հասարակություն

Ջուրը կթանկանա մոտ 4 դրամով

09.05.2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցյալ շաբաթ ավարտեց Երեւանի ջրամատակարարման համակարգում անցկացրած մոնիտորինգը: Հանձնաժողովը մոնիտորինգ էր անում ճշտելու համար, թե նվազե՞լ են արդյոք Երեւանի ջրամատակարարման ծավալները: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին «Երեւան ջուր» ընկերությունը ջրամատակարարման սակագները 9 դրամով բարձրացնելու՝ 1խմ-ն 172,8 դրամից 181,9 դրամ դարձնելու հայտ էր ներկայացրել հանձնաժողովին: Ընկերությունն իր առաջարկը հիմնավորել էր ջրամատակարարման ծավալների կրճատմամբ: …

կարդալ ավելին

Կրկնակի ստանդարտներ՝ ընտրապայքարում

09.05.2007

Նախընտրական մրցապայքարում կուսակցություններն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծախսել մինչեւ 60 մլն դրամ: Ինչպե՞ս են տեղավորվելու այս թվի մեջ, երբ մի քանի անգամ աճել է հեռուստաեթերի եւ գովազդային վահանակների համար գինը: Սա այն դեպքն է, երբ պետք է հաշվել ուրիշի փողերը, եւ այս գործին է «լծվել Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Վերջնական թվերով այս կազմակերպությունը կխոսի …

կարդալ ավելին

Լքված մարդիկ, դառը ճակատագիր

09.05.2007

Դժվար չէ պատկերացնել, թե «Տէց-ի կռուգի» տարածքում տեղակայված նախկին գործարանների շենքերում ապրող մարդիկ քանի մղոն են կտրում Երեւանի կենտրոն հասնելու համար: Այդտեղ հայտնվելիս մոռանում ես, որ ապրում ես Երեւանում, որովհետեւ «Տէց-ի կռուգի» բնակիչներն ապրում են քաղաքակրթությունից շատ հեռու: Մարդիկ այստեղ մեկուսացած են աշխարհից, եւ ապրում են միանգամայն գնչուական կենսակերպով: Տիկին Մանիկն այդ տարածքի բնակիչներից մեկն …

կարդալ ավելին

«Նա պատգամ թողեց»

06.05.2007

Երեկ շատ երեւանցիներ, ՀՀ մարզերից ժամանածներ, մայրաքաղաքի հյուրեր այցելեցին Պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: «Նա մեր պատմության համար դարձավ որպես բացված էջ մեր եւ գալիք սերունդների ընթերցանության համար, ու մենք հարգանքի պարտականություն ունենք այս շիրիմի հանդեպ: Նա եղավ եւ՛ ղեկավար, եւ՛ ուսուցիչ ու պատգամ թողեց իրենից հետո եկողներին: Մենք այսօր հավաքվել …

կարդալ ավելին

Աղանդավորականների 200 հազար ձայները ենթակա են վաճառքի

06.05.2007

Եթե կա ապրանք, ուրեմն նրա համար կգտնվի նաեւ գնորդ: Այս կարծիքին է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Եվ խնդիրը, բնավ, անձերի մեջ չէ, այլ երեւույթի: Դեռեւս 2003թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կրոնական կառույցներին հարողների թիվը տատանվում է 300-350 հազարի միջեւ, սակայն անցյալ տարվա հրապարակման մեջ Հայաստանի «հավատացյալների» թիվը …

կարդալ ավելին

Կույր ու միայնակ Կարապետ պապը

06.05.2007

Արցախի 4-րդ նրբանցք է կոչվում այն տարածքը, որտեղ հասնելու համար առնվազն պետք է կամ զինված լինես, կամ էլ հոգեբանորեն ինքդ քեզ համարձակություն ներշնչես: Հատելով «Տէց-ի կռուգ» կոչված տարածքը, հայտնվում եմ կիսաավերակ գործարանների ու ամայի տարածության մի փակուղում, որի ոչ վերջն է երեւում, ոչ էլ սկիզբը: Հանգույցի ծայրը գտնելու համար կենդանի շունչ եմ փնտրում, սակայն տարածքի …

կարդալ ավելին

Լավագույն ընտրությունը «Չընտրությունն» էր

06.05.2007

Մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է մայիսի 3-ին, Երեւանի Մամուլի ակումբը, «Ինտերնյուս» կազմակերպությունն ու Ժուռնալիստների միությունն, արդեն երկրորդ տարին է, մրցանակ են շնորհում «չդողացող գրիչ» ունեցող լրագրողին: «Չդողացող գրիչը» ազատ ու խիզախ լրագրության խորհրդանիշն է: Այս տարի այդ մրցանակին արժանացավ լրագրող, հրապարակախոս եւ բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը՝ «168 Ժամ» թերթում տպագրվող իր «Չընտրություն» շարքի համար: …

