Միայն թոշակներին

04/09/2007

Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի` 2008թ. հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրացվեն ներքին ռեսուրսների հաշվին: «Եթե նախորդ տարիներին կային այլ խնդիրներ, եւ ՀՆԱ-ի մեջ հարկերի հավելագրումը` 0,4 տոկոս, գնում էր նաեւ այլ, ասենք, անցյալ տարի՝ ուսուցիչների աշխատավարձ, քաղծառայողի աշխատավարձ, նպաստներ եւ այլ ավելացումների, զգալիորեն ավելացան նաեւ առողջապահության, կրթության ծախսերը, իսկ այս տարի ամբողջ ավելացումը գնալու է թոշակների բարելավմանը»,- ասել է նա: