Նորաշենցի Սարգիսը երեւանցի աղջիկ է փախցնում: Աղջկա ծնողները դեմ են լինում նրանց ամուսնությանը: Սարգիսի հարազատներն ասում են, որ Էրեբունու դատախազությունը կեղծ մեղադրանքներ է առաջադրել, որոնց համաձայն՝ տղան պետք է ենթարկվի 12 տարվա ազատազրկման: Դատախազության աշխատակիցները Սարգիսին մեղադրում են աղջկան բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու մեջ: Գործին միջամտում է նաեւ Նոր Նորքի 1-ին …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գրանցված տուլարեմիայի տարածման դեմ միջոցառումները շարունակվում են: Դրանց շրջանակում ընդգրկվել է Սեւան քաղաքը, քանի որ այն խմելու ջուր ստանում է Ծովագյուղի աղբյուրներից: Տուլարեմիայի մեկ դեպք գրանցվել է նաեւ Սեմյոնովկայում: Իսկ վերջին երկու-երեք օրերին այլ դեպքեր չեն հայտնաբերվել, թեեւ բռնկման հիմնական օջախը դեռ վերջնականապես հայտնաբերված չէ: Այսօրվա դրությամբ բուժվում է 17 հիվանդ:
կարդալ ավելինՀանրապետությունում ներկա դրությամբ հաշվառված են 7-8 հազար բռնադատվածներ եւ նրանց առաջին հերթի ժառանգներ: 1994թ. ընդունված «Բռնադատվածների մասին օրենքի» համաձայն, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներն իրավունք ունեն պետությունից սեփականության իրավունքով անհատույց հողատարածք ստանալ: Ընդ որում, հողատարածքի տրամադրումը Երեւան քաղաքում տեւել է մինչեւ 2003թ. հունիսը, իսկ մարզերում հողահատկացման վերջին ժամկետ սահմանված է 2007թ. հուլիսի 1-ը, ինչը …
կարդալ ավելինԶավեն Խաչատրյանն այն մարդկանցից է, ով Սովետական տարիներին գիշեր-ցերեկ աշխատել է միայն նրա համար, որ բնակարան ստանա: Շատերի պես նա էլ գործարանների մասնավորեցումից հետո հայտնվել է անելանելի վիճակում: Նրա կինը՝ տիկին Լալան, ասում է, որ երկրաշարժից հետո բնակարան ստանալու համար հերթագրվածներն իրենց տեղերը զիջել են աղետից տուժածներին: Զավենը 17 տարի աշխատել է «Երքիմշինստրոյ» գործարանում, դրա …
կարդալ ավելին1991 թվականին փակված Մեղրու «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոցի շրջանավարտներն ընդգրկված չեն 2003թ.-ից գործող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, որի նպատակն է՝ սոցիալական աջակցություն եւ կացարան տրամադրել ՀՀ մանկատան 1990-ականների բոլոր շրջանավարտներին: «Հայ օգնության միություն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, 2006թ.-ին իրականացրել է այդ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին հրապարակումներին արձագանքել է «ARDA» (Հայ օգնության եւ զարգացման ընկերակցություն) բարեգործական հիմնադրամը: Կազմակերպության գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը մեզ խնդրեց տրամադրել «168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին տվյալներ եւ առաջարկեց նրանց դարձնել հիմնադրամի շահառուները: Նկատի ունենալով որոշ ընտանիքներում տիրող ծայրահեղ թշվառությունը՝ մենք ընտրեցինք եւ նրանց առաջարկեցինք աջակցել …
կարդալ ավելինՆախընտրական պաշտոնական քարոզչությունը դեռ նույնիսկ չի էլ սկսվել, բայց մարդիկ արդեն մինչեւ կոկորդները կուշտ են «ժողովրդի մասին մտածողներից»։ Ահա այդպիսի կարծիքներից միայն մեկը. «Մտածում եմ, որ ամոթ չլիներ՝ ես էդ «ժողովուրդ» բառն օգտագործողին դատի կտայի ու կասեի՝ դե՛, հիմա պատասխան տուր, թե իմ անունից ինչո՞ւ ես սուտ հայտարարություններ անում»։ Քաղաքական գործիչները, կարծում ենք, մտածելու շատ …
կարդալ ավելինՊրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի հաղորդմամբ, «Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին աշխատակից Աննա Կարապետյանը («Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի կինը) դատական գործ է հարուցել «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եւ հայկական ծառայության տնօրինության դեմ` իրեն աշխատանքից հեռացնելու որոշումն անօրինական ճանաչելու պահանջով: Ռադիոկայանը ստիպված է լինելու Պրահայի դատարանում բացատրություններ տալ եւ ապացուցել, որ հեռացնելով Ա. Կարապետյանին` …
կարդալ ավելինՄարտի 13-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբանների կարծիքն այն մասին, թե Ա. Բաբաջանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը թվագրվել է հետին թվով: Վճռաբեկ դատարանի հաղորդագրության համաձայն, նման հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ հետեւյալ հիմնավորմամբ. «Հ. Ալումյանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական …
կարդալ ավելինՀՀ մի շարք լրատվամիջոցների միավորմամբ կազմված վարքականոնի համաձայն` ԶԼՄ-ները լրագրության էթիկայի, տեղեկատվության տարածման եւ մի շարք խնդիրների հարցում համաձայնության են եկել եւ առաջին անգամ կամավոր կերպով պարտավորվել միասնական սկզբունքներով առաջնորդվել: Ինչպես երեկ «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» թեմայով սեմինարին ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը, Հայաստանը դեռեւս մամուլի ազատության ձեւավորման սկզբնական փուլում է, …
կարդալ ավելինԱյս տարի քրիստոնյաների ամենամեծ տոնը` Սուրբ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Զատկի տոնը նշվելու է ապրիլի 8-ին: Եվ հենց այդ օրը պաշտոնապես կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ու թեեւ ոչ պաշտոնապես, իշխանական ուժերի համար քարոզարշավը վաղուց արդեն սկսվել է (ինչպես հայտնի է՝ Հայաստանում այս օրենքը գործում է միայն ընդդիմադիր կուսակցությունների համար), այնուամենայնիվ, պաշտոնապես քարոզարշավը …
կարդալ ավելինԱյս տարվա առաջին երկու ամսում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվել է 1042 թռիչք-վայրէջք` նախորդ տարվա 938-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն ժամանած ուղեւորների թիվը եղել է 66.998, իսկ մեկնածներինը` 80.416: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանել է 51.814 եւ մեկնել 62.815 ուղեւոր: Հունվար-փետրվարին «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 55 թռիչք-վայրէջք` նախորդ տարվա 62-ի փոխարեն:
կարդալ ավելինԱյսօր Երեւանի գրեթե բոլոր համայնքներում առկա է վերելակների խնդիրը: Նոր Նորք համայնքն էլ ունի վերելակների հետ կապված լուրջ խնդիրներ: Վերելակները հին են, ունեն 30-35 տարվա պատմություն, այնինչ այս վերելակների շահագործման ժամկետն ընդամենը 25 տարի է: Վերելակների հին լինելու հետ մեկտեղ՝ երկար տարիներ է, ինչ ներդրումներ չեն կատարվում: Միայն վերջին 2-3 տարին է, որ սկսել են …
