հասարակություն

«Երբ սովամահ ես լինում՝ ձեռքդ գցում ես փրփուրներին»,- ասում է հաշմանդամ ծերունին

04.07.2007

Փայտացած մարմինը հենակների օգնությամբ մի կերպ քարշ տալով՝ մի ծերունի եկել է խմբագրություն ու խմելու ջուր է խնդրում: Ասում է, որ չգիտի՝ ուր է եկել, բայց գնում է բոլոր հնարավոր ու անհնարին տեղերը, որպեսզի ինչ-որ մեկը ձեռք մեկնի իրեն: Նրա մի ոտքը պրոթեզավորված է, իսկ ձեռքի մատներն` անշարժ: Հրավիրեցինք ներս` լսելու, թե ինչո՞ւ է անիծում …

կարդալ ավելին

Ժողովուրդը երբեմն սխալվում է

04.07.2007

Վերջին օրերին եղանակի տաքացմանը զուգահեռ՝ մարդկանց շրջանում որոշակի անհանգստություն է նկատվում: Մասնավորապես, շատերը կարծում են, որ ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում եւս հնարավոր է ջերմաստիճանի այնպիսի բարձրացում, որն անցանկալի հետեւանքներ կունենա: Եվ, չնայած Հայաստանում արդեն եղանակային կատակլիզմներ արձանագրվել են, սակայն մասնագետները վստահեցնում են, որ անհանգստանալու կարիք չկա: Իսկ եղանակի` նորմայից շեղումներ տեղի են ունեցել անցած …

կարդալ ավելին

Կարող եք ունենալ երրորդ երեխան եթե ձեզ համարում եք անապահով

01.07.2007

Համաձայնեք, հոդվածի վերնագիրն ու ենթավերնագիրն անհեթեթություն են, բայց դա ոչ թե մեր մտահղացումն է, այլ փաստաթղթային մոտավոր ձեւակերպումը: Տարեսկզբին հանրապետությունում ներդրված սոցիալական աջակցության նորամուծություններից մեկը, որն անընդմեջ հայտարարվում էր, անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքներում ծնված 3-րդ եւ ավելի երեխաներին ցուցաբերվող 200.000-ական միանվագ դրամական օգնության լուրն էր, որը 2007թ. հունվարի 1-ից գործում է ընտանեկան նպաստի համակարգում: Մինչ …

կարդալ ավելին

Որսում են սկզբում հոգին, հետո՝ ունեցվածքը

01.07.2007

Գաղտնիք չէ, որ հոգեւորսությամբ զբաղվող կրոնական կազմակերպությունների ծուղակն ընկնում են հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ: Աղանդավորները տիրապետում են հոգեբանական մեծ ազդեցություն գործող մեխանիզմների, որոնց կիրառմամբ իրենց թակարդն են գցում մասնավորապես սոցիալական անպաշտպանվածությունից ընկճված եւ հուսահատված մարդկանց: Հայաստանում, ինչպես հայտնի է, սոցիալապես անապահով խավը կազմում է մեր ազգաբնակչության մոտ 40%-ը, հետեւաբար՝ նրանց մեծ մասն այս կամ այն …

կարդալ ավելին

Ո՞ր ուղղությունն են ընտրում հայերը

29.06.2007

Արդեն 10 տարի է` մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները առիթը բաց չեն թողնում նշելու, որ Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Դեռ պարզ չէ, թե ինչի՞ է հանգեցրել մեզ այդ քաղաքականությունը, սակայն մի բան հստակ է. հայ հասարակությունը կիսվել է (ընդ որում` անհավասարաչափ) տարբեր աշխարհաքաղաքական ուղղությունների միջեւ, ինչը պարզ երեւում է նորընտիր խորհրդարանում բաշխված ուժերից (թեպետ ԱԺ-ում …

կարդալ ավելին

«Ես ամեն օր ժիվոյ ներկայացումներ եմ նայում»

29.06.2007

Մասնակցո՞ւմ են արդյոք տաքսու վարորդները երեւանյան մշակութային կյանքին: Ինչպես նախորդ թեմաների, այնպես էլ այս հարցի ժամանակ նրանցից շատերը սկսեցին դժգոհել մեր երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից: «Կինոթատրոնները դարձրին արածատեղի» Վարորդ Գագիկն ասում է. «Էլ մշակույթ ա՞ մնացել, որ մարդ մասնակցի մշակութային կյանքին: «Երեւան» կինոթատրոնը դարձրին եսիմինչ, «Հայրենիք» կինոթատրոնը դարձրին ռեստորան, էն «Հրազդան» կինոթատրոնը դարձրին «գինետուն», կինո …

կարդալ ավելին

Հեղափոխություն

29.06.2007

Ի տարբերություն ժամանակակից քաղաքական բառապաշարից գրեթե դուրս մղված «ապստամբություն», «խռովություն», «հեղաշրջում» բառերի, «հեղափոխությունը» շարունակում է գործածվել, բայց` իմաստափոխված կամ շատ ավելի լայն, հաճախ` քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ իմաստով։ Ուրեմն` տարբեր են նաեւ հեղափոխություն անելու ձեւերը։ Այսօր հայաստանյան իրականության մեջ առաջ են եկել քաղաքական պայքարի կամ ընդդիմության, քաղաքական պրակտիկաների նոր ձեւեր կամ առնվազն նոր անուններ` «Այլընտրանք», …

կարդալ ավելին

«Օգնեք գտնել հայրիկիս»

29.06.2007

«Իմ ամենամեծ երազանքներից է գտնել իմ ծնողներին եւ ապրել մի ընտանիքում»,- ասում է 21-ամյա Կարինեն: Նա մի փոքր շփոթված է ու իրականում չգիտի` ինչպես գտնի իր ծնողներին, քանի որ 11 տարի ապրել է «Զատիկ» մանկատանը եւ ծնողներից շատ քիչ տեղեկություններ ունի: Ասում է, որ վերջերս է սկսել մտածել այդ մասին: Այդ մտքից նորից շփոթվում է, …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնություններ. ազգային խճանկար

29.06.2007

«Ազգային փոքրամասնություններ» շարքում մենք անդրադարձանք բոլոր այն ազգային փոքրամասնություններին, որոնք Հայաստանի Հանրապետությունում ներկայացված են կայացած էթնոմշակութային համայնքներով: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում մեզ մոտ հաստատվել են նաեւ այլ օտարազգիներ, որոնց թիվը հասնում է առավելագույնը մի քանի հարյուրի: Նախ անդրադառնանք ներկայումս կոնֆլիկտային հարաբերությունների մեջ գտնվող մեր հարեւաններին` ադրբեջանցիներին: Չնայած վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանում գրանցվել է …

կարդալ ավելին

«Ապրում ենք թոշակով ու հիշողություններով»

29.06.2007

Սոնյա տատն իր ընկերուհիների հետ անտարբեր նստել է արեւի տակ ու ուշադրությունն ուղղել դեպի անորոշություն: Շուրջ 15 րոպե լուռ կանգնել եմ նրանց կողքին` հասկանալու համար, թե ինչքան կարող են նայել ու չտեսնել, որ ինչ-որ մեկը սպասում է, թե երբ պետք է մտովի վերադառնան իրականություն: «Վա՞յ,- սթափվելով ասում է Սոնյա տատն ու անսպասելի սկսում ծիծաղել: -Ո՞վ …

կարդալ ավելին

Մտավոր պոտենցիալ ունեցող ժողովրդի մտավոր սեփականությունները

26.06.2007

Որքան էլ ազգային հարստությունների հորիզոնականում առաջին հերթին մատնանշվում է հայ ժողովրդի մտավոր ունակությունը, կամ, ինչպես մենք ենք սիրում ասել` մտավոր պոտենցիալը, նույնքան էլ զարմանալի է, որ այսօր մեր մտավոր սեփականության գործունեության բնագավառում նկատելի է պասիվություն: «Իհարկե, ներկայումս որոշակի հանգամանքներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, կա պասիվություն: Տարեկան ստացվում է 200-250 գյուտի հայտ, որտեղ գերակշռում են քիմիային, …

կարդալ ավելին

«Տատի՛կ, խնդրում, աղաչում եմ, հանկարծ չմահանաս ինձ մենակ թողնես»,- ասում է որբացած Արայիկը

26.06.2007

Արայիկը թեեւ 6 տարեկան է, բայց չափազանց խելացի եւ հասուն տղա է: Նրա միակ հարազատն ու խնամակալը մեծ տատիկն է` Զարիկը: Նրանք երկուսով վախով են դիմավորում օրն ու վախով էլ միմյանց բարի գիշեր են մաղթում: Արայիկը վախենում է ծեր տատիկին կորցնել ու մենակ մնալ, իսկ Զարիկ տատը վախենում է մեռնել եւ երեխային որբ թողնել: Ասում …

կարդալ ավելին

Մամուլը նրանց «աչքի փուշն» է

24.06.2007

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում փաստել է, որ ԱՊՀ անդամ 12 երկրներից 10-ում, այդ թվում՝ Հայաստանում, մամուլը գնահատվում է «ոչ ազատ»: «Այս երկրները չեն ապահովում հիմնարար երաշխիքները եւ պաշտպանվածությունը իրավական, քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչը բաց եւ անկախ լրագրության հիմքն է»,- փաստում է զեկույցը: Հայաստանը «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր է համարվում …

