ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` մարտի 10-ին որոշում է կայացվել Երեւանի բնակիչ Հայկ Իսրայելյանին (ծնված` 1975թ.) որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի …
կարդալ ավելինԿանադայի Սննդի տեսչությունը երկրի սպառողներին կոչ է արել չգնել հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը: «Պատճառը ջրում արսենիումի՝ մկնդեղի պարունակությունն է, որ կարող է գերազանցել նորման»,- տեղեկացնում է կանադական «CCN-Matthews» գործակալությունը: Սննդի տեսչության տարածած զգուշացման մեջ նշված են նաեւ այն կանադական ընկերությունների եւ խանութների անվանումներն ու հասցեները, որոնք երկիր են ներմուծում ու վաճառում «Ջերմուկ» հանքային ջուրը: Քվեբեկում …
կարդալ ավելինՀՀ Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի բողոքը: Ա. Բաբաջանյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարեցին, թե բողոքը ետ է վերադարձվել օրենքի կոպիտ խախտումով: Փաստաբանները որոշել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան եւ Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Ա. Բաբաջանյանին դատապարտել է 3,5 …
կարդալ ավելինՍննդամթերքի որակական հատկանիշները վերահսկող պետական տարբեր կառույցների ներկայացուցիչները հաճախ իրենց ելույթներում ասում են, թե աչալուրջ հետեւում են, որպեսզի արտադրողներն ու իրացնողները խախտումներ թույլ չտան, որպեսզի փչացած սննդամթերք շուկա դուրս չգա: Արտադրողներն ու իրացնողներն էլ իրենց հերթին գովազդում են, թե վաճառում են միայն որակյալ եւ էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Սակայն սպառողները երբեմն խանութից տուն վերադառնալով նկատում են, …
կարդալ ավելինԱռաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք լուրջ փորձաքար են լինելու Հայաստանում ժողովրդավարական զարգացումներ ապահովելու գործում, մեր ազգաբնակչությանը «խոստանում» են ոչ միայն ներքաղաքական լարվածություն, այլեւ ստացված արդյունքների նկատմամբ թերահավատության կամ «մարտնչող» անհամաձայնության դրսեւորումներ: Ասվածը բնավ էլ չի նշանակում, թե մեր ընթերցողին կանխավ այն տեսակետն ենք «պարտադրում», թե ընտրությունները ցանկացած պարագայում գերհագեցած են լինելու այնպիսի կեղծիքներով, որոնք էապես ազդելու …
կարդալ ավելինԱդամովա Իրինան երեկ ամբողջ օրը, բաժակն առած, ինը հարկանի հանրակացարանի դռները թակելով, պարտքով ձեթ է խնդրել: Երեխաներն այդպես էլ չեն ճաշել, որովհետեւ բոլոր հարեւաններին պարտք են: Փախստականների հանրակացարանում ապրող 35-ամյա Իրինան երկու երեխաների հետ միասին, բառիս բուն իմաստով, խելագարվում է: Նրանց ամեն երկրորդ բառն ավարտվում է նյարդային ճչոցով ու ատամների կրճտացնող արտահայտություններով, իսկ երբ փորձում …
կարդալ ավելին«Եթե որեւէ մեկին մի բան պատահի` շտապօգնության մեքենան չի գա, քանի որ, հատկապես անձրեւային, խոնավ եղանակներին փողոցն անանցանելի է: Իսկ տաքսու վարորդներն «արդարանում են»` եթե ձեր փողոցով մեքենան անցնի, ապա քաղաքում քշելն էլ հնարավոր չի լինի»,- մեզ հետ զրույցում ասում է Սաթիկ տատը, ով շուրջ ինը տարի թիվ 13 փողոցի բնակիչ է: «ՈՒզում ես՝ օդի …
կարդալ ավելինԱՄՆ կառավարության Սննդի եւ դեղամիջոցների գործակալությունը մարտի 7-ին զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը խիստ վնասակար է առողջությանը, քանի որ այն իր մեջ պարունակում է թունավոր մկնդեղ նյութի մեծ քանակություն: Տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԱՄՆ Սննդի եւ դեղամիջոցների գործակալությունն ահազանգել է, թե իրենք ուսումնասիրել են 500 միլիլիտր հեղուկ եւ յուրաքանչյուր 1 …
կարդալ ավելինԵրեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Երեւանի Արաբկիր, Դավթաշեն եւ Նոր Նորք համայնքների ղեկավարներ Հովհաննես Շահինյանը, Սուրիկ Ղուկասյանը եւ Դավիթ Պետրոսյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «քաղաքն ընդհանրապես կործանվում է կեղտի մեջ, իսկ դրա համար պատասխանատու անձինք, հատկապես՝ թաղապետերը, ամբողջությամբ ընդգրկված են նախընտրական մրցավազքերի, բանակցությունների մեջ»: «Այս …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Կամ ինձ կվառեմ, կամ կգցվեմ շենքից» հրապարակմանն արձագանքել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ Մալաթիա համայնքում բնակվող Կարեն Գեւորգյանը սպառնում էր տանիքից ցած նետվել՝ ասելով, որ սոցիալապես անելանելի վիճակում է եւ իր խնդիրներին լուծում չի գտնում: Կ. Գեւորգյանը «Հայխնայբանկի» ավանդատուներից է, ում սոցիալական ծառայության աշխատակիցները հորդորել են, թե …
կարդալ ավելինԱվիացիոն միջպետական կոմիտեն (ԱՄԿ) մարտի 8-ին հրապարակեց անցած տարի Սոչիում վթարի ենթարկված «Արմավիայի» «A-320» օդանավի աղետի պատճառների մասին իր վերջնական եզրակացությունը: ԱՄԿ-ն իր նախնական եզրակացությունը հրապարակել էր դեռեւս 2006թ. հուլիսին, եւ այս նորը ոչնչով չի տարբերվում նախորդից: Նախնական եզրակացության մեջ ԱՄԿ-ն ինքնաթիռի վթարի հիմնական «մեղավոր» էր նշել օդաչուներին: Եվ այս անգամ էլ պնդել է նույն …
կարդալ ավելինՀայկանուշ Սահակյանն աղջկա հետ բնակվում է Դաշնամուրի գործարանի հարակից տարածքում գտնվող փախստականների հանրակացարանում: Սենյակում ոչ մի պատահական իր չկա, ինչ էլ կա՝ այնքան խնամքով ու կոկիկ է դասավորված, որ տեղաշարժվելիս աշխատում ես ոչնչի չդիպչել: Հարեւանուհին վերջերս ծննդաբերել է, սակայն հիվանդանոցից երեխային տուն բերելու համար հագուստ չի ունեցել: «Շատ ծանր վիճակում էի, պատկերացրե՛ք, որ երեխային տուն …
կարդալ ավելինԱնցյալ տարի Երեւանում պասիվ ծխելու հետեւանքով մահացել է 3 տարեկան մի երեխա: Դիահերձումից հետո բժիշկները երեխայի թոքերը գտել են գորշ (պետք է լիներ վարդագույն) վիճակում: Մահվան պատճառ է դարձել մանկան օրգանիզմի՝ սուր-շնչառական հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը եւ այն հանգամանքը, որ նրա ընտանիքի բոլոր անդամները (նաեւ մայրը) ունեցել են ծխելու սովորություն: «Եթե դուք տանը ունեք երեխա եւ …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է Տ. Վորոժցովայի կողմից Ա.Մ.-ի եւ Ա.Ղ.-ի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Տ. Վորոժցովան, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 2006թ. մայիսի 3-ին կնքված պայմանագրով անշարժ գույքի անհատույց օգտագործման նպատակով ընդունել է Լոռու մարզի Փամբակ գյուղի տարածքում գտնվող «Մանե» հյուրանոց-ռեստորանը: Եկամուտն ապահովելու եւ …