կարդալ ավելինՀայաստանում ինտերնետի գինն առաջիկայում կնվազի ավելի քան 60%-ով: Սա հնարավոր կլինի Հայաստան ինտերնետ ներմուծող երկրորդ օպերատորի` «Ֆայբորնետ» ընկերության գործունեության շնորհիվ, որն ապրիլի 1-ից կսկսի ինտերնետ կապի տրամադրման ծառայություն մատուցել: Ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքերով, ընկերությունը ծառայությունը կմատուցի 25 տարով վարձակալած ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում հայկական երկաթուղու երկայնքով կառուցված օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Մալուխը Վրաստանի սահմանից անցնում է Այրում, …
կարդալ ավելին«Իրենք տուզերն են, ժողովուրդն էլ` վեցնոցը» Տաքսու վարորդներն, ովքեր ամենաշատն են սիրում քաղաքական իրադարձությունները քննարկել` կանխատեսում են, որ մայիսի 12-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խայտառակ երեւույթների ականատեսն ենք լինելու: Նրանք ասում են, որ նախընտրական արշավն է նրանց նման ենթադրությունների տեղիք տալիս, քանի որ արդեն գործի են դրվել բոլոր քարոզչամիջոցները: Վարորդ Սուրենը վիրավորված է …
կարդալ ավելինԵրբեմն մտովի վերադառնում եմ արդեն անցած 20-րդ դարի գյուղը՝ կոլխոզներում միավորված աղքատ գյուղացիական ընտանիքներ, տանջալի աշխատանք, որի դիմաց գյուղացին աշխօր կոչվող անհասկանալի վարձատրություն էր ստանում։ Անհասկանալի, որովհետեւ վերջինիս արժեքը պարզ էր դառնում տարեվերջին, երբ ամփոփվում էր տնտեսության հաշվեկշիռը եւ պարզվում, որ այն չնչին քանակությամբ մթերք ու մի քանի կոպեկ էր կազմում, իսկ որոշ դեպքերում՝ այդ …
կարդալ ավելինՄարտի երկրորդ չորեքշաբթի օրը եզդի ժողովուրդը նշում է իր Ամանորը: Այնպես որ, երեկ Արագածի շրջանի Ալագյազ եւ Օրթաճյա գյուղերի եզդիները նշում էին Նոր տարին: Այդ օրը, սովորության համաձայն, եզդի կանայք եւ հարսները Նոր տարվա գաթա՝ կլոճ եւ լավաշ են թխում: Կլոճի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում, ընտանիքի անդամների հետ հավաքվում եւ կտրում այն:
կարդալ ավելինՀաշմանդամությունն ու հաշմանդամները ԶԼՄ-ների եւ հասարակության տարբեր խավերի կողմից ամենաշահարկվող ու չարչրկված թեմաներից է: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2002 թ. ստեղծված Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ)` իր 25 տարածքային մարմիններով, կենսագործունեության սահմանափակման պատճառով անձին հաշմանդամ ճանաչող եւ մի շարք այլ ծառայություններ մատուցող գերատեսչություն է, որի գործունեության նկատմամբ կա անվստահություն. բազմաթիվ օրինակներ կան, երբ գործակալության …
կարդալ ավելին78 տարեկան ծեր կինը հանրակացարանի միջանցքում անծանոթ մարդ տեսնելով՝ այնպես է շփոթվում, կարծես դեռահաս աղջիկ լինի: «Էս ի՞նչ խաբար ա, հո ինձ ման չե՞ս գալիս, բալես»,- անակնկալի եկած հարցնում է նա` ակնկալելով դրական պատասխան: «Հա՛, հա՛, հենց քեզ էի փնտրում»,- ասում եմ ու ընդունում ներս գնալու նրա հրավերը: Ծանր հոգոց հանելով ու սպասումներից հուսախաբ լինելով, …
կարդալ ավելինՄի զարմացեք, եթե ձեր կնոջ պատրաստած աղցանն ուտելիս, ձեւավոր կտրատված գազարից ու կաղամբից բացի, պլաստմասսայի կտորներ ընկնեն ձեր ատամի տակ։ Անպայման հաճոյախոսեք ձեր կնոջը, եթե նա ձեր ուշադրությունը հրավիրի իր «նիհարած» որովայնի վրա։ Անիմաստ ջանքեր մի ծախսեք՝ փորձելով «յուրօրինակ» դանակով կտրել «նվեր ստացած» թավայի մեջ կիսախանձված միսը։ Իսկ առավոտյան, երբ տեսնեք, որ ձեր այսօրվա վերնաշապիկը …
կարդալ ավելին