ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն իր պաշտոնավարումը շարունակելու համար քիչ ջանքեր չի թափել, որովհետեւ համակարգում դեռ կիսատ թողած բավականին գործեր ունի: Նախ՝ դեռեւս առկախ է, թե որ երկրով է ինտերնետ կապ ստանալու երկրորդ ինտերնետ օպերատոր «Ֆայբերնետ» ընկերությունը («Ֆայբերնետում» իր մասնաբաժինն ունի Ա. Մանուկյանը): Էժան ինտերնետ տրամադրելու մասին վերջինիս խոստումներին, մեր տեղեկություններով, ուղղակիորեն խոչընդոտում …
կարդալ ավելին1988-1992թթ. Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցները թողել են շուրջ 93.000 բնակարաններ եւ առանձնատներ: Մինչդեռ նույն ժամանակաշրջանում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ ազատագրված տարածքներից տեղահանված ադրբեջանցի ընտանիքների թիվը չի գերազանցում 90 հազարը: Նշենք նաեւ, որ 1989թ. Հայաստանի իշխանությունները 14.500 ադրբեջանական ընտանիքի գույքի եւ բնակավայրերի համար հատկացրել են 110 մլն դոլարի փոխհատուցում: Փոխարենն ադրբեջանական կողմը չի հատկացրել եւ ոչ …
կարդալ ավելինՄարիա տատիկի ծանր կենսակերպին նայելիս ապշում եմ մարդկային կամքի ուժի ու դիմացկունության վրա, որով կարողանում են հաղթահարել իրականության այն դժոխքը, որտեղ ապրում են: 94-ամյա այս տատիկն իր երկու որդիների հետ ապրում է փախստականների համար նախատեսված հանրակացարանի մի գորշ սենյակում: Թե ինչպես են ապրում` դժվար է նկարագրել: Այս սենյակում ապրելու ձեւ գտնելը, նույնն է թե՝ գլուխկոտրուկ …
կարդալ ավելինՀունիսի 2-ին «Սմաթ» լաստանավը կատարեց իր առաջին առեւտրային ուղերթը եւ ռուսական Կովկաս նավահանգստից Փոթի տեղափոխեց «ՀայՌուսգազարդ» ընկերության 40 վագոն խողովակները: Լաստանավը, սակայն, հատկապես ռուսական կողմի հետ ունեցած խնդիրների պատճառով անորոշ ժամանակով կդադարեցնի իր դեռ չկանոնակարգած աշխատանքը: Լաստանավի սեփականատեր Ուզբեկստանի տրանսպորտային բեռնափոխադրումների միության նախագահ եւ գործարար Խակիմ Մատչանովն այդ խնդիրները լուծելու համար դիմել է Հայաստանի իշխանություններին, …
կարդալ ավելինՏաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման ամառային հանգիստն է: Պատրաստվո՞ւմ են արդյոք նրանք մեկնել ամառային հանգստի: Մեր այս հարցը վարորդներից շատերի մոտ տարակուսանք առաջացրեց. «Էդ հարցը պիտի չինովնիկներին տաք: Հայաստանում, եթե շարքային տաքսու վարորդն էլ հնարավորություն ունենա հանգստանալու, ուրեմն` Հայաստանն՝ ի պատիվ մեր իշխանությունների՝ դարձել ա Մոնտե Կառլո»,- ասաց նրանցից մեկը: «Հանգստանալու կուլտուրան վերացել …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրությունների պատճառով համայնքային սկանդալ է հասունացել Լոս Անջելեսում: Ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան» առաջիկայում բարձրացնելու է նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի պաշտոնական պիտանելիության հարցը: Ասոցիացիայում համարում են, որ գլխավոր հյուպատոսը ոչ միայն անբավարար, այլեւ բառացիորեն անգրագետ պատասխան է տվել իրենց բարձրացրած հարցերի առնչությամբ: Այժմ ոչ թե բավարարված …
կարդալ ավելինԲերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը գտնում է, որ քաշաթաղցիները պետք է ունենան հատուկ կարգավիճակ: «Այստեղ, այս պայմաններում ապրելն արդեն հերոսություն է»,- ասում է բժիշկը: Նա չի ընդունում այն փաստը, որ երբ քաշաթաղցիները բարդ վիրահատությունների համար գնում են Երեւան կամ Ստեփանակերտ, պետք է վճարեն անհավանական մեծ գումարներ: «Որտեղի՞ց քաշաթաղցուն այդքան փող, մտածո՞ ւմ են մեր …
կարդալ ավելինՀայաստանի ռուսական համայնքը համեմատաբար խոշորներից է: Այն ներկայացված է 2 խմբով` հնաբնակներ կամ մոլոկաններ (մոլոկաններին «168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել ենք) եւ քսաներորդ հարյուրամյակում ներգաղթածներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես սոցիալ-մշակութային առանձնահատկություններով, այնպես էլ Հայաստանի հետ սերտ կապվածությամբ: Նշենք, որ Հայաստանում առաջին ռուս բնակավայրերը հայտնվել են դեռեւս 19-րդ դարի 30-ական թթ.: Վերջին մեկուկես տասնամյակում, սակայն, …
կարդալ ավելինԵրեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է 2,5 տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով: Դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով (յուրացում եւ վատնում) եւ 178-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (խարդախություն): Շամշյանին ներկայացվել էր մեղադրանք Քրեական օրենսգրքի 182-րդ …
կարդալ ավելինԵրեքամյա Էրիկն արդեն չորս ամիս ապրում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի գիշերօթիկ դպրոցում: Էրիկը չի խոսում: Ուշադիր լսում է, հասկանում է ամեն ինչ, սակայն սեփական մտքերն ու ցանկություններն արտահայտում է միայն սակավաթիվ ժեստերով: Դաստիարակչուհիներն ասում են, որ ֆիզիկապես երեխան բացարձակ առողջ է, չխոսելու պատճառը հոգեբանական է, ուղղակի երեխայով ոչ ոք չի զբաղվել ծննդյան իսկ պահից: Էրիկի …
կարդալ ավելինՄայիսյան տապն արդեն իսկ խոստանում է թեժ ու սաստիկ շոգ ամառ: Երեւանի շոգից «փախչելու» համար նախադրյալներ արդեն կան, ու հանգստի համար որոշակի գումար նախատեսած մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որտեղ հանգստանալ: Տուրիստական գործակալությունների հետ համագործակցող մի ներկայացուցչի կարծիքով, ՀՀ քաղաքացիներն այս տարի դժվար թե նախընտրեն հանգստանալ Քաբուլեթիում եւ Անթալիայում: Օրինակ, անցյալ տարի հարեւան Վրաստանում իրենց …
կարդալ ավելին«Հանքարդյունաբերությունն այսօրվա դրությամբ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներ բերող հատվածն է: Ընդերքի շահագործման մասին նախկինում ունեցած պահանջները փոխարինվեցին նորովի մոտեցումներով: Ամրագրվեց, որ ընդերքը հանդիսանում է պետական սեփականություն»,- մեր հարցազրույցի սկզբում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: – Միացյալ Նահանգներում ընդերքը ոչ միայն պետական սեփականություն է, այլեւ ընդերքի շահագործողն էլ է պետությունը: Հայաստանը որդեգրել է Չիլիի՞ փորձը: …
կարդալ ավելինՇարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների մեր շարքը, այս անգամ թեման ընտրեցինք նրանց առաջարկով: Տաքսու վարորդներից շատերի կարծիքով` այսօր, ավելի քան երբեւէ, պետք է խոսել արժեքային համակարգի մասին եւ փորձել հասկանալ, թե հայ մարդը մեր օրերում ի՞նչ արժեքների կրող է: «Քշածդ տաքսի չի՞» Վարորդ Արամայիսը, սուր քննադատության ենթարկելով նոր սերնդին, փորձում է մեկնաբանել, թե ինչո՞ւ է …
կարդալ ավելին29-ամյա Ժենյան վեց անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից երեքը՝ Արայիկը, Արմանն ու Արմինեն, հաճախում են դպրոց, իսկ մյուս երեքը՝ Մարիամը, Էդգարն ու Էրիկը, դեռ փոքր են: Ժենյայի ամուսինը՝ Սամվել Օրդուբեկյանը, բռնադատված է, ինչպես կինն է ասում՝ իր չգործած հանցանքի համար: Այժմ Ժենյան իր երեխաների հետ ապրում է Նոր Խարբերդի 8-րդ փողոցում՝ վարձով: Չի աշխատում, քանի …
կարդալ ավելինԻննամյա Անին եւ իր մայրը՝ Հասմիկը, ամեն ինչում շտապում են: Շտապում են խոսելիս, քայլելիս, շարժվելիս, ծիծաղելիս եւ անգամ լաց լինելիս: Նրանք սիրո եւ ուշադրության այնքան կարիք ունեն, որ անծանոթ մեկի այցելությունից շփոթվում են: Հասմիկն ամեն ինչ միանգամից պատմելու ցանկությունից հաճախ շփոթվում է: Ասում եմ՝ «Հանգիստ պատմեք, մի շտապեք»: Ասում է՝ «Չեմ հասցնի, էնքան բան ունեմ …
կարդալ ավելին«Մոլոկաններ» կամ հնադավաններ Գաղտնիք չէ, որ Հայաստանում, աշխարհիկ ռուսներից բացի, ապրում է նաեւ էթնիկ ռուսների կրոնական մի խումբ` «մոլոկաններ» կամ «հնադավաններ» անվամբ: Վերջիններս առանձնանում են իրենց պահպանողական հագուստով` կանայք երկարափեշ շորերով եւ ճերմակ գլխաշորերով են, իսկ տղամարդիկ միանման մորուքներով եւ ազգային հագուստով. բոլորն էլ աչքի են ընկնում կենցաղավարության խիստ կանոններով: Պաշտոնական աթեիզմի տարիներին անգամ մոլոկանները …
կարդալ ավելինՕձերը Հայաստանի կենդանական աշխարհում հազվագյուտ հանդիպող սողուններից չեն, բայց, չգիտես ինչու, վերջին 2-3 տարիներին նրանք հայտնվել են ԶԼՄ-ների եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Մասնագետների մի ստվար զանգված օձերի ակտիվացումը կապում է կլիմայի փոփոխության եւ անապատացման, իսկ մի հատվածն էլ` Երեւան քաղաքը շինհրապարակի վերածելու հետ: ՀՀ Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, սողունաբան Արամ …
կարդալ ավելինՀեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բաց նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում հեղինակավոր կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հոլի Քարթները մտահոգություն է հայտնել Լեւոն Գուլյանի մահվան առնչությամբ: «Կոչ ենք անում ձեզ ապահովել լիակատար եւ անկախ հետաքննություն իրավապահ մարմնում արձանագրված մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ այն հայտարարության, համաձայն որի, Գուլյանը կարող …
կարդալ ավելին– Այս տարվա ապրիլին գրանցված ցրտահարությունը եւ տեղումները, պարզվեց, էական վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, հատկապես՝ այգեգործությանը: – Վնասներ կան, իհարկե, բայց ցրտահարության հետեւանքով գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել: Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանի անկման պատճառով խաղողի նոր բացված բողբոջները, հատկապես՝ սեղանի սորտերը, առանձին հատվածներում վնասվել են: Բայց ընդհանուր առմամբ խաղողի այգիներում մենք մեծ խնդիրներ չունենք: Իհարկե, խոսքը …
կարդալ ավելինԱյն օրից, երբ ոտք դրեցի Հարություն պապիկենց «տուն»՝ նրա ընտանիքի անհուսալի վիճակը մղձավանջի, անկոչ երազի պես ամեն րոպե հայտնվում է աչքիս առաջ ու տանջում: Չէի մտածում, որ իրականությունը կարող է նաեւ այսքան դաժան լինել: Օրեր առաջ Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի սարերի ետեւում գտա մի ավերակ շինություն, որի անպատուհան պատերի արանքից խոր թախիծով դեպի հեռուն էր …
կարդալ ավելին