կարդալ ավելին

Գրկախառնվել պաշտոնյայի հետ

24.06.2007

Արմեն Ջիգարխանյանը մի քանի տարի առաջ «Օգոնյոկ» հանդեսում խոստովանել էր, որ եթե իրեն սպառնան խոշտանգումներով, ինքը պատրաստ է տալ ցանկացած ցուցմունք, ստորագրել ցանկացած թղթի տակ, քանի որ (հասկանալը բարդ չէ) ինքը վախենում է ցավից, իսկ խոշտանգման յուրաքանչյուր ձեւ ցավ է պատճառում: Նույն հարցազրույցում նա պատմել էր նաեւ մի դեպք, երբ Օլեգ Եֆրեմովին հերթական ներկայացումից հետո …

կարդալ ավելին

Ասում էր՝ «Ես կխելագարվեմ», ու խելագարվեց

24.06.2007

Լրագրողական իմ աշխատանքի բերումով մշտապես բախվելով դաժան իրականությանը եւ տիրապետելով կոնկրետ փաստերի` կարող եմ հայտարարել, որ սոցիալական անպաշտպանվածությունից մարդկանց մահացությունների դեպքերն ավելացել են: Չնայած նրան, որ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներում այդ փաստը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, նույնպես լղոզվում է: Ելնելով կոնկրետ փաստերից՝ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում սոցիալական անպաշտպանվածությունից մանկահասակ երեխաները մեծանալուն զուգահեռ ձեռք են …

կարդալ ավելին

Հայաստանում աղբը դեռեւս շահութաբեր չէ

24.06.2007

ՀՀ Քաղաքաշինության նախարարության տվյալներով` Հայաստանում տարեկան գոյանում է ավելի քան 700.000 տոննա թափոն: Օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 450-470 տոննա կենցաղային աղբ, տարեկան` 170-180.000 տոննա: Այս տվյալները ներկայացվել են 2006թ. գարնանը` «Խելամիտ մոտեցում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում է Հայաստանի 60 աղբավայրերից ոչ …

կարդալ ավելին

Ո՞ւմ են «ֆրրացնում» հայերը

22.06.2007

Խորհրդային ժամանակաշրջանում հումորով ասում էին, որ «սուտը լինում է մեծ, շատ մեծ եւ պետական վիճակագրության տեսքով»: Մեր օրերում այս արտահայտությունը չի կորցրել իր արդիականությունը: Ավելին, այս շարքը համալրվել է սոցիոլոգիական հարցումներով: Եվ, իհարկե, եթե արտահայտվեմ ժամանակակից հայերի բառապաշարով, ապա հայկական սոցհարցումների (Հայաստանում սոցհարցումները սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունեն) «պապան» միանշանակ Ահարոն Ադիբեկյանն է: Այն …

կարդալ ավելին

Ի՞նչ կապ ունի Ուզունյանը

22.06.2007

Մայիսի 24-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը 1 տարով ավելացրել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 25-ամյա Սարգիս Սողոմոնյանի պատիժը: Մինչ այդ, մարտի 20-ին Էրեբունի համայնքի 1-ին ատյանի դատարանը Ս.Սողոմոնյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման` Երեւանի բնակիչ Լ.Մովսիսյանին բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու համար: Սարգիսը Լ.Մովսիսյանին փախցրել էր անցյալ տարվա գարնանը: Սարգսի մայրը՝ …

կարդալ ավելին

Սեր առ ասֆալտապատ փողոց

22.06.2007

Ասել, թե քաղաքային իշխանությունները չեն փորձում կարգավորել փողոցային երթեւեկությունը, սխալ կլինի: Բայց փոքր ու համարյա ծախսեր չպահանջող միջոցների փոխարեն նրանք ընտրել են երկարաժամկետ ու ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող նախագծեր: Օրինակ, Բաղրամյան փողոցին որպես այլընտրանք կառուցվող էստակադան: Երկու տարի առաջ մեծ հույսեր կապվեցին օդանավակայանի ճանապարհի հետ: Այն ճաղերով ցանկապատվեց: Մարդիկ շարունակում են ճաղերի արանքներով անցնելով հատել …

կարդալ ավելին

Պարզապես թողեք աշխատենք

22.06.2007

Աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու գաղափարն առաջին իսկ օրից չուներ այն հարցերի պատասխանը, թե ինչպես են հայտնաբերելու թաքնված զբաղվածությունը: Կասկածյալ աշխատողի մասով Աշխատանքային տեսչության տեսուչի կասկածամտությունը գործատուն կարող է փարատել` ասելով, որ տվյալ անձն իր մտերիմն է եւ այս պահին իր հյուրն է: Աշխատանքային տեսչության պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանն էլ հավելում է, թե երբեմն էլ կասկածելի …

կարդալ ավելին