կարդալ ավելին

«Փորձած թանն անփորձ մածունից լավ է»,- ասում է քաղաքապետ Ե. Զախարյանը

04.05.2007

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ քաղաքապետարանում կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ իրացման գոտիների թեմային: Ինչպեսեւ քաղաքապետը խոստացել էր` այս տարի ավարտին կմոտենան Հյուսիսային պողոտայի շինարարական եւ բուն պողոտայի կառուցապատման աշխատանքները: Գլխավոր պողոտայում նույնպես աշխատանքները շարունակվում են: Ըստ քաղաքապետ Ե. Զախարյանի` իրացման գոտիներ են համարվում «ֆիրդուսանոց» կոչվող 30-րդ թաղամասը, Կոզեռնը, Կոնդը եւ քաղաքի մի քանի այլ հատվածներ, …

կարդալ ավելին

20 հազար դոլար՝ լռության դիմաց

04.05.2007

Թեպետ 2006թ. մայիսի 3-ին «Արմավիայի» «A-320» օդանավի վթարի պաշտոնական մեղավորները համարվեցին օդաչուները, սակայն հասարակությունը եւ հատկապես օդաչուների հարազատները մինչեւ հիմա էլ հակված չեն դրան հավատալ: Վթարից անմիջապես հետո՝ առաջին իսկ ժամերից էլ շրջանառվում էին տարբեր վարկածներ, թե իրականում մեղավորը եղել է Ադլերի օդանավակայանի դիսպետչերն իր սխալ հրահանգներով, կամ ինքնաթիռը երկրորդ շրջապտույտի գնալու համար բավարար քանակությամբ …

կարդալ ավելին

«Կուկլա եմ, կուկլա…»,- ասում է 81-ամյա Բելա տատը

04.05.2007

Բելա Թումանյանն ամեն անգամ ինձ Վարդաշենի հանրակացարանում նյութ պատրաստելիս տեսնելով հրավիրում է իր սենյակը: Այնպես է ստացվում, որ ամեն անգամ շտապում եմ ու նրա հրավերքը մշտապես մերժում եմ: Դրա համար էլ ինձ վրա չարացած է, ասում է, որ ես ոչնչով չեմ տարբերվում սոցիալական ծառայությունները սպասարկող այն մարդկանցից, ովքեր տիկին Բելային անտեսում են: «Էս ի՞նչ բան …

կարդալ ավելին

Կգա՞ արդյոք թիրախներ հայտարարելու ժամանակը

04.05.2007

Նախընտրական քարոզարշավի ելած ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագիրը մշակող հանձնախմբի անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ Սոցիալական պետական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում բուռն բանավիճեցին երկրի առաջիկա 5 տարիների սոցիալական ծրագրերի շուրջ՝ ներկայացնելով հարազատ կուսակցությունների մոտեցումները: ՀՀԿ եւ ՀՅԴ բախումը բանավեճի ժամանակ ակնհայտ էր: Նախ …

կարդալ ավելին

«Մենք հո էշ չենք, որ հավատանք խոստումներին»

04.05.2007

Շարունակելով տաքսու վարորդների հետ մեր զրույցը, կրկին ընթերցողին ենք ներկայացնում այսօրվա ամենաակտուալ` նախընտրական իրադարձությունների եւ նախընտրական թեկնածուների շուրջ նրանց կարծիքները: Մինչ նրանց հետ զրույցը, մենք որոշել էինք այս անգամ նրանց հետ քննարկել երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված նոր օրենքը, որով նախատեսվում են հսկայական տույժեր ու տուգանքներ: Սակայն վարորդներն այնքան տարված են ընտրությունների թեմայով եւ այնքան …

կարդալ ավելին

Դատախազները տեսականորեն անկախ կլինեն

04.05.2007

2007թ. փետրվարի 22-ին ընդունվել եւ մայիսի 1-ին ուժի մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը, որի հիմնական դրույթները երեկ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Այս նոր օրենսգիրքը բավականին հետաքրքիր փոփոխություններ է նախատեսում ոչ միայն դատախազությունում, այլեւ իրավական ողջ համակարգում, նույնիսկ՝ մաքսային եւ հարկային մարմիններում: Ճիշտ է, օրենքը դատախազությանն է վերաբերում, բայց այն …

կարդալ ավելին

Ամենախիստ, ամենահումորով, ամենաանհասանելի քաղաքապետերը

04.05.2007

Զրուցակիցս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գրասենյակի գլխավոր մասնագետ Ջուլիետա Գրիգորյանն է: Տիկին Ջուլիետան քաղաքապետարանի այն քիչ աշխատակիցներից է, որ աշխատել եւ այսօր էլ աշխատում է 11 ղեկավարների օրոք` սկսած քաղխորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանից, վերջացրած՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանով: Այդքան տարիներ քաղաքապետարանում աշխատած մարդու համար Մայիսի 1-ն իր ուրույն տեղն ունի: «Այդ օրը, համենայնդեպս մեր սերնդակիցների հիշողության …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնություններ. ուկրաինացիներ

04.05.2007

Սիրո խոստովանություն` հայ ժողովրդին Դեռեւս 19-րդ դարում Անդրկովկասի «փոքրամասնական ռուս կազակները» Վրաստանի Բորժոմի կիրճից տեղափոխվելով Հայաստանի ներկայիս Լոռու մարզի տարածք` Լոռու հինավուրց ամրոցի հանդիպակաց վայրում հիմնել են ուկրաինական Նիկոլաեւկո գյուղը, որի բնակիչներին նահանգապետն այսպես է բնութագրել. «նրանք աստվածավախ եւ աստվածապաշտ են, լռակյաց, նույնիսկ կարելի է ասել՝ մռայլ եւ խոժոռ, զգուշավոր, չշփվող, նրանք հարգում են ընտանեկան …

կարդալ ավելին

Ցմահ բանտարկյալները նորից հացադուլ են սկսել

04.05.2007

Երեկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են սկսել ցմահ ազատազրկման դատապարտված 17 դատապարտյալներ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Ելենա Ուրումովայի, ԵԱՀԿ գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ցմահ դատապարտյալները պարտադիր են համարում նաեւ մամուլի ներկայացուցիչների ներկայությունն այդ հանդիպման ժամանակ: «Մեր բողոքն ուղղված է մեր նկատմամբ կիրառված ՀՀ նախագահի 01.08.2003թ. անհիմն …

կարդալ ավելին

Ինչո՞ւ փոշմանեց Էմմա Խուդաբաշյանը

03.05.2007

ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը մեկ-երկու ամիս առաջ Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել վիճարկելու Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ: Ընդ որում՝ հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն: Վ.Մկրտչյանի նախաձեռնությանը միացել էին 26 ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ եւ նախկին ՀԺԿ-ական, այժմ անկախ …

կարդալ ավելին

Անյա տատի սենյակից մահվան հոտ է գալիս

03.05.2007

Անյա տատիկի ընտանիքը դաջվել է դառը հիշողությունների իմ պահոցում ու, երբ այդ դառը հիշողությունն արթնանում է` ես վախենում եմ, մարմնովս սարսուռ է անցնում: «Սարսափելի ծանր վիճակում են, դրանք կմեռնեն, չեն դիմանում»,- լսափողի մեջ արձագանքում է Անյա տատի հարեւանուհու դողդողացող ձայնը: Վախենում եմ, դառը հիշողությունը կրկին թարմանում է, ու գիտեմ, որ պատմությունը կրկնվում է: 2006թ. նոյեմբեր …

կարդալ ավելին

Լավ է այնտեղ, ուր մենք չկանք

03.05.2007

Վերջին լքողը պարտավոր է չմոռանալ հանգցնել օդանավակայանի լույսերը: Այս սեւ հումորն անում էին դեռեւս 1990-ականներին: Վերջերս այդ թեւավոր խոսքը հիշել էր ծանոթներիցս մեկը, ով մի քանի ամիս առաջ՝ վաճառելով Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանը, մտադրվել է ամբողջ ընտանիքով հաստատվել Ֆրանսիայում: Նա լսել է, որ այնտեղ Հայաստանի տարվա շրջանակներում հայերը հայտնվել են արտոնյալ ազգի կարգավիճակում: Այլ …

կարդալ ավելին

«Չկա նախկին հավատն ու ոգեւորվածությունը»

29.04.2007

«Այսօր, երբ մարդիկ իրար հարցնում են՝ ո՞ւմ ես ընտրելու, պատասխանը լինում է՝ դեռ չեմ որոշել, չգիտեմ, կամ էլ՝ ոչ մեկին էլ չեմ ընտրելու, ընտրություններին չեմ գնալու,- նկատել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: -Այս տրամադրությունը շատ խորն է նստած հասարակության մեջ, տարիների կենսափորձի արդյունք է, եւ ես չեմ կարծում, թե առաջիկա ընտրություններին հասարակությունն ակտիվ կլինի»: Մեր ժողովուրդն …

կարդալ ավելին