Ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի

16/03/2007

Պրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի հաղորդմամբ, «Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին աշխատակից Աննա Կարապետյանը («Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի կինը) դատական գործ է հարուցել «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եւ հայկական ծառայության տնօրինության դեմ` իրեն աշխատանքից հեռացնելու որոշումն անօրինական ճանաչելու պահանջով:

Ռադիոկայանը ստիպված է լինելու Պրահայի դատարանում բացատրություններ տալ եւ ապացուցել, որ հեռացնելով Ա. Կարապետյանին` չի խախտել նրա իրավունքները եւ գործել է օրենքի շրջանակներում: Ըստ Հ. Ասատրյանի հաղորդագրության՝ ռադիոկայանն Ա. Կարապետյանին լռության դիմաց որոշակի գումար է առաջարկել, ինչը, սակայն, վերջինս մերժել է: Ա. Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում աշխատել է 1995թ. փետրվարից, վարել է հեղինակային ծրագրեր: