգտոնում տարածված հայտարարության մեջ: Այս կազմակերպությունը ստեղծվել է 1941թ. եւ նպատակ է դրել «բարոյական ու նյութական …

կարդալ ավելին

Պահքի խորհուրդը եվ մեծ պահքի շրջանը

28.02.2007

Եկեղեցական տոնացույցի համաձայն` տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից եւ, ներառելով նաեւ Ավագ Շաբաթը, …

կարդալ ավելին

Կանայք ավելի շատ են թերթ կարդում, քան տղամարդիկ

28.02.2007

Քաղաքակիրթ աշխարհում ամենաթանկ ապրանքը համարվում է ինֆորմացիան: Իսկ որքանո՞վ են մատչելի տեղեկատվության տարածումն իրականացնող ԶԼՄ-ները հայ հասարակության համար: Ըստ «ՀՀ ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն-2005»-ի` Հայաստանի կանանց 97%-ը շաբաթն առնվազն մեկ անգամ դիտել է հեռուստացույց, 53%-ը` կարդացել է ամսագրեր եւ 33 %-ը` լսել է ռադիո: Հետաքրքրականն այն է, որ ավելի երիտասարդ կանայք առավել հաճախ են …

կարդալ ավելին

Պայքարենք թմրամիջոցների դեմ

28.02.2007

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, Դատախազության Քննչական վարչության կազմում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Այն հնարավորություն կտա կազմակերպելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ նպատակաուղղված պայքար, ապահովելու այդ բնույթի քրեական գործերի հետաքննության եւ նախաքննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը եւ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությունը: Այդ բաժնի պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Մուրադյանը:

կարդալ ավելին

Պուճուր բանիկներ

28.02.2007

Կիրակի երեկոյան Հ1-ը մի ռեպորտաժ էր ցուցադրում, որի հեղինակը խոսում էր Արարատյան դաշտավայրում մայրական կաթի մեջ հայտնաբերված թույնի մասին։ Ըստ լրագրողի, թույնը մայրական կաթ կարող էր թափանցած լինել գյուղատնտեսության մեջ ոչ ճիշտ թունաքիմիկատներ օգտագործելու հետեւանքով։ Խնդրի վերաբերյալ իրենց կարծիքն էին հայտնում ոլորտի մասնագետները։ Հետո էկրանին հայտնվեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու ասաց, որ իրենք ստուգել …

կարդալ ավելին

Ի՞նչ ֆիզիկաքիմիական հատկանիշներով են օժտված հայերը

28.02.2007

Գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ մարդու օրգանիզմում առկա են պարբերական աղյուսակի բոլոր էլեմենտները, եւ այնտեղ տեղի են ունենում բարդ քիմիական ռեակցիաներ: Իսկ փիլիսոփաներն իրենց հերթին ապացուցել են, որ հասարակությունը եւս օրգանիզմ է: Հետեւաբար հայ հասարակության մեջ նույնպես տեղի են ունենում շատ բարդ ռեակցիաներ: Ընդ որում, համապետական ընտրություններն այդ ռեակցիաների համար բավականին հզոր կատալիզատոր են …

կարդալ ավելին

Իրավագիտակցության գալու կոչեր

28.02.2007

Այս փետրվարը հարկավ կմտնի հայոց իրավագիտության պատմության մեջ: Նախ` փետրվարի 2-ին կայացած ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը բավական ինքնատիպ արտահայտվեց մեր դատական համակարգի մասին: Նա ասաց. «Մեղադրանքի պաշտպանության ոլորտի օբյեկտիվ դժվարություններից, խնդիրներից զատ, մենք վերջին ժամանակներս ավելի հաճախ ենք հանդիպում որոշ դատավորների եւ դատարանների՝ գործի փաստական հանգամանքներից ու ապացույցներից, …

կարդալ ավելին

«Պիտի ուժեղանամ որ մայրիկիս պաշտպանեմ»

28.02.2007

Իրինայենց տանն ամեն ինչ մոխրագույն է երեւում: Միակ բանը, որ գույն ունի՝ Իրինայի՝ երկնքի պարզությամբ աչքերն են, որոնց տառապանքն ու թախիծը շատ խորն է: 31-ամյա Իրինայի խոսքերում տարիքն առած մարդու հոգնություն կա: Աչքերի ու ձայնի մեջ զսպված ու թաքցրած զայրույթ կա, սակայն ամուսնու կոպիտ վերաբերմունքից նա ավելի է խեղդում ներսում եղածը: Իրինան եւ Կարապետն ապրում …

կարդալ ավելին