Թունավորումներ Գյումրիում

05/04/2007

Ապրիլի 1-ին, ժամը 15:35-ին, շմոլ գազից թունավորումով Գյումրիի շտապօգնության ծառայություն է դիմել Սունդուկյան փողոցի 221 տան բնակիչ, 1988 թ. ծնված Սաթիկ Խաչատրյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է: Մարտի 30-ին, ժամը 18:30-ին, սննդային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչներ, 1933թ. ծնված Հռիփսիմե Հակոբյանը եւ 12 տարեկան Բենիամին Պողոսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը ծանր է: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը պահածոյացված պղպեղն է: