Նախընտրական պաշտոնական քարոզչությունը դեռ նույնիսկ չի էլ սկսվել, բայց մարդիկ արդեն մինչեւ կոկորդները կուշտ են «ժողովրդի մասին մտածողներից»։ Ահա այդպիսի կարծիքներից միայն մեկը. «Մտածում եմ, որ ամոթ չլիներ՝ ես էդ «ժողովուրդ» բառն օգտագործողին դատի կտայի ու կասեի՝ դե՛, հիմա պատասխան տուր, թե իմ անունից ինչո՞ւ ես սուտ հայտարարություններ անում»։
Քաղաքական գործիչները, կարծում ենք, մտածելու շատ բան ունեն։