հասարակություն

Ազգային փոքրամասնություններ. հրեական համայնք

06.04.2007

Մացցա` աղքատության հաց Այս օրերին` ապրիլի 2-10-ը, Հայաստանի հրեական համայնքը նշում է իր ազգային տոներից Պեսախը: Ճիշտ է, ժամանակացույցով այն համընկնում է Հայ Առաքելական եկեղեցու Զատիկի հետ, սակայն Պեսախն այլ ծագում եւ նշանակություն ունի: «Եթե Ձեր Զատիկը Քրիստոսի հարությանն է նվիրված, ապա հրեական Պեսախն ունի այլ արմատներ, այն առնչվում է Եգիպտոսից հրեաների դուրս գալու, նրանց՝ …

կարդալ ավելին

Ի՞նչ ջոկատ, ի՞նչ հանրահավաք

06.04.2007

Երեկ կեսօրին Ազատության հրապարակում զինվորական վրան էր հայտնվել, որը գրավել էր շատերի ուշադրությունը: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե քաղաքապետարանի հերթական «տրյուկներից» է՝ «Այլընտրանքի» հանրահավաքները խոչընդոտելու համար: Վրանի կողքին փակցված ցուցապաստառի վրա գրված էր` «Հատուկ նշանակության երգեր», իսկ վրանի կողքին կայանած դաշտային խոհանոցը պարզապես փակել էր «երգեր» բառը, ինչն էլ մեր հայրենակիցների երեւակայությունը շարժել էր: Հետո էլ …

կարդալ ավելին

Նոր ընտրակարգ` կույրերի համար

06.04.2007

Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետության 2 հազար ընտրատեղամասերում տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար, որոնք թվով 4000-4500 մարդ են, տեղադրված կլինեն հատուկ աջակցող տեխնիկական հնարավորություններ: Կույրերի մասնակցությունը համապետական ընտրություններին կապահովվի ընտրական կաղապարներով եւ բրալյան մեթոդով: Կլինեն նաեւ խոսող գրքեր: «Այդ նպատակով կույրերին բաշխվել են 1000 ուսուցողական թերթիկներ: Սա աշխարհում ընդունված կարգ է: Ամեն ինչ …

կարդալ ավելին

Ձուն արհեստականորեն են թանկացրել

06.04.2007

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ ձվի շուկայում հայտնաբերվել է հակամրցակցային համաձայնության փաստ: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին հրավիրած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարեց, թե պարզել են, որ ձվի ինքնարժեքը կազմում է 30-35 դրամ, մինչդեռ խանութներում վաճառվում է 65-71 դրամով: Ճիշտ է, ամանորյա տոներից հետո ձուն մի քիչ՝ 5-10 դրամով էժանացավ, …

կարդալ ավելին

Արգելեցին նաեւ ծառ տնկել

05.04.2007

Հինգ տարի առաջ` 2002թ. ապրիլի 2-ին եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը որոշել էր ապրիլի 2-ին Երեւանի Օպերային թատրոնի մատույցներում տնկել 16 ծառ` ստեղծել ՀՀ Անկախության հռկաչագրի 16-ամյակին նվիրված խոսքի ազատության արահետ: Ակցիային ներկա էին ինչպես լրագրողներ, այնպես էլ քաղաքական եւ հասարակական գործիչներ: Բայց ծառատունկը չեղավ: Չթողեցին: Պարզվում է, որ Հայաստանում չկա ծառ, շիվ, տնկի սահմանող որեւէ իրավական …

կարդալ ավելին

Ինչ ցանես, այն էլ կհնձես

05.04.2007

«Ես Պարսկաստանից մի ասպիրանտ ունեմ, եւ նրա հետազոտման նյութն է եղել կենցաղային թափոններով աղտոտված գետի ջրերով ոռոգման հետեւանքները Շիրազի հարթավայրի վրա»,- ասում է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանը: Երիտասարդ ասպիրանտը պարզել է, որ Շիրազի հարթավայրում աճեցված մշակաբույսերի վրա առկա են մակաբույծների ձվեր, որոնք անցնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են մոտ 23 …

կարդալ ավելին

Ցավակցում են

05.04.2007

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել: Հայ ժողովրդին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը: Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան իր հեռագրում նշել է. «Խորը վշտով տեղեկացա ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Երբ ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպեցի վարչապետ Ա. Մարգարյանին, դեռ վստահ …

կարդալ ավելին

Թունավորումներ Գյումրիում

05.04.2007

Ապրիլի 1-ին, ժամը 15:35-ին, շմոլ գազից թունավորումով Գյումրիի շտապօգնության ծառայություն է դիմել Սունդուկյան փողոցի 221 տան բնակիչ, 1988 թ. ծնված Սաթիկ Խաչատրյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է: Մարտի 30-ին, ժամը 18:30-ին, սննդային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչներ, 1933թ. ծնված Հռիփսիմե Հակոբյանը եւ 12 տարեկան Բենիամին Պողոսյանը: Ըստ բժիշկների՝ …

կարդալ ավելին

Հայկական եկեղեցի՝ թուրքական ձեւավորմամբ

05.04.2007

Առաջին անգամ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնեց Թուրքիա մի քանի օր առաջ՝ Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Պաշտոնական Անկարան չէր կարող թույլ տալ, որ վերանորոգված հայկական եկեղեցու բացումը կատարվեր առանց հայերի մասնակցության, քանի որ բացումը հանդուրժողականության եւ բարի կամքի հնչեղ ակցիայի պետք է նմանվեր։ Հայաստանը, որը չէր ցանկանում իր հարեւանի՝ …

կարդալ ավելին

Հոգեհացի փշրանքներով են գոյատեւում

05.04.2007

Մեկուսարանի պատժախուց հիշեցնող փոքրիկ սենյակում մի կերպ խցկած մահճակալի վրա` հնամաշ, անպետք ծածկոցներ են գցված, որոնց արանքից մի փոքրիկ աղջիկ զարմացած աչքերն է ճպճպացնում: Մրսում է, դրա համար էլ մայրը նրան ծածկել է տանը եղած բոլոր փալասներով ու հաստ պիջակներով: Դալուկ ու սփրթնած 3-ամյա Լուսինեն փորձում է անկողնում միաժամանակ եւ՛ տաքանալ, եւ՛ ուտել. չի ստացվում: …

կարդալ ավելին

Կթանկանա՞ արդյոք ջուրը

05.04.2007

«Երեւան ջուր» ընկերությունը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի 1 խորանարդ մետրի համար գործող 172,8 դրամ սակագինը 181,9 դրամ դարձնելու համար: «Երեւան ջուրը» խմելու ջուր է մատակարարում Երեւանին եւ հարակից մոտ 30 գյուղերին: Մայրաքաղաքի եւ այդ գյուղերի խմելու ջրի սակագինը վերջին մի քանի տարիներին գրեթե յուրաքանչյուր գարուն թանկացել է: …

կարդալ ավելին

Այցելուների թիվն աճում է

05.04.2007

Մարտի 29-ին տեղի ունեցած պաշտոնական բացումից հետո երկու օրում վերանորոգված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել մոտ 3000 մարդ: Թուրքական մամուլը հայտնել է, որ կղզու նկատմամբ ակտիվությունը որպես առիթ օգտագործած նավավարները մարդկանց փոխադրման վարձը 3 ՆԹԼ-ից դարձրել են 5 ՆԹԼ (մոտ 3.7 դոլար): Վերջին երկու օրերին նավերի քանակը 12-ի հասցրած փոխադրական ընկերության տնօրենը թուրք …

կարդալ ավելին

Նաեւ ՄԱԿ-ը

01.04.2007

Մարտի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, իջեցվել է ՄԱԿ-ի դրոշը՝ ի նշան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ սգի: Մարտի 28-ին՝ ՀՀ վարչապետի հուղարկավորության օրը, սուգ էր հայտարարված Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Այդ օրը դրոշներն իջեցրել էր նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը:

կարդալ ավելին

Դավադրության հավերժ թարմ տեսությունը

01.04.2007

Մեր օրերում դժվար գտնվի իրեն հարգող վերլուծաբան, որն, անկախ տեղի ունեցած իրադարձության կարեւորությունից, այն չհամարի ինչ-որ ուժերի դավադրություն եւ չփորձի փրփուրը բերանին ներկայացնել իր կասկածները հիմնավորող անհրաժեշտ փաստերը: Ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, երբ ինչ-որ մեկի գլխին աղյուս է ընկնում, մարդիկ իրադարձությունն առավել հեշտ ու առավել հաճույքով են ընկալում, եթե այն ներկայացվում է որպես …

կարդալ ավելին

Բեռլինից «ժեշտը» չեն բերել

01.04.2007

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կազմվերլուծական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Սարգսյանի ասելիքը տրանսպորտային միջոցներ ունեցողների համար «գույժի» պես մի բան կարելի է համարել: 2007թ. մարտի 24-ից ուժի մեջ է մտել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Օրենքն արդեն մեկ շաբաթ ուժի մեջ է, եւ Ոստիկանությունն արդեն հասցրել է մի շարք …

կարդալ ավելին

Առայժմ նախագծելու են

01.04.2007

Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինությանն այս տարվա պետբյուջեով հատկացված 848 մլն դրամի շրջանակներում կհիմնանորոգվեն Մարտունի-Վարդենիս, պետխճուղի-Կախակն-Արփունք, պետխճուղի-Ավազան ճանապարհները: Իսկ գյուղական մյուս ճանապարհները, որոնց վիճակն առավել անմխիթար է, կվերանորոգվեն եկող տարիներին: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով մարզում կկառուցվի գյուղական ճանապարհների լայն ցանց, սակայն 2007-ին նախատեսված են միայն նախագծման աշխատանքներ:

կարդալ ավելին

Էլեկտրամանտյորի ինչի՞ն էր պետք գազային ատրճանակը

01.04.2007

«Հետք» ինտերնետային կայքի պատրաստած «Դատապարտվել է պատվերով» հրապարակմանը, որ տպագրվեց «168 Ժամում», արձագանքեցին հոդվածի հերոսի՝ Հրաչ Վարդանյանի նախկին գործընկեր մի քանի կանայք, ովքեր աշխատում են «ԱրմենՏելում»: Այդ կանայք պնդում էին, որ նյութի հեղինակը հոդվածը ներկայացրել է միակողմանի եւ հարկ չի համարել լսել նաեւ երկրորդ կողմի փաստարկները: Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 19-ին «ԱրմենՏելի» էլեկտրամանտյոր Հրաչ Վարդանյանին …

կարդալ ավելին

«Հաղթանակով եկա ու մինչեւ հիմա պարտվում եմ»,- ասում է ազատամարտիկ Ռաֆիկը

01.04.2007

Ռաֆիկ Դավթյանը մեր իրականության մասին սովորականից տարբեր է մտածում: Նրա ընկերներն ինձ հրավիրեցին իր «տուն», որովհետեւ Ռաֆիկ Դավթյանը Ղարաբաղյան պատերազմից վերադառնալուց հետո մեկուսացել, փակվել է բանտախուց հիշեցնող հանրակացարանի գորշ սենյակում եւ չի շփվում մարդկանց հետ: Հավանաբար ինքն իրեն պատժում է: «Ուզում է մի քիչ կիսվել»,- ասում են նրանք: Ռաֆիկն ընկերների համար հերոս է, ու մեր …

կարդալ ավելին

Ավելի շատ են հարկվել

01.04.2007

Հարկային պետական ծառայությունը փետրվարին հավաքագրել է 19 մլրդ 907,5 մլն դրամ հարկ եւ տուրք: Հավաքագրված ակցիզային հարկը կազմել է 729,9 մլն, շահութահարկը` 4 մլրդ 890 մլն, իսկ եկամտահարկը` 3 մլրդ 177,3 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 1 մլրդ 40,6 մլն դրամ պետական տուրք, 644,2 մլն դրամ պարզեցված հարկ, 1 մլրդ 883,1 մլն դրամ հաստատագրված …

կարդալ ավելին

Անկեղծությանը՝ անկեղծություն

01.04.2007

Երեկ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Երկրում տիրող ամենաթողության, սոցիալական անարդարության, համատարած կոռուպցիայի դեմ ուղղված ընդդիմության կազմակերպած վերջին մի քանի տարիների հանրահավաքներին նույնիսկ այսքան բազմություն չէր հավաքվում Ազատության հրապարակում, որքան երեկ էր: Երեկվա, այսպես ասած, համախմբումը բոլորովին այլ էր, եւ դա հասկացան թե իշխանությունները, թե ընդդիմությունը: Ժողովրդի հետ միասին միեւնույն տեղում միեւնույն …

կարդալ ավելին