հասարակություն

Միայն թոշակներին

04.09.2007

Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի` 2008թ. հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրացվեն ներքին ռեսուրսների հաշվին: «Եթե նախորդ տարիներին կային այլ խնդիրներ, եւ ՀՆԱ-ի մեջ հարկերի հավելագրումը` 0,4 տոկոս, գնում էր նաեւ այլ, ասենք, անցյալ տարի՝ ուսուցիչների աշխատավարձ, քաղծառայողի աշխատավարձ, նպաստներ եւ այլ ավելացումների, զգալիորեն ավելացան նաեւ առողջապահության, կրթության ծախսերը, իսկ այս տարի ամբողջ ավելացումը …

կարդալ ավելին

Ժանտախտի մակարդակը չի փոխվել

04.09.2007

Հայաստան ներխուժած խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին խոսակցությունները կամաց-կամաց երկրորդ պլան են մղվում, մինչդեռ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի գնահատմամբ, այս հիվանդության դեպքերը ոչ նվազել են, ոչ էլ դրանց աճի միտում է արձանագրվում: Հիշեցնենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան է թափանցել Վրաստանից, եւ այս հիվանդությունն իր աշխարհագրությունը դեռեւս սահմանափակել է Անդրկովկասյան այս …

կարդալ ավելին

Հայրենիք վերադառնալու համար` 1000 լարի

04.09.2007

Թեեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը վերջերս հայտարարեցին, որ Հայաստանի մաքսային կետերում բարեփոխումներ են կատարվում՝ մաքսային ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով, այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիները մինչ օրս բախվում են մաքսավորների կողմից արձանագրվող անփույթ սպասարկմանը: Մեր հայրենակիցներից շատերը Հայաստան-Վրաստան սահմանը հատելով՝ անիրազեկության պատճառով օտար երկրում հայտնվում են անելանելի վիճակում: ՀՀ քաղաքացի, երեւանաբնակ …

կարդալ ավելին

Տեխանվտանգության կենտրոնի PR-ը վտանգված է

02.09.2007

Օրերս Բաքվում անակնկալ փլուզվել էր 16 հարկանի նորակառույց բազմաբնակարան մի շենք: Այն գրեթե հասցված է եղել ավարտին, իսկ շինարարությունն իրականացրել է «Մութաֆաքիր» մասնավոր կազմակերպությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, շենքի փլուզման պահին ներսում եղել են աշխատողներ, եւ դեռ 7-8 մարդ գտնվում է փլատակների տակ: Շինարարների վկայությամբ` ներսում ավելի շատ աշխատողներ են եղել, քան նշվում է պաշտոնապես: Շենքի …

կարդալ ավելին

Տոն՝ ոչ բոլոր դպրոցականների համար

02.09.2007

Այսօր սեպտեմբերի 1-ն է եւ հազարավոր աշակերտներ առաջին անգամ դպրոց են գնալու: Այսօր նաեւ բազմաթիվ շնորհավորանքներ կհնչեն պետական պաշտոնյաների կողմից, կրթության ոլորտի պատասխանատուները վերամբարձ խոսքեր կասեն գիտելիքի եւ ուսման մասին: Սակայն, ցավոք, այսօր բոլոր առաջին դասարանցիները չէ, որ տոնական տրամադրություն են ունենալու, եւ բազմաթիվ երեխաներ հենց այսօրվանից զգալու են այն տարբերությունը, որ առկա է իրենց …

կարդալ ավելին

Կալանավորներից ոմանք հրաժարվում են վաղաժամ ազատվելուց

02.09.2007

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի տվյալներով՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության թվով 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում են ընդհանուր առմամբ 3434 կալանավորներ եւ դատապարտյալներ: Նրանցից 126-ը կանայք են, 52-ն՝ անչափահասներ: Ըստ Ա. Մարտիրոսյանի, նախորդ տարիների համեմատ այս տարի կալանավորների եւ դատապարտյալների թիվն էապես կրճատվել է: «Ցավոք, շատացել են ծանր հանցագործության դեպքերը, ինչպիսիք են՝ սպանությունները, …

կարդալ ավելին

Հասան հայկական գյուղմթերքին

01.09.2007

ՌԴ Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը երեկվանից արգելել է հայկական անասնապահական արտադրանքի ներկրումը, ինչպես նաեւ երրորդ երկրներից դրա տարանցումը Հայաստանի տարածքով Ռուսաստան: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գյուղտնտեսական հսկողության բաժնի ներկայացուցիչը: «Այս որոշումն ընդունվել է՝ ելնելով Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի առկայության մասին մեր ունեցած նախնական լաբորատոր եզրակացությունից»,- նշել են ծառայությունում: Բացի այդ, …

կարդալ ավելին

Գիտական կենտրոնի տեղում՝ էլիտար շե՞նք

01.09.2007

Մեր տեղեկություններով՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը մտադրություն ունի սեփականացնել համալսարանի լաբորատորիայի մասնաշենքը: Յոթհարկանի այդ հսկա շենքը Մ. Հերացի փողոցի կողմից գտնվում է համալսարանի անմիջական հարեւանությամբ: Այդտեղ են տեղակայված համալսարանի գիտական կենտրոնը եւ մի քանի ամբիոններ: Մեր տեղեկություններով՝ տիկին Քյալյանը մտադիր է այդ շենքը վթարային ձեւակերպել, որպեսզի կարողանա ցածր գնով այն սեփականացնել: Մեր …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նախագահի պաշտոնը

01.09.2007

Այս օրերին տաքսու վարորդների քննարկման քաղաքական թեման 2008թ. նախագահական ընտրություններին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումն է: «Էդ ճի՞շտ ա, որ Լեւոնը վերադառնում ա»,- մեծ հետաքրքրությամբ հարցնում են նրանք եւ փորձում մեկնաբանել, թե Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում երկրում ինչ փոփոխություններ կլինեն: «ՀՀՇ-ն մի բան ա, Լեւոնը` ուրիշ բան» «Ճիշտն ասած, ես չեմ հավատում …

կարդալ ավելին

Մահացել է Մարկոս Գրիգորյանը

31.08.2007

Երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է մոտ 20 օր առաջ Երեւանում հարձակման ենթարկված 90-ամյա ամերիկահայ նկարիչ եւ կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանը: Վերջինս հայտնի էր նաեւ նրանով, որ բազմաթիվ արժեքավոր գործեր է նվիրել Հայաստանի մի շարք թանգարանների եւ վերջին անգամ էլ եզակի հավաքածու էր բերել Միջին Արեւելքի թանգարանի համար: Հիշեցնենք, որ Մարկոս Գրիգորյանը օգոստոսի սկզբին հարձակման էր ենթարկվել …

կարդալ ավելին

Տեխնիկական անվտանգությունը վտանգված է

31.08.2007

2005թ. Երեւանի ճոպանուղու վթարի պատճառները պարզաբանելու համար Հայաստանն օգնության էր կանչել հարեւան Վրաստանի մասնագետներին: Խնդիրն այն չէր, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկային. պարզապես չկար համապատասխան լիազոր մարմինը` տեխնիկական անվտանգության համար պատասխանատու համապատասխան մարմինը: Այս կառույցն այսօր էլ չկա, թեեւ 2005-ից հետո գրվեց Տեխնիկական անվտանգության մասին հայեցակարգն ու հետո էլ՝ համանուն օրենքը: Փոխարենը ստեղծվել է Տեխնիկական …

կարդալ ավելին

Ավտոկայանատեղիի համար սպանություն եւ ինքնասպանություն Բըրբանկում

31.08.2007

Կալիֆոռնիայի հայկական համայնքի մասին լուրերն աստիճանաբար վերածվում են քրեական քրոնիկոնի։ Բըրբանկ քաղաքում հարեւանների միջեւ վեճը վերածվել է մարդասպանության, որի արդյունքում երեք մարդ է զոհվել, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Բըրբանկի 612 Իսթ Սայփրես փողոցի 20 բնակարան ունեցող շենքի բնակիչները դեռ ուշքի են գալիս վերջերս անսպասելի ավարտով կատարված ողբերգությունից։ Շենքի մենեջերն ասում է, որ կրակողը շենքի բնակիչն էր, …

կարդալ ավելին

Ժանտախտը չի բուժվում

31.08.2007

Օգոստոսի 23-ի դրությամբ Տավուշի եւ Լոռու մարզերում աֆրիկյան ժանտախտի պատճառով գրանցվել է կենդանիների անկման եւ ոչնչացման շուրջ 33 դեպք: ՌԴ-ից Հայաստան ժամանած ռուս մասնագետները, ովքեր փորձաքննություն են անցկացրել նաեւ Աբխազիայում, վերահաստատել են, որ Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի անկման պատճառն աֆրիկյան ժանտախտն է: Ռուս մասնագետները ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ Տավուշում եւ Լոռիում իրականացրել են …

կարդալ ավելին

Նոր մեղադրանք

25.08.2007

Անցյալ տարի Մոսկվայի մերձակայքում Հայաստանի քաղաքացի Նարեկ Քոչարյանի սպանության մեջ մեղադրվողներին եւս մի մեղադրանք է ներկայացվել՝ ազգամիջյան ատելության հրահրում: Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի դատախազությունը նման մեղադրանք է ներկայացրել 15-ամյա Նարեկի սպանության մեջ չորս մեղադրվողներից երկուսին: «Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ անցած տարվա աշնանը երկու երիտասարդներ՝ երկու հանցակիցների հետ, գտնվելով ոչ սթափ վիճակում, Իվանտեեւկա կայարանում ծեծել եւ …

կարդալ ավելին

Պլյուս մեկ նիշ

25.08.2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատել է ՀՀ համարագրման պլանը: Ըստ այդմ` նախատեսվում է, որ Երեւանի հեռախոսահամարները 6-անիշ թվից պետք է անցում կատարեն 7-անիշ թվի, իսկ Գյումրի եւ Վանաձոր քաղաքները` 5-անիշ թվից` 6-անիշի: Փոփոխությունը պայմանավորված է շուկայի ազատականացմամբ, նոր օպերատորների հնարավոր մուտքով: Մասնավորապես, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ բնակչության թվաքանակը հասնում է 100 հազարի, 5-անիշ …

կարդալ ավելին

Ողջունում են եւ ափսոսում

25.08.2007

Երեկ Ամերիկայի հայկական համագումարը տարածել է հայտարարություն, որում դրական է գնահատել FM ցանցով «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումները հեռարձակելու որոշումը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է վերջերս ստացված տեղեկությունը, որ «Ազատություն» ռադիոկայանի հայալեզու ծրագրերը շարունակելու են հեռարձակվել FM մասնավոր ռադիոցանցով: Համագումարն ափսոսանք է հայտնում, որ այդ կայանի հեռարձակման ծածկույթն ավելի …

կարդալ ավելին

Թե՛ աջ, թե՛ ձախ

25.08.2007

Տրանսպորտի ոլորտը շատ ավելի վաղուց է կայացել, քան գրվել են ոլորտին առնչվող առաջին օրենքները: 1990-ականների սկզբին առաջին անգամ «մարշրուտկայի գիծ» ստեղծելու գաղափարը պատկանում է մասնավոր հատվածի ճարպիկ ներկայացուցիչներին: Այս իրողությունից միայն տարիներ հետո` 1998-ին է իրավասու մարմինը հեղինակել «Տրանսպորտի մասին օրենքը», որն իր մեջ ներառում էր տրանսպորտի բոլոր տեսակների մասին օրենքները, որոնք էլ շատ հեռու …

կարդալ ավելին

Ազգինը՝ ազգին, Հռոմինը՝ Հռոմին

25.08.2007

Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախեւառաջ Ս. Ղազար կղզին, որտեղ 1717թ. գտնվում է Մխիթարյան միաբանությունը (միաբանությունը հիմնվել է 1701 թվականին, Կ. Պոլսում, Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ): Վենետիկ քաղաքի ամեն փողոց եւ նավակայան կրում է որեւէ սրբի անուն, եւ այդ սրբերի քաղաքում գտնել Սուրբ Ղազարի անունով կղզին` բարդ է: Սակայն՝ ոչ անհույս: …

կարդալ ավելին

Հասել է Հայաստան

25.08.2007

Մեկ ամիս առաջ Վրաստանում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը հասել է նաեւ Հայաստանի մարզեր: Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով գրանցվել է մի քանի տասնյակի հասնող անասնագլխաքանակի անկում: Այս օրերին նշյալ մարզում են գտնվում Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը եւ մի շարք մասնագետներ: Հիվանդության վերջնական ախտորոշումը կկատարվի փորձաքննման արդյունքում, …

կարդալ ավելին

Մանկության նշույլ չկա

25.08.2007

Երեք տարեկան Լուսինեն իր տարիքի համեմատ բավական խելացի է` հասկանալու համար, որ հանրակացարանում ապրելը դժոխք է: Փոքրիկը երազում է նորմալ պայմաններում ապրել, որովհետեւ աշխարհի ծայրում գտնվող իրենց հանրակացարանում բնակվող մարդիկ չարացած են: Մայրն ասում է, որ նման պայմաններում երեխաներին պաշտպանելն ու պատշաճ դաստիարակություն տալն անհնար է: «Չեմ սիրում նկարվել»,- չարաճճի աչքերով նայելով՝ ասում է փոքրիկ …

կարդալ ավելին