կարդալ ավելինՓետրվարի 28-ից մինչեւ մարտի 13-ը ՀՀ-ում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնական գրասենյակում հայաստանյան առաքելության ղեկավար Հասան ալ Ատրաշը: Այցի նպատակն ԱՄՀ-ի` ՀՀ-ում իրականացվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում տնտեսական զարգացման կատարողականն ուսումնասիրելն է: Հիշեցնենք, որ 2005-ի մայիսին հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Աղքատության կրճատման եւ …
կարդալ ավելինՍտամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում ատրճանակից օդ կրակելու համար անվտանգության տնօրինության կողմից ձերբակալված 19-ամյա Վոլքան Ք.-ն հայտարարել է, որ «գնացել էր սպանելու թուրքահայության պատրիարք Մեսրոբ Բ Մութաֆյանին»: Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ, ոստիկանությունը երկու կասկածյալներ Վոլքան Ք.-ին եւ Յըլմազ Ջան Օ.-ին ձերբակալել է՝ «սպառնալիքի նպատակով օդ կրակելու» եւ «անօրինական զենք կրելու» հիմնավորմամբ: Վերջիններիս նկատմամբ …
կարդալ ավելինՀայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ մեկնարկեց Հայաստանում ռուսաց լեզվի տարին: ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության կողմից շնորհակալագիր հանձնեց համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ ՌԴ-ի ինտեգրացիոն գործընթացներում մեծ եւ արդյունավետ աշխատանք ծավալելու համար: Նշենք, որ 2007-ն աշխարհում հայտարարված է ռուսաց լեզվի տարի, որի շրջանակներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ` կոնֆերանսներ, պոեզիայի երեկոներ, գիտական, մշակութային …
կարդալ ավելինԱնցած տասնամյակում աշխարհում սպանվել են հազարից ավելի լրագրողներ եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցներ, ընդ որում, նրանց կեսից ավելին՝ խաղաղ պայմաններում: Այս մասին ասված է Լրատվության անվտանգության միջազգային ինստիտուտի՝ երեկ հրապարակած զեկույցում: Համաձայն 1996 թվականի հունվարից մինչեւ 2006 թվականի հունիս անցկացված հետազոտության արդյունքների վրա հիմնված զեկույցի՝ թղթակիցների համար ամենավտանգավոր տեղն Իրաքն է, որտեղ նշված ժամանակահատվածում սպանվել է …
կարդալ ավելինՍիրելի կանայք Խորհրդարանական ընտրություններն արտասովոր նվեր են ձեզ համար: Ձեր ձայները ստանալու համար քաղաքական ուժերն այս տարի կանանց մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած միամսյակը կփորձեն դարձնել երկամսյակ: Նույն նպատակով կուսակցությունները մեծահոգաբար իրենց ընտրացուցակներում երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականում են տեղ հատկացրել կին թեկնածուներին: «168 Ժամ» թերթի համար դուք երկրորդական չեք, առավել եւս՝ չորրորդական: Մեզ համար դուք …
կարդալ ավելինՀՀ-ում կանայք բնակչության 51,7%-ն են կազմում: 2006-ի տարեսկզբի տվյալներով, Հայաստանում ապրում է 1 մլն 665 հազար 123 կին: Կանանց ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է Երեւանում՝ 53,3%, ամենացածրը՝ Գեղարքունիքում՝ 49,7%: 2001-ի մարդահամարի տվյալներով, տառաճանաչ է կանանց 99,2%ը, բարձրագույն կրթություն ունի 16,8%-ը: Կանանց կյանքի միջին տեւողությունը 76,5 տարի է: ՀՀ-ում ծնված աղջիկներն ընդհանուր ծնունդների 46,4%-ն են կազմում: …
կարդալ ավելին